Հինգշաբթի, 25 Ապրիլ 2024, 02:24



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆ
17:17
ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծ նվել  է 1927թ. հուլիսի 10‑ին` Նորագավիթում:
 Հաճախել է Ղ. Ղուկասյանի անվան պիոներների պալատի թատերական խումբը` Արուս Ոսկանյանի ղեկավարությամբ: Երեք տարի սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, սկզբում  Թաթիկ Սարյանի, այնուհետև` Գուրգեն Ջանիբեկյանի  լսարանում:
1950թ.-ին «Գրական թերթ»-ում տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները, 1958-ին` ՙԱրևոտ ճամփա՚ ժողովածուն:
Ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Համահայաստանյան երիտասարդական 2-րդ փառատոնի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ: Տպագրվել է «Ամբողջական», «Ինչ կար` չկա» երգիծական մանրապատումների գրքերը: «Մարդկանց ծիծաղն իմ երջանկությունն է»‑այս է Հորիզոնի կյանքի նշանաբանը: Զրուցեցինք չորրորդ քսանամյակը բոլորած հումորիստի հետ:



- Ինչո՞ւ Հորիզոն:
-  Իմ կերպավորած Հորիզոն Բախտաշատյանը այնքան հարազատ էր
ինձ, որ իմ բեմական անունը դարձավ Հորիզոն:
-  Ի՞նչ կասեք հումորի զգացումից զուրկ մարդկանց մասին:
-  Թող նրանց համար տառապեն իրենց հարազատները: Նաև խղճում եմ այդ մարդկանց, որոնք նույնիսկ լսած անեկդոտն են վերլուծում:
-  Տուժե՞լ եք Ձեր արած նմանակումների պատճառով:
-  Ոչ այնքան: Մի անգամ նույնիսկ Գևորգ Էմինը խնդրեց. ՙՉե՞ս կարող ինձ էլ նմանակել, ինձ համար շա՛տ
հետաքրքիր կլինի:
-  Կարողանու՞մ եք դիմակայել անհաջողություններին:
-  Կարողանում եմ, ամբողջ կյանքս այդպես է անցել: Առաջնորդվում
եմ` թույնը վերածել թանաքի սկզբունքով:
-  Մարտի 8-ն եք ընդունո՞ւմ, թե Ապրիլի 7-ը:
-  Ինչ որ կնոջն է վերաբերում, ընդունում եմ ամեն ինչ, քանի որ ես կնամեծար եմ:
-  Ընդունո՞ւմ եք կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ:
-   Քանի որ կինը` սկսած տիեզերքից, ամեն տեղ կա, ուրեմն թող այդտեղ էլ լինի:
-  Ինչպե՞ս եք վերաբերում այլազգիների հետ ամուսնությանը:
-  Շատ վատ, քանի որ կորչում են մեր` հայի գեները:
-  Որևէ զավեշտական դեպք կարո՞ղ եք հիշել:
-  Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր գյուղ եկավ մի աճպարար: Նա ասաց, որ ցանկացած մարդու կարող է շատ հանգիստ քնեցնել: Ես դահլիճից ասացի, որ ինձ չի կարող քնեցնել: Ինձ հրավիրեց բեմ: Բարձրացա և մտքումս անընդհատ կրկնում եմ` ոչ, չեմ քնելու: Խեղճ աճպարարը ինչ արեց, չեմ քնում: Դեմքով շրջվեց դեպի դահլիճին ու ինձ կամաց ասաց.
-  Տղա ջան, ինձ խայտառակ չանես, քնի, տասը հազար ռուբլի կտամ: Ասացի, որ տասը հազարով մի աչքս կփակեմ: Երկար բանկցություններից հետո տվեց 20 հազարը, և ես ՙքնեցի՚: Պարզվեց, որ ես իրենից լավ աճպարար էի:
Մի անգամ էլ գնացի ականջի բժշկի մոտ և ասացի, որ մի ականջս լավ չի լսում: -  Ի՞նչ ասացիք,– գոռաց բժիշկը: -  Ոչ մի բան,– ասացի և դուրս եկա, քանի որ, ինքը երևի, ինձանից վատ էր լսում և եթե քաչալը դեղ աներ, իրեն կաներ:
-  Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող:
-  Ամեն ինչ կանեմ, որպեսզի բարելավեմ ժողովրդիս վիճակը:

Զրուցեց` 
Զարուհի Մխիկյանը
Դիտումներ: 1477 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: horizon, hrant ghazaryan, humor | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz