ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 12:04



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10
Դիտումներ: 859 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Ինչ­պես հե­տաձ­գել ծե­րու­թյու­նը

Բուտերբրոդը վնասում է սիրտը
Մեզանից յուրաքանչյուրը նախաճաշին սիրում է համեղ երշիկով բուտերբրոդ կամ ապխտած մսով ձվածեղ ուտել: Սակայն ոչ բոլորն են մտածում այն մասին, թե ինչպես է նման նախաճաշը ազդում առողջության վրա: Հարվարդի գիտնականները հայտնաբերել են, որ մշակված մսամթերքը, որին աղ ու քիմիական նյութեր են ավելացնում, սրտի հիվանդություններ ու նույնիսկ շաքարախտ է առաջացնում:

Կատարյալ նախաճաշի պարզագույն բաղադրատոմս
Նախաճաշին հավի ձվի կանոնավոր օգտագործումը ձեզ ամբողջ օրվա ընթացք ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1074 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Թինա Քեյ

Օդային ակրոբատ, օրիգինալ ժանրի դերասանուհի, պրոֆեսիոնալ պարուհի, խատխա յոգայի վարպետ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Քրիստինե Գրիգորյանը, բեմական անունը` Թինա Քեյ, ծնվելէ 1980 թ. մայիսի 10-ին` Երևանում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել և ավարտել է Երևանի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը` կարմիր դիպլոմով, ստացել ռեժիսոր-բալետմայստերի որակավորում:
1993-ից հրավիրվել է Երևանի կրկես` որպես դասական պարի պարուսույց: 1995-ին ծանոթացել է Ուկրաինայի ժողարտիստ, յոգայի վարպետ, էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Անդրեյ Չուգայի հետ, եղել նրա ասիստենտը: Չուգայը նրան սովորեցրել է շատ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1681 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (1)

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ. «Երբ հեռանում եմ, չեմ վերադառնում...»

– Հաճա՞խ ես տխրում:
– Բնույթով ուրախ մարդ եմ, բայց տխրելու առիթներ շատ են լինում, չեմ կարող թաքցնել, ամենաչնչին բանից իմ տրամադրությունը կարող է փչանալ: Շատ զգացմունքային մարդ եմ:
– Վրեժխնդրության զգացումը ծանո՞թ է քեզ։
– Նայած` ինչի համար, նայած` թե ինչ աստիճանի եմ վիրավորված, նայած` թե ում են վիրավորել: Բնույթով խաղաղ մարդ եմ, բայց եթե խոսքը վերաբերում է իմ հարազատներին, իմ մորը, ես շատ անհավանական արարքների եմ ընդունակ հանուն նրանց:
– Սիրո՞ւմ ես կյանքը:
– Նայած ժամանակ։ Պատահում է, որ վատ հոգեվիճակի մեջ եմ լինում, սկսում եմ դժգոհել...
– Հենց հիմա ինչպե՞ս ես քեզ զգում:
– Շատ ուրախ եմ, շատ լավ եմ ինձ զգում: Բայց լինում են շրջաններ, երբ կյանքն ինձ գար ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 933 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՍԻԼ­ՎԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ. «Եր­գենք մի­ա­սին»

– Պատրաստվում ես մենահամերգիդ: Փոքր-ինչ պատմիր` ինչ է տեղի ունենալու այդ օրը...
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, Մարզահամերգային համալիրում: Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում համերգին, ամեն օր փորձեր ենք անում, մտածում հետաքրքիր անակնկալներ, կլինեն պարային խմբեր... Ավելացնեմ, որ համերգն իրականացնում ենք «Ժպիտե ակումբի հետ համատեղkaroline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեր երկրում դպրոցական ծանրաբեռնվածության խնդրով մտահոգված են շատերը` և՜ մանկավարժները, և՜ մանկաբույժները, և՜ ծնողները: Քանի որ սովորաբար ավագ դպրոցականի «աշխատանքային օրը» հասնում է մինչև 10-12 ժամի: Չհաշված նաև այն հանգամանքը, որ միջնակարգ դպրոցում սովորելուց բացի, շատ դպրոցականներ հաճախում են բազմաթիվ լրացուցիչ պարապմունքների: 


Ինչի՞ է հանգեցնում դպրոցական ծանրաբեռնվածությունը.

Խրոնիկական ծանրաբեռնվածությունը մեր դպրոցականների մոտ առաջացնում է ոչ միայն ֆիզիկական հոգնածություն ու մտավոր գերհոգնություն: Կան նաև այլ հետևանքներ.

  1. Ժամանակի մշտական սղություն ոչ միայն սովորական դասերի, այլև ստուգողական աշխատանքների ժամանակ: Որոշ երեխաներ իրենց հոգեբանական խառնվածքով պարզապես ի վիճակի չեն այդկերպ աշխատել: Բայց, ցավոք, գիտելիքների ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 813 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Նո­րա­ձև զգեստ­ներ` աշ­նան ար­դի­ա­կան մի­տում­ներ

Դեռ ամռանը հանրաճանաչ դիզայներներն արդեն ներկայացրել էին գալիք աշնան նորաձևության հավաքածուն: Հիմք ընդունելով նրանց առաջարկները` կարելի է վստահությամբ ասել, որ տարվա այս եղանակին մեծ համբավ կունենա միջազգային պոդիումի հիմք դարձած աշնանային զգեստապահարանը: Նորաձևության արդյունաբերության նոր ուղղության լույսի տակ աշնանային զգեստները, իրենց գործնականության ու պճնագեղության ներդաշնակ հարաբերակցության շնորհիվ, ինչպես երբեք, հեշտությամբ մտնում են ամենօրյա, ՙիրական՚ զգեստապահարանի հավաքածուի մեջ:

Կանացի կերպարներ

Մարկ Ջեյկոբսը, պոդիումին ներկայացնելով նոր աշնանային հավաքածուն Louis Vuitton ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 2376 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Օգ­տա­կար խոր­հուրդ­ներ կնո­ջը

Հիասքանչ, առողջ ու կենսուրախ լինելու համար գիտնականները սահմանել են մի քանի հիմնական կանոն, որոնց հետևելով` կինը միայն կշահի: Ուրեմն`

1. Սև թեյ խմեք: Պարզվում է, որ սև թեյը կանխում է մանրէների զարգացումը բերանի խոռոչում, ինչպես նաև պաշտպանում է ձեր սիրտը:

2. Պաշտպանվեք: Բժիշկ-գինեկոլոգներից շատերը հանգում են այն եզրակացության, որ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելն ամենալավ միջոցն է անցանկալի հղիությունից պաշտպանվելու ու առողջ լինելու համար: Այդ դեպքում 15-20 տոկոսով նվազում է ձվարանի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, իսկ դեղի ազդեցության ժամկետը կուրսն ընդունելուց հետո տևում է նույնիսկ 30 տարի:

3. Հետևեք հիգիենային, բայց չափավոր: Անշուշտ, հիգիենան ամենակ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 2759 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես գերել աղջկան

Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ստիպել օրիորդին այրվել քեզ հիշելուց: Սիրահարությունը հուզական գործընթաց է: Եվ իրոք, ոչինչ չի ստացվի, եթե դու նստես բազմոցին ու խոսես ֆուտբոլի ու ընկերների մասին: Հարկավոր է ինչ-որ բան անել: Սակայն ի՞նչ: Առաջարկում ենք մի հրաշալի տարբերակ, որը հարյուր տոկոսով իրականություն կդարձնի քո ցանկությունը:

Սկզբի համար դու պետք է ռոմանտիկ, հաճելի արարքներ գործես, որոնք շատ անսպասելի կլինեն աղջկա համար: Առաջարկիր նրան դիտել մայրամուտը, անտառում հատապտուղ հավաքել, ձնեմարդ սարքել, անձրևաջրի մեջ ցատկել. այն ամենը, ինչն իր աչքերում փայլ կառաջացնի և կստիպի նրան մտածել քո մասին:

Դու կարող ես անսպասելիորեն մի փոքր նվեր անել: Իր խնդրանքներին տարբեր կերպ արձագանքը: Այսօր նա ցանկանում է թատրոն գնալ, համաձայնվիր, իսկ վաղը նրան սահադաշտ տար:
Վերացրո՛ւ միօրինակությունը: Մի՛ նմանվիր ուրիշներին: Ձեր հանդիպումները պետք է լինեն բազմազան ու յուրօրինա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 718 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Համբույրներ





























Դիտումներ: 698 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Դիտումներ: 826 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին

ՉԹՕ-ները կգաղտնազերծվեն 2013 թվականին ՄԱԿ-ի աղբյուրների համաձայն` 2010 թվականի փետրվարի 12-ին տեղի է ունեցել դիվանագետների ու այլ պաշտոնյաների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՉԹՕ-ների ու այլմոլորակայինների մասին տվյալների առաջիկա հրապարակման հարցերը: Որոշվել է դրանք հրապարակել 2013 թվականին: Այս տեղեկությունները ուֆոլոգները փոխանցել են Մայքլ Ե. Սալլային: Մայքլ Սալլանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, մի քանի գրքերի հեղինակ և Էկզոքաղաքականության ինստիտուտի տնօրեն: Նրա կարծիքով, տվյալ պահին երկրագնդի մարդկանց հետ այս կամ այն ձևով փոխներգործում են 17 տարբեր այլմոլորակային քաղաքակրթություններ, իսկ մի քանիսը մշտապես կատարում են մեր մոլորակի մոնիտորինգը: Իսկ թե ինչու է բոլոր տվյալների պաշտոնական հրապարակման տարին ընտրվել հենց 2013 թվականը, բացատրում է ՄԱԿ-ի աղբյուրը. ՙՄարդիկ պետք է հոգեպես պատրաստ լինեն նման իրադարձություններին: Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մենք իսկապես մենակ չենք Տիեզերքում, և այլմոլորակայինները վաղուց գոյությո ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 960 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՇԱՆԳՐԻ-ԼԱ` ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿԱՑԱՐԱՆ


XX դարի սկզբին սարերում թաքնված ներդաշնակության ու կատարելության աշխարհը, որտեղ բոլոր մարդկային երզանքներն իրկանություն են դառնում, Շանգրի-լա առեղծվածային երկիրը գերեց ընթերցողների երևակայությունը:

Երբ անգլիացի գրող Ջեյմս Հիլթոնը անհայտ երկիրը կոչեց Շանգրի-լա անունով, որտեղ տեղի էին ունենում իր` ՙԿորցրած հորիզոնը՚ արկածային վեպի գործողությունները, նա նույնիսկ չէր էլ մտածում, որ իր հարազատ լեզվին նոր բառ էր նվիրում` հիասքանչ ուտոպիայի հոմանիշը: 1933 թվականին հրատարակված այս վեպն այնքան գրավեց ընթերցողների երևակայությունը, որ նրանք հավատացին Շանգրի-լայի ու իր ուտոպիական հասարակության գոյությանը: Փոքրիկ երկիրը, ուր հայտնվել էին վթարի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 892 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Կանչիլ` եղջերու-մուկ

Կանչիլը աշխարհում ամենահին ու ամենափոքր սմբակավոր կենդանին է: Այս գազանիկն ապրում է հարավ-արևելյան Ասիայում` հիմնականում Յավա զարմանահրաշ կղզում: Եղջերուն ունի 20-25 սմ հասակ, իսկ նրա քաշն ընդամենը 1,5 կգ է: Այս տեսակի ամենագեր ներկայացուցիչների քաշը կարող է հասնել մինչև 2,5 կգ:

Չնայած երկկճղակավորների հետ բարեկամական կապերին` մկանման եղջերուները զուրկ են եղջյուրներից, նրանք փափուկ են ու խավավոր: Նրանց մորթին գորշ-մոխրագույն է, հաճախ` նարնջագույն երանգների: Սակայն այսեղջերուներն ունեն ժանիքներ, որոնք այնքան մեծ են, որ նույնիսկ դուրս են գալիս բերանից: Բայց և այնպես, կանչիլները չեն լկտիանում ժանիքների գոյությունից: Ընդհակառակը, նրանք շատ ամոթխած կենդանիներ են ու թաքնված կյանք են վարում: Նրանք ակտիվանում են հիմնականում գիշերային ժամերին: Ցերեկը նրանք քնում են, իսկ գիշերը թափառելով սնունդ են հայթայթում: Իրենց խոշոր աչքերի շնորհիվ նրանք բավականին լավ կողմնորոշվում են մութ անտառներում ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 699 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Մասոնական գաղտնի միությունը հիմվել է XVIII դարի սկզբին և սկզբնական շրջանում իրենից արհեստական դաշինք է ներկայացրել: Այդ դաշինքի մեջ մտնում էին այսպես կոչված ազատ քարերի քարտաշները (sculptores lapidum liberorum լատինական անվանումից): Անգլիայում ազատ քարեր էին (free-stones) կոչվում մարմարի կամ կրաքարի տեսակները: Գոթական ոճի դարաշրջանում Ֆրանկմասոն էին կոչվում որակյալ շինարարները: Հետագայում (XIV դար) որմնադիրների գործարանները սկսեցին անվանել կամ մասոնական, կամ ֆրանկմասոնական:

Մասոնական օթյակները` եղբայրությունները, աստիճանաբար անջատվեցին գործարաններից ու դարձան առանձին հատուկ կազմակերպություններ: Եղբայրության անդամ դառնալու համար հարկավոր էր մասնակցել 5 կամ 6 ֆրանկմասոններից կազմված ժողովին, որի ընթացքում նոր անդամին հաղորդում էին մասոնների գաղտնի նշանները կամ սիմվոլիկան: Այդ նշանների շնորհիվ միության անդամները ճանաչում էին իրար ցանկացած վայրում ու օգնում էին միմյանց:

Ինչպես իրեն հարգող ցանկացած գաղտնի միություն, մասոնական միությունն իր նախապատմությունը հասցնում էր միջև խոր ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 699 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տղամարդը, որը չի զգում ցուրտը

Դեվիդ Բլեյնը չի հասնի հոլանդացի Վիմ Հոֆին, որն ընդհանրապես չի զգում ցուրտը: Ընդ որում, իր օրգանիզմն ամենևին էլ չի տանջվում դրանից նույնիսկ ծայրահեղ պայմաններում: Օրինակ, նա շատ անգամ նվաճում էր սարերի բարձունքները կամ պառկում էր սառույցին միայն կիսավարտիքով: Բժիշկների անցկացրած թեստերի շնորհիվ պարզվեց, որ նրա օրգանիզմը ցրտից ոչ մի փոփոխության չի ենթարկվում:

Ջրային ալերգիայով օրիորդը

Ավստրալիացի օրիորդ Էշլի Մորիսը տառապում է բավականին հազվադեպ հիվանդությամբ` ջրային ալերգիայով: Պատկերացրեք, որ նա տանջվում է նույնիսկ քրտնելուց, էլ չենք խոսում լոգանքի մասին: Չգիտենք, թե ինչ է անում Էշլին մաքուր մնալու համար, բայց դա հավանաբար բավականին բարդացնում է իր կյանքը: Իսկ ի՞նչ է նա խմում: Այդ հիվանդությունն առաջին անգամ արտահայտվել ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 901 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ԷԴՎԱՐԴ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ծնվել է 1950թ. օգոստոսի 22-ին` Ախալցխայում: Ընտանիքով տեղափոխվել են Երևան, երբ դեռ մանուկ է եղել: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողերգեցողության բաժինը, ուսումնասիրել է նաև օպերային երաժշտություն:

Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան:

Մեներգիչ է եղել Հայաստանի ժողգործիքների նվագախմբում, ապա` Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում:

1994-ից բնակվում է Ավստրալիայում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

–Սիրելի Էդվարդ, ինչո՞վ եք զբաղվում Ավստրալիայում:

–Անկեղծ ասած, ես ֆիզիկապես եմ դրսում, ապրում և շնչում եմ Հայաստանով: Ես ինձ երբեք հայրենիքից հեռացած չեմ համարում, քանի որ հոգեպես Հայաստանի հետ եմ:

Ավստրալիայի SBS պետական ռադիոկայանում հիմնել և վարում եմ ՙԵրաժշտական զրույցներ՚ հաղորդաշարը, թերևս ավստրալիական ռադիոյի պատմության մեջ ամենաերկար գոյատևած հաղորդաշարը, որտեղ արծարծվում են երաժշտական-գրական հարցեր:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1853 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Երևանում` սեպտեմբերի 30-ին: Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ: Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր:

Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956թ.) Երևանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` ՙՄովսես Խորենացի՚, Սուրբ Էջմիածնի կողմից` ՙՍուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ՚:

2009 թվականին ԱՄՆ-ում արժանացել է ՙԾիծաղի թագուհի՚ բարձր տիտղոսին: ՀՀ ժողովրդական արտիստ է:

–Սիրելի տիկին Սվետլանա, ասացեք խնդրեմ, լա՞վ է ճանաչված և սիրված լինելը:
–Իհարկե, շատ-շատ հաճելի է: Նույնիսկ եթե ասեմ` ոչ, շատ ծիծաղելի կթվա:

–Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել:

–Ասեմ, որ ես սարսափում եմ օձից, նույնիսկ, երբ էկրանին եմ տեսնում: Բայց կրում եմ օձի կաշվից գոտի, պայուսակ, վերարկու:

Ութսունականներին ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 838 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է Երևանում` սեպտեմբերի 30-ին: Դեռ թատերական ուսումնարանի սան էր` 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ: Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Խաղացել է հարյուրից ավելի դերեր:

Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956թ.) Երևանի պատվավոր քաղաքացի է: Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների` ՙՄովսես Խորենացի՚, Սուրբ Էջմիածնի կողմից` ՙՍուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ՚: 

2009 թվականին ԱՄՆ-ում արժանացել է ՙԾիծաղի թագուհի՚ բարձր տիտղոսին: ՀՀ ժողովրդական արտիստ է:

–Սիրելի տիկին Սվետլանա, ասացեք խնդրեմ, լա՞վ է ճանաչված և սիրված լինելը:
–Իհարկե, շատ-շատ հաճելի է: Նույնիսկ եթե ասեմ` ոչ, շատ ծիծաղելի կթվա:

–Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել:

–Ասեմ, որ ես սարսափում եմ օձից, նույնիսկ, երբ էկրանին եմ տեսնում: Բայց կրում եմ օձի կաշվից գոտի, պայուսակ, վերարկու: 

Ութսունականներին հյուրախաղերով գտնվում էինք Քաջարանում: Ամառ էր, բոլոր հյուրանոցներն զբաղված էին, և ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 990 | Ավելացրեց: karoline2010 | Ամսաթիվ: 10 Հոկտեմբեր 2010 | Մեկնաբանություններ (0)

Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz