ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ - 10 Հոկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
16:11
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Երևանում` սեպտեմբերի 30-ին: Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ: Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր:

Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956թ.) Երևանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` ՙՄովսես Խորենացի՚, Սուրբ Էջմիածնի կողմից` ՙՍուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ՚:

2009 թվականին ԱՄՆ-ում արժանացել է ՙԾիծաղի թագուհի՚ բարձր տիտղոսին: ՀՀ ժողովրդական արտիստ է:

–Սիրելի տիկին Սվետլանա, ասացեք խնդրեմ, լա՞վ է ճանաչված և սիրված լինելը:
–Իհարկե, շատ-շատ հաճելի է: Նույնիսկ եթե ասեմ` ոչ, շատ ծիծաղելի կթվա:

–Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել:

–Ասեմ, որ ես սարսափում եմ օձից, նույնիսկ, երբ էկրանին եմ տեսնում: Բայց կրում եմ օձի կաշվից գոտի, պայուսակ, վերարկու:

Ութսունականներին հյուրախաղերով գտնվում էինք Քաջարանում: Ամառ էր, բոլոր հյուրանոցներն զբաղված էին, և մեր կոլեկտիվին տեղավորեցին մի դպրոցում: Ամեն ինչ մաքուր էր, կոկիկ, ընդունելությունը` բարձր մակարդակի: Բոլորս արդեն հոգնած էինք և պատրաստվում էինք քնել ձյունաճերմակ սպիտակեղենով անկողինների մեջ: Կարպը, Մայիսը Կարագոզյան և Ստեփան Հարությունյանը նույն սենյակում էին մնում: Հանկարծ երեքը միասին սարսափած դուրս թռան իրենց սենյակից` բղավելով. oձը, օձը: Մեր սենյակից օձ դուրս եկավ, բայց ու՞ր գնաց չգիտենք՚:

Ողջ խումբն այդ գիշեր չքնեց, ահաբեկված և անհամբեր սպասում էինք, թե որտեղից պիտի դուրս գա սարսափազդու սողունը:

Նույնիսկ մեր դերասանուհիներից մեկը սթրեսի մեջ ընկավ, կորցրեց գիտակցությունը:

Անչափ սարսափելի ու մղձավանջային գիշեր էր մեզ, հատկապես` կանանց համար:

Բոլորս հավաքվել էինք մի սենյակում և բարձրացել մահճակալների վրա: Հանկարծ մեկը խմբից ասաց.

Բա Կարպը, Ստյոպան, Մայիսը ինչո՞ւ մեզ հետ չեն, ինչպե՞ս են քնել:

Հետո պարզվեց, որ նրանք պարզապես կատակել էին, և այդ կատակը շատ ծանր պահեր պարգևեց մեզ, որ երկար ժամանակ, նույնիսկ օձ բառը լսելիս սարսափահար էինք լինում:

–Ի՞նչ կասեք եթերից հնչող հայերենի մասին:

–Հանգստանում էի ծովափում, եթե չեմ սխալվում, 1950-ականներն էին: Ես մի շատ-շատ կարևոր նամակի էի սպասում: Եվ ահա, այդ նամակը բերեց մի գեղեցկատես աղջիկ: Ես ուրախությունից գլուխս կորցրեցի և ոգևորված սկսեցի խոսել, արտահայտել անթաքույց ուրախությունս, մի պահ նույնիսկ մոռանալով, թե որտեղ եմ գտնվում: Մինչ ես ոգևորված խոսում էի, այդ աղջիկը զարմացած նայում էր ինձ: Հետո ռուսերեն հարցրեց, թե ինչ լեզվով եմ խոսում: Պարզվեց, որ էստոնուհի էր: Ես գլխի ընկա, որ խոսել եմ իմ մայրենի լեզվով` հայերենով: Հպարտությամբ ասացի, որ խոսել եմ իմ մայր լեզվով: Նա հիացած ասաց. Ինչ գեղեցիկ է Ձեր լեզուն՚: Ես ինձ շատ հպարտ և շատ լավ էի զգում այդ պահին` լսելով օտարերկրացու կարծիքը մեր լեզվի մասին:

Այժմ ես սարսափում եմ մեր եթերային լեզվից: Այդ ի՞նչ ձևով, ի՞նչ օտարահունչ շեշտադրումներով է հնչում մեր մայրենին: Ուղղակի ցավ եմ ապրում: Ի՞նչ պետք է սովորեն մեր գալիք սերունդները:

Զրուցեց Զարուհի Մխիկյանը
Դիտումներ: 483 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Светлана Григорян, Սվետլանա Գրիգորյան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016