|
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
|
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Ծնվել
է 1949 թ. մայիսի 15-ին: Ավարտել է Ե. Չարենցի անվան դպրոցը,
Գեղարվեստա-թատերական ինստիտուտի «Դրամատիկ թատրոնի և
կինոյի դերասան» դասարանը`
Վ. Աճեմյանի ղեկավարությամբ: ՀՀ վաստակավոր արտիստ է, Երևանի
պատվավոր քաղաքացի, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի
անդամ: Պարգևատրվել է` «Մովսես Խորենացի», «Գարեգին Նժդեհ»,
«Ֆրիտյոֆ Նանսեն» և «Երևան քաղաքի զինանշան» մեդալներով: 2006-ին
ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի
դպրոց-ստուդիան: Ամուսնացած է, ունի երկու զավակ և երեք թոռնիկ:
- Ձեր կյանքն առանց հումորի պատկերացնու՞մ եք: -
Վաթսուն տարի նրա հետ եմ ապրում, ո՞նց կարող եմ առանց իրեն: - Ձեր պատմած անեկդոտներից (ըստ տարածաշրջանների) նեղացողներ
չե՞ն եղել: - Իմ պատմածների մեջ արժանապատվությանը դիպչող
ոչինչ չկա, բարի հումոր է, ավելի են ուրախանում: Օրինակ` ապարանցին խմած,
ընկնում է գետը և ասում.- «Քշա տուն»: - Ի՞նչ կա այստեղ նեղանալու: - Նմանակումներ անելիս խնդիրներ ունեցե՞լ եք: -
Միայն մի երգիչ է նեղացել, չնայած բոլորն էլ ասում էին, որ իրեն շատ լավ
եմ նմանակել: - Միայն մեկ օր` Ապրիլի 1-ն է հումորի օր, քիչ չէ՞: -
Ուրախ կյանք սիրող մարդու համար 365 օրն էլ Ապրիլի 1 է: - Առաջին անգամ ե՞րբ եք սիրահարվել: - Ես ինձ ինչ
հիշում եմ` սիրահարված եմ եղել: Հիմա էլ եմ սիրահարված: Սիրահարվել եմ մի
շաբաթով, տասը օրով, մի տարով: Վերջինը երկար տևեց` երեսունչորս տարի: -
Ձեզ երջանիկ համարու՞մ եք: - Եթե կողքիդ
ունես սիրած կին, սիրասուն զավակներ, ովքեր քո անվան վրա բիծ չեն թողնում,
համով, քաղցր թոռնիկներ, սիրած աշխատանք, շատ թանկ հանդիսատես, իհարկե`
երջանիկ ես: Բայց, լիակատար երջանիկ լինելու համար, անհրաժեշտ եմ համարում,
որ բոլորն ունենան այս ամենը: - Հայ ընտանիքում
կա՞ մայրիշխանություն: - Մեր ընտանիքից դուրս չեմ կարող ոչինչ
ասել, մեզ մոտ` չկա: - Ընդունու՞մ եք
կին-բռնցքամարտիկ, կին-ծանրորդ... - Օրինակ` Նազիկին ինչպե՞ս
կարող եմ չընդունել, կին արմատ լինելով մեր ազգի պատիվը բարձրացրեց
աշխարհով մեկ: Ես իր ցավը տանեմ: Ուրախությունից` արցունքով լացել եմ: - Հե՞շտ է երեխաների հետ աշխատելը: - Դժվար է, բայց` հաճելի: - Որևէ
զավեշտալի դեպք կարո՞ղ եք հիշել: - Արմեն Խոստիկյանի հետ
հյուրախաղերի էինք Ամերիկայում` Հոլիվուդում: Հյուրանոցի պատշգամբում նստած
էի, մեկ էլ Արմենը եկավ մայկա-տրուսիկով: Աասացի` Արմեն ջան, ամոթ է,
ինչո՞ւ ես մայկա-տրուսիկով եկել բալկոն: Արմենը նայեց ինձ ու հանգիստ ասաց.
«Աշոտ ջան, ազատ երկիր է, ինչ ուզեմ էն էլ կանեմ»:
Զրուցեց`
|
Դիտումներ: 1559 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Մարտ 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|