Հինգշաբթի, 28 Մարտ 2024, 13:53



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ՏԵԼԵՊՈՐՏԱՑԻԱ
17:01
ՏԵԼԵՊՈՐՏԱՑԻԱ
Տելեպորտացիա

Տելեպորտացիան նյութական իրերի վայրկենական փոփոխությունն է մի կետից մյուսը` առանց ֆիզիկական ուժի կիրառման: Այսպիսի երևույթ գոյություն ունի բնության մեջ: Իսպանական հին աղբյուրներից տեղեկանում ենք, որ 1593թ. հոկտեմբերի 25-ին, Իսպանական Մեխիկո քաղաքում անսպասելիոր են հայտնվում է մի զինվոր, որի զինվորական գունդը գտնվում էր Ֆիլիպիններում` Մեքսիկայից 9.000մլն հեռավորության վրա: Զինվորին բռնեցին ու հանձնեցին ինկվիզիցիայի դատին: Դատի ժամանակ նա ասաց, որ Մեխիկոյում հայտնվելուց առաջ նա պարեկային ծառայության մեջ էր Ֆիլիպինների քաղաքապետի մոտ` Մանիլայում, որին, իր աչքի առաջ, հենց նոր` դավաճանաբար սպանել էին: Թե ինքն ինչպե՞ս էր հայտնվել Մեխիկոյում, զինվորը պատկերացում անգամ չուներ: Մի քանի ամիս անց Ֆիլիպիններից նավով եկած մարդիկ հաստատեցին, որ զինվորի ասածները ճիշտ էին, որ Ֆիլիպիններում սպանել էին քաղաքագլխին, և այլ մանրամասների մասին, որ զինվորն ասել էր:

Միջնադարյան աղբյուրները պահպանել են նաև բավական տարօրինակ մի հոգևորական կնոջ` Մարիայի մասին Ագրեդայից: Նա 1620-1631թթ. ֆիզիկապես վանքից դուրս չէր եկել, սակայն, տելեպորտացիայի շնորհիվ` 500 անգամ Եվրոպայից հայտնվել էր Ամերիկայում, որտեղ նույնիսկ յումա ցեղի հնդկացիներին կարողացել էր քրիստոնեական հավատքի բերել: Իրենք` հնդկացիները, հայտարարել էին, որ նրանք պարտական են ՙերկնագույն հագուստով՚ միանձնուհուն, որը նրանց համար թողել էր խաչեր և եկեղացական այլ պարագաներ, որոնցից նրանք օգտվում էին ծիսակատարությունների ժամանակ: Մարիայի պատմածները լիովին համընկնում  էին այն պատմությունների հետ, որոնց մասին պատմել էին հնդկացիները եվրոպացի միսիոներ դե Բենվիդեսին: Մարիան մանրամասն դետալներով նկարագրում էր հնդկացիների հագուստներն ու սովորույթները: Քույր Մարիայի` Ամերիկայում լինելը փաստաթղթերով հաստատում էին իսպանացի կոնկիստադորները, որոնք Ամերիկայում էին, ինչպես նաև հնդկացիների տարբեր ցեղախմբերը:

Տելեպորտացիա գոյություն ունի նաև կենդանական աշխարհում: Օրինակ` ատտա մրջյունների էգերը, որոնք հսկաներ են, ուտում են և բազմանում, կարող են տելեպորտացիայի միջոցով վտանգի դեպքում վայկենաբար հայտնվել իրենց մրջնանոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող այլ ապահով մրջնանոցում:

...Հիշու՞մ եք Ն. Գոգոլի ՙԵրեկոները Դիկանկա խուտորի մոտ՚ ստեղծագործությունը, որում դարբին Վակուլան սատանային հեծած (տելեպորտացիայով) հասավ Պետերբուրգ...



ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԸ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ֆրանսիայում գտնվող Բորդոյի համալսարանի գիտնականները պնդում են, որ 7 հազար տարի առաջ մարդակերներ են այցելել Եվրոպա: Նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով Գերմանիայում գտնված 500 մարդկանց մնացորդները: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` այդ բոլոր մարդիկ եղել են մարդակերների զոհը: Դրա մասին են վկայում նրանց ոսկորների վրա առկա մարդկային ատամների հետքերը: Բայց դա ամենասարսափելին չէ: Մարդաբանները պնդում են, որ մարդակերությունը այդ ժամանակներում պատահական երևույթ չէր: Ընդհակառակը, մարդակերությունը պարզապես ծաղկում էր: Այնպես որ սարսափելի գտածոն կարող է վերջինը չլինել:

Մնում է ավելացնել, որ մարդակերությունը Եվրոպայում տարածված է եղել և ավելի ուշ, ճիշտ է` ոչ նման մասշտաբով: Բավական է հիշեցնել, որ Վերածննդի դարաշրջանի հայտնի բժիշկ և գիտնական Պարացելսը մարդկանց բոլոր հիվանդությունների լավագույն դեղամիջոց էր համարում մարդու միսը: Փառք Աստծո, որ այդ կասկածելի ենթադրությունը չի հաստատվել:



Քրոնիկ (շարունակական) հիվանդությունները մարդուն ծերացնում են 20-30 տարով


ԱՄՆ-ում քրոնիկ հիվանդությունները տանջում են մոտավորապես 75 մլն մարդու: 50-59 տարեկանների խմբում փորձարկման մասնակիցների (ովքեր քրոնիկ հիվանդներ չեն) 37 %-ը կարող է առանց խնդրի 1.5 կմ վազել, իսկ 91 %-ը` մի քանի թաղամաս անցնել: Քրոնիկ հիվանդությամբ տառապողների միայն 9%-ն է կարողացել 1.5 կմ վազել, իսկ քայլել կարողացել են միայն 50%-ը: Համեմատության համար` 80-89 տարեկան քրոնիկ հիվանդություն չունեցողներից, առանց որևէ ցավ զգալու, 1.5 կմ վազել են 4%-ը, իսկ 55%-ը անշտապ քայլել են մի քանի թաղամաս:

Այս տվյալները վկայում են, որ քրոնիկ հիվանդությունները մարդուն ֆիզիկապես ծերացնում են 20-30 տարով: Որպես կանոն, նրանցով տառապում են միջին և ծեր տարիքի մարդիկ: ԱՄՆ-ում` 75 մլն: Նրանցից 25 մլն-ին տանջում է միգրենը, իսկ յուրաքանչյուր 6-րդը տառապում է առիթմիայով: Հետազոտողները գտնում են, որ քրոնիկ հիվանդությունների դեմ պետք է պայքարել ֆիզիկական վարժությունների օգնությամբ: Բնականաբար, բժշկական օգնությունից չպետք է հրաժարվել:

Դիտումներ: 923 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz