ՄԵՆՈՒԱ - ՀՈԳԵԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:51



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ՀՈԳԵԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ

Կայքի մենյու
Փնտրել
ԴՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՆԱԽԱՆՁԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախանձո՞ւմ ես բարեկազմ մոդելներին, կինոաստղերի շքեղ կյանքին: Կանգ առ: Պետք չէ տառապել նախանձից, հարկավոր  է օգտագործել այն:
Դրական հոգեբանությունը պնդում է, որ  նախանձը մեզ շատ հարկավոր է: Մանկուց մենք բոլորս գիտենք, որ ուրիշներին նախանձելը լավ չէ: Երբ նայում ես ինչ-որ կինոսատղի, մտածում ես. ՙԻնչո՞ւ է նա գեղեցիկ, սեքսուալ, հարուստ, հաջողակ, տաղանդավոր, իսկ ես` ոչ՚: Դրանից հետո դու անմիջապես հիշում ես, որ նախանձը լավ բան չէ, և ապրում ես մեղքի սուր զգացում, ինչը ծանրանում է խղճիդ վրա:
Ըստ դրական հոգեբանության` մարդկային գրեթե բոլոր զգացմունքները մեզ անհրաժեշտ են ինչ-որ բաների համար: Եվ նույնիսկ նախանձը ...: Եվ այդ պատճառով կարիք չկա տառապել այդ զգացումից: Հարկավոր է նախանձն օգտագործել սեփական օգուտի համար:
Տեսնում ես, նույնիսկ այսպիսի բացասական զգացումը մեծապես կարող է օգնել քեզ հաջողության հասնել: Ո՞րն է նախանձի առավելությունը և ինչպե ՞ս օգտվել դրանից:

ՆԱԽԱՆՁԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ՀԻԱՑՄՈՒՆՔԸ

Քչերն են հասկանում, բայց նախանձի հիմքում, որպես կանոն, շատ դրական զգացում կա` հիացմունքը:  Եթե դու նախանձում ես որևէ մեկին, ուրեմն իսկապես հիանում ես նրանով: Բանը նրանում է, որ մյուսներով հիանալով` դու նսեմացնում ես ինքդ քեզ: Դու կարող ես հեշտությամբ ծածկագրել քո սև նախանձը անկեղծ հիացմունքով, եթե խոստովանես քո նախանձի առարկային. ՙԳիտես, ես նախանձում եմ քեզ՚: Այս խոստովանությունը նվազագույնս կօգնի քեզ փոխել բացասական զգացմունքները դրականի: Իսկ այն մարդը, ում դու նախանձում էիր, ամենայն հավանականությամբ, զգացված կլինի քո անկեղծությամբ և կփորձի օգնել արժեքավոր խորհուրդներով:

ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱՆՁԸ

Նախանձը վտանգավոր է նրանով, որ մարդն իր ենթագիտակցության մեջ ձևավորում է բացասական ծրագիր: Ենթագիտակցությունն ընդունում է այդ հրամանը և համապատասխանաբար  իրականացնում է այն: Քանի դեռ մարդը նախանձում է մյուսի հաջողությանը, հարստությանը, գեղեցկությանը, նա չի ունենում հասնելու ոչ մի հնարավորություն: Ի վերջո, հենց ինքն է ծրագրավորում իրեն այնպես, որ նա չունի այդ ամենից: Եվ հետևաբար, չի էլ ունենում:
Փորձիր փոխարինել այդ բացասական ծրագիրը դրականով: Հաջորդ անգամ, նախանձոտ մտքերիդ հակառակ, ասա ինքդ քեզ. ՙԵթե դա նրան հաջողվեց, ապա ինձ մոտ էլ մի օր կստացվի՚: Թող ուրիշի հաջողությունը լինի քեզ համար սեփական ուժերին հավատալու լրացուցիչ խթան: 

ՆԱԽԱՆՁԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Դրական հոգեբանության տեսանկյունից, նախանձը հրապուրիչ է նրանով, որ այն կարող է օգնել ձեզ նոր բաներ բացահայտելու, օրինակ, ձեր թաքնված տաղանդները, հմտություններն ու արժանիքները: Հիշիր, որ մենք հիանում և նկատում ենք մյուսների միայն այն հատկանիշները, որոնք իրականում մենք էլ ունենք: Այս փաստն ապացուցված է հոգեբանների կողմից: Ի՞նչ ես սպասում: Դու կարող ես նստել բազմոցին և նախանձել բոլորին, և կարող ես սկսել գործել: Եվ կյանքդ այնպես կառուցել, որ մյուսները քեզ նախանձեն:

Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016