Շաբաթ, 20 Ապրիլ 2024, 08:08



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԿՐԻՄԻՆԱԼ

Կայքի մենյու
Փնտրել
ԱՄԵ­ՐԻ­ԿԱ­ՑԻՆ ՀԵՆՑ ԴԱ­ՍԱ­ՐԱ­ՆՈՒՄ
ԳՆԴԱ­ԿԱ­ՀԱ­ՐԵԼ Է ՈՒ­ՍՈՒՑ­ՉՈՒ­ՀՈՒՆ` ԻՐ ԿՆՈ­ՋԸ


ԱՄՆ-ում ամուսինը անմիջապես դասարանում գնդակահարել է իր կնոջը, որը որպես ուսուցչուհի աշխատում էր տարրական դպրոցում: Կինը հոսպիտալացվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին զինված հանցագործը հենց դասի ժամանակ ներխուժել է Օգայո նահանգի Պոռտսմուտ քաղաքի տարրական դպրոցի դասարաններից մեկը: Ուսուցչուհու գնդակահարումը տեղի է ունեցել ամբողջ դասարանի առջև, մինչդեռ, ինչպես պարզաբանել են ոստիկանները, հինգերորդ դասարանի աշակերտներից ոչ մեկը չի վիրավորվել:
Ամուսինը ոչ միայն կրակել է ուսուցչուհու վրա, այլ նաև դանակահարել է նրան: Հարձակումից անմիջապես հետո հանցագործը փախուստի է դիմել:
Աշակերտուհիներից մեկը պատմում է, որ այդ պահին ինքը գտնվում էր հանդերձարանում: Երեխայի խոսքերով, կրակոցները վախեցրել են իրեն և մյուսներին:
Շուտով ոստիկանությունը շրջապատեց այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվում էր կասկածյալը: Շինությունը գտնվում է երեք կիլոմետր հեռավորության վրա այն կաթոլիկ դպրոցից, որտեղ տեղի է ունեցել պատահարը: Տան միջից կրակոցներ էին լսվում. հավանական հանցագործը պաշտպանվում էր հրաձգությամբ: Ավելի ուշ ոստիկանները ներխուժել են տուն և գտել են արդեն սպանված չարագործին: Նախնական տվյալներով, նա սպանվել է ոստիկանների հետ գնդակոծության հետևանքով:
Ոստիկանության տվյալներով, հանցագործը հարձակվել է ևս մեկ կնոջ վրա և դանակահարել նրան: Իրավապաշտպան մարմինները գտնում են, որ այս երկու հարձակումների միջև գոյություն ունի որոշակի կապ:
Վերոնշյալ դպրոցում սովորում է մոտ 160 աշակերտ և աշխատում է 15 ուսուցիչ: Պատահարից հետո մոտակա դպրոցները ժամանակավորապես փակվել են:
Նշենք, որ հրազենի միջոցով կատարված այս ողբերգական հանցագործությունները ԱՄՆ-ում դարձել են սովորական երևույթ: Երբեմն դրանք բերում են բազմաթիվ զոհերի: Այսպես, 2007 թվականի դեկտեմբերին դպրոցական ավտոբուսից դուրս գալու պահին գնդակից զոհվել էր 6 դպրոցական: Կրակոցի պատճառ էր դարձել դեռահասների միջև սովորական վեճը:

ՀՂԻ ԿՆՈՋ ՓՈՐԸ ԿՏՐԵԼ ԵՆ ԵՎ ՀԱՆԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՅԻՆ
Ապշեցնող հանցագործությունը տեղի է ունեցել Մաղդալինյան շրջանի Կոտովկա գյուղում: Օգոստոսի 27-ի առավոտյան սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին, ինչն առաջինը նկատել է նրա մայրը: Տանտիրուհին 8 ամսական հղիություն ունեցող 22-23-ամյա մի կին էր: Նրան գտել են կտրտված փորով: Հանցագործները փորը կտրտելուց հետո այնտեղից հանել են երեխային: Այն բանի մասին, որ տուժածը անհուսալիորեն դիմադրել է, վկայում են ձեռքերին երևացող բազմաթիվ վերքերը:
Ինչպես հաջողվեց պարզել, զոհված կինը ամուսնացած չէր, ապրում էր 2-3 տարեկան երեխայի ու կենակցի հետ: Նրանք անհամբեր սպասում էին երկրորդ երեխայի ծնվելուն:
Այնպես է պատահել, որ հանցագործության պահին կենակիցը գտնվում էր կալանքի տակ (15 օր), այդ պատճառով էլ հանցագործությանը նրա մասնակցության մասին ենթադրությունները դառնում են անհիմն:
Իրավապաշտպանների խոսքերով, չի բացառվում այն փաստը, որ հանցագործությունը կատարվել է կնոջ ձեռքով: Հետագայում այդ ենթադրությունները հաստատվել են: Մոտ երկու ժամից ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Վկաները պատմում են, որ  այն պահին, երբ շներին մոտեցրել են կասկածյալ կնոջը, ոստիկանները մեծ դժվարությամբ   են կարողացել պահել կատաղած կենդանիներին: Հարուցվել է քրեական գործ, սակայն դաժան
հանցագործության մանրամասնությունները չեն հրապարակվում, իսկ պաշտոնական մեկնաբանությունները դեռ բացակայում են:
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz