ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 11:19



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12
Դիտումներ: 1043 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծ նվել  է 1927թ. հուլիսի 10‑ին` Նորագավիթում:
 Հաճախել է Ղ. Ղուկասյանի անվան պիոներների պալատի թատերական խումբը` Արուս Ոսկանյանի ղեկավարությամբ: Երեք տարի սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, սկզբում  Թաթիկ Սարյանի, այնուհետև` Գուրգեն Ջանիբեկյանի  լսարանում:
1950թ.-ին «Գրական թերթ»-ում տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները, 1958-ին` ՙԱրևոտ ճամփա՚ ժողովածուն:
Ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Համահայաստանյան երիտասարդական 2-րդ փառատոնի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ: Տպագրվել է «Ամբողջական», «Ինչ կար` չկա» երգիծական մանրապատումների գրքերը: «Մարդկանց ծիծաղն իմ երջանկությունն է»‑այս է Հորիզոնի կյանքի նշանաբանը: Զրուցեցինք չորրորդ քսանամյակը բոլորած հումորիստի հետ:



... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1469 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՉԵՔԻՋՅԱՆ

Ծ նվել է 1929 թ. դեկ­տեմ­բե­րի 23‑ին`   Ստամ­բու­լում: 1951թ-ին ավար­տել է Ստամ­բու­լի կոն­սեր­վա­տո­րի­ան, այ­նու­հե­տև կա­տա­րե­լա­գործ­վել է Փա­րի­զում: 1961-ից տե­ղա­փոխ­վել է Հա­յաս­տան և մինչ օրս Հա­յաս­տա­նի պե­տա­կան ակա­դե­մի­ա­կան երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն ու դի­րի­ժորն է: Նրա ղե­կա­վա­րու­թյամբ երգ­չա­խում­բը բազ­մա­թիվ ելույթ­ներ է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի բո­լոր մար­զե­րում, ողջ ԽՍՀՄ-ում, արտա­սահ­մա­նյան 178 քա­ղա­քում: Ղե­կա­վա­րել է աշ­խար­հի սիմ­ֆո­նիկ բազ­մա­թիվ նվա­գախմ­բեր: Մի շարք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է, թո­ղար­կել է բազ­մա­թիվ ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ: Նրա սկզբունքն է` ՙՀանգս­տա­նա­լը ինք­նաս­պա­նու­թյուն է՚: Տի­րա­պե­տում է հա­յե­րեն, ֆրան­սե­րեն, ռու­սե­րեն, թուր­քե­րեն լե­զու­նե­րին: Ֆրան­սի­ա­յում ավար­տել է Քի­մի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1248 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  «ՎԵՐԱՄՈՆՏԱԺԵԼ Է» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ

«Ինտերնետի պատճառով երեխաներն ու դեռահասները կորցնում են կենտրոնանալու ընդունակությունն ու տարբեր հիվանդությունների ենթակա դառնում», հայտնում է «Daily Mail»-ը: Մեծ Բրիտանիայի համալսարանական քոլեջներից մեկի գիտնականները հայտնում են` թվային հեղափոխությունը ՙվերամոնտաժել՚ է երեխաների ու դեռահասների ուղեղները: Թեև նրանք կարողանում են միաժամանակ մեծ քանակությամբ խնդիրներ լուծել, բայց դրա դիմաց վճարում են` ուշադրությունը կորցնելով և կենտրոնանալ չկարողանալով:
ԱՄՆ-ում, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տասներորդ երեխան տառապում է ինտերնետի կախվածությունից: Հարավային Կորեայում, որտեղ ի հայտ են եկել այդ հիվանդության ավելի վառ դրսևորումներ, ինտերնետ-սրճարանում արդեն գրանցվել է սրտի կանգի 10 և սպանության 1 դեպք: Հարավ Արևելյան Ասիայում բուժման համար արդեն ոչ մարդասիրական մեթոդներ են կիրառում: Այսպես, օրինակ, ՙՊեկինյան կենտրոնում՚ ինտերն ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 701 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1949 թ. մա­յի­սի 15-ին: Ավարտել է Ե. Չա­րեն­ցի ան­վան դպրո­ցը, Գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի «Դրա­մա­տիկ թատ­րո­նի և կի­նո­յի դե­րա­սան» դասա­րա­նը` Վ. Աճե­մյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: ՀՀ վաս­տա­կավոր ար­տիստ է, Երև­ա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կա­կան խորհր­դի ան­դամ: Պար­գև­ատր­վել է` «Մով­սես Խո­րե­նա­ցի», «Գա­րե­գին Նժդեհ», «Ֆր­ի­տյոֆ Նան­սեն» և «Երև­ան քա­ղա­քի զի­նան­շան» մե­դալ­նե­րով:
2006-ին ստեղ­ծել է Աշոտ Ղա­զա­րյա­նի հու­մո­րի, ծի­ծա­ղի և խոս­քի դպրոց-ստու­դի­ան:
Ամուս­նա­ցած է, ու­նի եր­կու զա­վակ և երեք թոռ­նիկ:

- Ձեր կյանքն առանց հումորի պատկերացնու՞մ եք:
-   Վաթսուն տարի նրա հետ եմ ապրում, ո՞նց կարող եմ առանց իրեն:
- Ձեր պատմած անեկդոտներից (ըստ տարածաշրջաններ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1541 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

ԱՐՄՈ. «Ամեն ժամանակաշրջան իրենն է թելադրում...»

-  Վերջին երգդ սիրվեց առավել քան նախորդները... ինչո՞ւ այդ ոճի երգերով չսկսեցիր...
-  Սկզբում  այդպիսի  երգ չկար: Երբ ծանոթացա Մարտին Միրզոյանի հետ, նա ինձ խորհուրդ տվեց, որ երգեմ ավելի մելոդիկ երգ, լսեցի, և նրա խորհրդով շարժվեցի:
-  Երբ սկսեցիր հանդես գալ տեսահոլովակներով, երգերով, ունեի՞ր կոնկրետ նպատակ, գիտեիր ու՞ր ես գնում, ինչու՞...
-   Առաջին երգի հետ կապված ոչինչ չէի մտածել, այն ստեղծվեց  հետո միայն սկսեցի մտածել, ծրագրեր կազմել և առաջ շարժվել: Երբ ունեցա հաջողություն, մարդիկ սիրեցին և սկսեցին պահանջել հաջորդը,  կամաց-կամաց առաջ շարժվեցի և հասա մինչև ձայնասկավառակ:
-  Պատմիր քո մասին... որտե՞ղ ես սովորել, ինչո՞վ ես զբաղվել... մի խոսքով, ներկայացրու քեզ:
-   Դ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1459 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

Մետրոպոլիտեն կառուցողները մաստոդոնտի մնացորդներ են հայտնաբերել
Մադրիդյան մետրոպոլիտենում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մաստոդոնտ կոչվող հսկայական գիշատիչ կենդանու ոսկորներն ու ծնոտը: Մաստոդոնտներն ապրել են ավելի քան 14,1 մլն տարի առաջ: Աշխատողները նաև հսկայական կրիաների և վաղուց երկրի երեսից վերացած անխիտերիա ձիու մնացորդներ են հայտնաբերել:
Մադրիդյան մետրոյի «Կարպետանա» կայանի ընդլայնման նպատակով կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում բանվորները դեռ 14,1 մլն տարի առաջ վերացած կենդանիների միլիոնավոր ոսկորներ են գտել:
Շինհրապարակներից մեկում քարացած հնագիտական գտածոների թիվն առանձնապես շատ էր: Կենսաբաններն արդեն առանձնացրել ու պիտակավորել են Gomphotherium angustidens կոչվող մաստոդոնտի, հնագույն ռնգեղջյուրի և տարբեր որոճող կենդանիների, հսկայական կրիաների, ինչպես նաև արջերի և գայլերի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 943 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

Տելեպորտացիա

Տելեպորտացիան նյութական իրերի վայրկենական փոփոխությունն է մի կետից մյուսը` առանց ֆիզիկական ուժի կիրառման: Այսպիսի երևույթ գոյություն ունի բնության մեջ: Իսպանական հին աղբյուրներից տեղեկանում ենք, որ 1593թ. հոկտեմբերի 25-ին, Իսպանական Մեխիկո քաղաքում անսպասելիոր են հայտնվում է մի զինվոր, որի զինվորական գունդը գտնվում էր Ֆիլիպիններում` Մեքսիկայից 9.000մլն հեռավորության վրա: Զինվորին բռնեցին ու հանձնեցին ինկվիզիցիայի դատին: Դատի ժամանակ նա ասաց, որ Մեխիկոյում հայտնվելուց առաջ նա պարեկային ծառայության մեջ էր Ֆիլիպինների քաղաքապետի մոտ` Մանիլայում, որին, իր աչքի առաջ, հենց նոր` դավաճանաբար սպանել էին: Թե ինքն ինչպե՞ս էր հայտնվել Մեխիկոյում, զինվորը պատկերացում անգամ չուներ: Մի քանի ամիս անց Ֆիլիպիններից նավով եկած մարդիկ հաստատեցին, որ զին ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 924 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 12 Մարտ 2010 | Մեկնաբանություններ (0)

Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz