Նորաձև զգեստներ` աշնան արդիական միտումներ - 10 Հոկտեմբերի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » Նորաձև զգեստներ` աշնան արդիական միտումներ
16:49
Նորաձև զգեստներ` աշնան արդիական միտումներ
Նո­րա­ձև զգեստ­ներ` աշ­նան ար­դի­ա­կան մի­տում­ներ

Դեռ ամռանը հանրաճանաչ դիզայներներն արդեն ներկայացրել էին գալիք աշնան նորաձևության հավաքածուն: Հիմք ընդունելով նրանց առաջարկները` կարելի է վստահությամբ ասել, որ տարվա այս եղանակին մեծ համբավ կունենա միջազգային պոդիումի հիմք դարձած աշնանային զգեստապահարանը: Նորաձևության արդյունաբերության նոր ուղղության լույսի տակ աշնանային զգեստները, իրենց գործնականության ու պճնագեղության ներդաշնակ հարաբերակցության շնորհիվ, ինչպես երբեք, հեշտությամբ մտնում են ամենօրյա, ՙիրական՚ զգեստապահարանի հավաքածուի մեջ:

Կանացի կերպարներ

Մարկ Ջեյկոբսը, պոդիումին ներկայացնելով նոր աշնանային հավաքածուն Louis Vuitton նորաձև ֆրանսիական բրենդի համար, ակնհայտորեն ցուցադրել է դիզայներական գեղագիտության կտրուկ շրջադարձը. էպատաժային ձգտումները փոխարինվեցին կանացի, էլեգանտ կերպարներով: Նոր միտումներն առաջին հերթին արտացոլվել են ձևվածքի մեջ: Աշուն-ձմեռ 2010-2011 հավաքածուի զգեստներից շատերը տարբերվում են իրենց զսպվածությամբ ու գոտկատեղի վրա վառ արտահայտված շեշտադրումով: Այս առումով Louis Vuitton հավաքածուն համարվում է օրինակելի ու ցուցադրական` բարակ գոտիներով զգեստներ ու պերճ շրջազգեստներ, որոնք կազմվածքին հատուկ կանացիություն են հաղորդում: Բոլոր նմուշների երկարությունն ամենադասական ոճի է` ծնկից մի փոքր ներքև:

Գործած վերարկու` աշնանային զգեստապահարանի համար

Վերարկուն ավանդաբար համարվում է աշնանային ու ձմեռային սեզոնի զգեստապահարանի հիմնական իրերից մեկը: Այն բացարձակապես անփոխարինելի է հագուստի ցանկացած ոճի համար: Վերջին մի քանի սեզոնի ընթացքում գործած վերարկուն դարձել է այլընտրանք և փոխարինել է բրդյա խիտ վերարկուներին` դրանով իսկ հաջողությամբ գրավելով միջազգային պոդիումը: Գործված վերարկուի առաջին ու ամենակարևոր առավելություններից է իր ոչ ավանդական և այդ պատճառով միշտ հետաքրքրական ոճը: Ի տարբերություն բրդյա վերարկուների` այս նմուշներն առանձնանում են գույների ու ոճերի բազմազանությամբ: Գործված վերարկուների բացառիկ պճնագեղությունն ու հարմարավետությունն արժանացել են հանրաճանաչ դիզայներների ընդհանուր գնահատանքին: Այսպես, օրինակ, ամերիկացի դիզայներ Տրեյս Ռիզը աշուն-ձմեռ իր նոր հավաքածուի մեջ ընդգրկել է գործված վերարկուների մի քանի տեսակ: Դրանք շատ հարմար են աշնան սկզբի համար, երբ օդի ջերմաստիճանը այդքան էլ ցածր չէ տաք ձմեռային վերարկուներ հագնելու համար
Դիտումներ: 1512 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: զգեստներ, նորաձևություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2016