Կիրակի, 29 Հունիս 2025, 15:40



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՏԻԵԶԵՐՔ

Կայքի մենյու
Փնտրել
ՍԱՏՈՒՐՆԸ ԵՎ ՅՈՒՊԻՏԵՐԸ ԱՆՑՔ ԵՆ ԲԱՑԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԵՐԻ ՈՏՈՒՄ

Գիտնականները պարզել են, թե արեգակնային համակարգի աստղակերպերի գլխավոր գոտում ինչպես են առաջացել առեղծվածային ճեղքեր, որտեղ հնում անհայտ պատճառով այդ երկնային մարմինների ուղեծրեր չեն եղել:
Լուսնթագի և Հրատի միջև տեղակայված աստղակերպի գլխավոր գոտին լցված է բազում ոչ մեծ երկնային մարմիններով, որոնց թիվը հասնում է մոտ 400 հազարի, իսկ ամենամեծի չափսերը հասնում են մի քանի հարյուր կիլոմետրերի:
Ավելի վաղ գիտնականները աստղակերպերը հետազոտելու ընթացքում հայտնաբերել են դատարկ վայրեր: այդ ճեղքերի ծագումը, որոնց անվանում են ՙԿրիկվուդի դռնակներ՚, բացատրվում է Լուսնթագի և մյուս հսկա մոլորակների ձգման ազդեցությամբ, որի արդյունքում էլ առաջացել են աստղակերպերը: Չնայած որոշ դռնակների առաջացման պատճառն այդպես էլ չհաջողվեց պարզել:
իտնականները ստեղծեցին համակարգչային մոդել, որի օգնությամբ հետազոտեցին աստղակերպերի գոտու շարժումները իրենց ողջ պատմության ընթացքում: Պարզվում է, որ աստղակերպերը գոտում ավելի շատ պետք է լինեին, քան այժմ կան: Քիչ լինելու պատճառն այն է, որ հսկա մոլորակները էվոլյուցիայի ընթացքում արեգակնային համակարգում փոխել են իրենց ուղեծիրը` ազդելով աստղակերպերի վրա: Ստացված տվյալների համաձայն` Լուսնթագը մոտեցել է արեգակին, մինչ Երևակը և մյուս գազային հսկաները, ընդհակառակը, հեռացել են լուսատուից: Իսկ թե երբ է տեղի ունեցել մոլորակների ճամփորդությունը և ինչպիսին է եղել նրանց հետագիծ, մոդելը չի կարող որոշել:
Այն բանից հետո, երբ գիտնականները մոդելին ավելացրեցին մոլորակների տեղափոխությունը, ինչպես նաև աստղակերպերի հետ փոխազդեցության տիեզերական ձգողությունը, մոդելային աստղակերպերի գլխավոր գոտին շատ նմանվեց ներկայիս գոտուն:

Օրացույց
«  Հունիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Copyright Menua © 2025
Ստեղծել անվճար կայք с uCoz