ՄԵՆՈՒԱ - ԿԼԵՈՊԱՏՐԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"
ԿԼԵՈՊԱՏՐԱ

Կայքի մենյու
Փնտրել
 
ԿԼԵՈՊԱՏՐԱ
Աշ­խար­հում նույն անու­նով եղել են նաև այլ թա­գու­հի­ներ, բայց Կլե­ո­պատ­րան մի­ակն էր` վեր­ջի­նը փա­րա­վոն­նե­րի մեջ, առա­ջին կի­նը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մեջ, դի­վա­նա­գետ, բա­զում լե­զու­ներ իմա­ցող, մա­թե­մա­տի­կոս, գե­ղեց­կու­հի ու հրեշ` մեկ ան­ձի մեջ:
Նա ու­ներ այն ամե­նը, ինչ ցան­կա­նում էր` սեր, իշ­խա­նու­թյուն, հարս­տու­թյուն ու հե­ղի­նա­կու­թյուն: Քա­նի որ գի­տեր մի խո­րա­ման­կու­թյուն. նպա­տա­կին ավե­լի հեշտ է հասնել, եթե ՙխա­բես՚ դրան: Ներ­քուստ կենտ­րո­նա­նալ ցան­կա­լի ար­դյուն­քի վրա, իսկ ար­տա­քուստ հան­գիստ լի­նել: Իբր, ոչ թե լրջո­րեն եմ գոր­ծում, այլ խա­ղա­լով, թե­թև­ա­կի: Այս­պի­սին է ՙպա­րա­դոք­սալ մտադ­րու­թյան՚ մե­թո­դը: Խա­ղի մի­ջո­ցով Կլե­ո­պատ­րան կա­րող էր հաս­նել շատ բա­նե­րի:
 
ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՎԵՑ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
 
1. Մտա­վոր խա­ղեր: Սե­փա­կան կյան­քը ինք­նա­հո­սի չթող­նե­լու հա­մար հար­կա­վոր է մտքում միշտ կա­նո­նա­կար­գել բո­լոր հնա­րա­վոր քայ­լե­րը, դա­վադ­րու­թյուն­ներ հնա­րել, կա­ռու­ցել երկ­խո­սու­թյուն­ներ, քայ­լեր հաշ­վար­կել: Դե­պի գահ Կլե­ո­պատ­րա­յի ճա­նա­պար­հը, որը երի­տա­սարդ իշ­խա­նու­հին զբա­ղեց­րել է 18 տա­րե­կա­նում, իրե­նից ներ­կա­յաց­նում էր նա­խօ­րոք մտած­ված բարդ քայ­լե­րի բարդ շղթա: Դե­պի սեր, դե­պի առա­ջին զա­վա­կով հղի­ա­նա­լը տա­նող իր ճա­նա­պար­հը նույն­պես մտա­վոր խա­ղե­րի ար­գա­սիք էր: Ըստ Լա­գիդ­նե­րի ըն­տա­նի­քի դի­նաս­տի­ա­կան կա­նոն­նե­րի` Կլե­ո­պատ­րան պետք է դառ­նար իր կրտսեր եղ­բոր կի­նը: Եվ դար­ձավ, սա­կայն` մի­այն ձև­ա­կա­նո­րեն: Իրա­կա­նում նա ըն­տրեց իր հա­մար բո­լոր տղա­մարդ­կան­ցից լա­վա­գույ­նին` Կե­սա­րին: Իշ­խա­նու­հին նրան գրա­վե­լու, գայ­թակ­ղե­լու ծրա­գիր էր մշա­կել: Եվ ահա Կե­սա­րի առ­ջև նա առա­ջին ան­գամ հայտն­վեց` դուրս գա­լով փա­լաս­նե­րի մի­ջից, որոնք ծա­ռա­նե­րը բե­րել գցել էին Կե­սա­րի ոտ­քե­րի տակ: Դա քո­ղարկ­ման մի­ջոց էր և յու­րա­հա­տուկ կա­տակ: Չէ՞ որ ամե­նա­հա­րուստ ու աշ­խար­հահռ­չակ թա­գու­հին հայտն­վեց աղ­բի մի­ջից: Երես առած Կե­սա­րը դեռ չէր ու­նե­ցել նման հու­մո­րի զգա­ցում ու­նե­ցող կին և չկա­րո­ղա­ցավ դի­մադ­րել գայ­թակ­ղու­թյա­նը:
2. Սի­րա­խա­ղեր` Կլե­ո­պատ­րա­յի վեց գաղտ­նիք­նե­րից հեր­թա­կա­նը: Տղա­մար­դուն պա­հե­լու հա­մար հար­կա­վոր է ամեն օր զար­մաց­նել ու հե­տաքրք­րել նրան: Կե­սա­րին, որը շատ փոր­ձա­ռու էր սեք­սի մեջ, անհ­նար էր մշտա­պես կա­պել նույն շրջազ­գես­տին: Իսկ Կլե­ո­պատ­րան չէր փայ­լում գե­ղեց­կու­թյամբ: Ան­շուշտ, Կլե­ո­պատ­րան, ինչ­պես արև­ել­քի ցան­կա­ցած կին, գի­տեր էրո­տիկ շատ հնարք­ներ, սա­կայն դրանք չէ­ին հիմ­նա­կան մագ­նի­սը: Ամեն առա­վոտ նա արթ­նա­նում էր կեն­սու­րախ, կա­րո­ղա­նում էր ծի­ծա­ղեց­նել Կե­սա­րին և խան­դա­վա­ռել նրան: Երբ Կե­սա­րին հար­կա­վոր էր լի­նել Հռո­մում, եգիպ­տու­հին տա­նում էր նրան հա­մա­տեղ ճա­նա­պար­հոր­դու­թյան Նիլ գե­տով: Ինչ­պե՞ս: Նա հա­նե­լուկ­ներ էր հո­րի­նում գե­տի մա­սին և կրկին գե­րե­վա­րում էր Կե­սա­րին:
3. Ամուս­նա­կան խա­ղեր: Ամուս­նու­թյան մեջ հար­կա­վոր է կա­րո­ղա­նալ խու­սա­փել վե­ճե­րից և միշտ պատ­րաս­տի ու­նե­նալ քաղցր մի ՙկար­կան­դակ՚` սի­րե­լի­ին շե­ղե­լու հա­մար: Կլե­ո­պատ­րա­յին հա­ջող­վել էր ամուս­նա­նալ Ան­տո­նի­ո­սի հետ, նույ­նիսկ վեր­ջի­նիս կին ու­նե­նա­լու պա­րա­գա­յում: Երբ զո­րա­վա­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում կամ զայ­րա­նում էր, Կլե­ո­պատ­րան ան­հե­տա­նում էր և փոր­ձում էր չե­րև­ալ նրա աչ­քե­րին, ին­չը մի­ան­գա­մից սթա­փեց­նում էր Ան­տո­նի­ո­սին: Իսկ հե­տո Կլե­ո­պատ­րան վե­րա­դառ­նում էր ինչ-որ մի նոր բա­նով, որը հա­ճույք էր պատ­ճա­ռում նրան` հազ­վա­դեպ գի­նով, շքեղ տո­նա­կա­տա­րու­թյան մտահ­ղա­ցու­մով: Այս­պի­սով, Ան­տո­նի­ո­սը մին­չև իր մա­հը մնաց Կլե­ո­պատ­րա­յի հետ:
4. Խա­ղեր ճա­կա­տագ­րի հետ: Մի վա­խե­ցեք փոր­ձել նրան: Եգիպ­տո­սի թա­գու­հին դա հա­մա­րում էր շատ օգ­տա­կար: Նման մար­տա­վա­րու­թյու­նը մե­ծա­գույն հա­ճույք էր պատ­ճա­ռում` օգտ­վել նրա­նից, ինչ առա­ջար­կում է տվյալ պա­հը: Երբ Ան­տո­նի­ո­սը կան­չում էր Կլե­ո­պատ­րա­յին վեր­ջի­նիս կող­մից այդ­քան սպաս­ված ժա­մադ­րու­թյա­նը, նա հե­տաձ­գում էր այն այն­քան ժա­մա­նակ, մին­չև որ նման հան­դուգն քայ­լը դառ­նում էր վտան­գա­վոր: Սա­կայն հենց այդ ժա­մա­նակ Կլե­ո­պատ­րան գաղտ­նի պատ­րաս­տում էր մեծ անակն­կալ` մի հսկա նավ թան­կար­ժեք փայ­տից, ալ կար­միր առա­գաստ­նե­րով, ֆան­տաս­տիկ բուր­մուն­քով, որը մթնշա­ղին մո­տե­նում էր Ան­տո­նի­ո­սին ամե­նա­մեղմ երաժշ­տու­թյան ներ­քո: Երբ Ան­տո­նի­ո­սը ուշ­քի եկավ, ար­դեն բա­վա­կա­նին մութ էր, այդ պա­հին նա­վի վրա վառ­վե­ցին շքեղ լույ­սե­րը, ին­չից հրա­մա­նա­տա­րի շուն­չը կրկին կանգ­նեց, և նա ար­դեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի սկզբից հաս­կա­ցավ, թե ով է նրան­ց եր­կու­սից մեծն ու գլխա­վո­րը:
5. ՙԱն­զու­գա­կա­նու­թյան՚ խա­ղեր: Հար­կա­վոր է միշտ ձգտել չնման­վել ու­րիշ­նե­րին ու հնա­րել կյան­քի իրա­դար­ձու­թյուն­նե­րը: Եգիպ­տու­հին Մար­կոս Ան­տո­նի­ո­սին գրա­վե­լով բե­րեց Ալեք­սանդ­րիա հենց այն պա­հին, երբ ծո­վը փակ էր նա­վագ­նա­ցու­թյան հա­մար: Ան­տո­նի­ո­սը չէր կա­րող վե­րա­դառ­նալ Հռոմ: Հենց այդ պա­հին էլ Կլե­ո­պատ­րան կազ­մա­կեր­պում է ձմե­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րը: Նա ստեղ­ծում է 12 մտե­րիմ ըն­կեր­նե­րից մի խմբակ` ՙԱն­զու­գա­կան ապ­րե­լա­կեր­պի մի­ու­թյուն՚: Այդ մար­դիկ փոր­ձում էին ամեն օրը դարձ­նել այն­պի­սին, որ ոչ ոք չկա­րո­ղա­նար այն կրկնել: Ամեն առա­վոտ ու ամ­բողջ օրը Կլե­ո­պատ­րան հո­րի­նում էր տար­բեր հա­ճույք­ներ` հա­ճույք­նե­րի իսկա­կան թատ­րոն` անընդ­հատ թար­մաց­վող ռե­պեր­տո­ւա­րով: Հրա­պուր­ված Ան­տո­նիո­սն աս­տի­ճա­նա­բար մո­ռա­նում էր Օկ­տա­վի­ային:
6. Խա­ղեր մա­հի հետ: Մահ­վան վա­խը թու­նա­վո­րում է մեր կյան­քը: Մա­հից չվա­խե­նա­լու հա­մար հար­կա­վոր է այն ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել, ընդգր­կել այն որ­պես գլխա­վոր դե­րա­կա­տար կյան­քի թատ­րո­նում: Մի օր պարզ դար­ձավ, որ Կլե­ո­պատ­րան և Ան­տո­նի­ո­սը  դա­տա­պարտ­ված են: Սա­կայն նրանք դեռ ժա­մա­նակ ու­նե­ին, մին­չև որ դա­ժան Օկ­տա­վի­ո­սն իր բա­նա­կով կներ­խու­ժեր Ալեք­սանդ­րիա: Այդ ժա­մա­նակ թա­գու­հին լու­ծա­րեց ՙան­զու­գա­կան­նե­րի՚ խմբա­կը և հիմ­նադ­րեց ՙՄահ­վան ձգտող­նե­րի մի­ու­թյու­նը՚, որի նպա­տակն էր ըն­տե­լաց­նել մա­հը: Կլե­ո­պատ­րան խնջույք­ներ էր կազ­մա­կեր­պում դամ­բա­րան­նե­րում, իր սե­փա­կան ձեռ­քե­րով դի­ա­հեր­ձում էր կա­տա­րում, ու­սում­նա­սի­րում էր թույ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը դա­տա­պար­տյալ­նե­րի վրա: Նա ման­րակր­կիտ հո­րի­նում էր իր մահ­վան սցե­նա­րի ման­րա­մաս­նե­րը և ար­դեն ընտ­րել էր իր ինք­նաս­պա­նու­թյան առա­վել էկ­զո­տիկ ճա­նա­պար­հը` օձի խայ­թը: Օկ­տա­վի­ո­սը այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ Ալեք­սանդ­րի­ա­յի փո­ղոց­նե­րով կա­պանք­նե­րի մեջ խայ­տա­ռա­կու­թյամբ տա­նել հպարտ թա­գու­հուն:
Օրացույց
«  Դեկտեմբէր 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016