ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ - 21 Հունվարի 2011 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:52



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
21:06
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՎԱՐԴԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին ար­խի­վում պահ­պան­վող հայ բե­մի մեծ վար­պետ Վահ­րամ Փա­փա­զյա­նի անձ­նա­կան ար­խի­վա­յին ֆոն­դի փաս­տաթղ­թե­րում կա մի հոդ­ված, ուր նա անդ­րա­դար­ձել է հայ թատ­րո­նի ճա­նաչ­ված դեմ­քե­րից մե­կի` Վար­դու­հի Վար­դե­րե­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը:
ՙՃա­պուկ ու բարձ­րա­հա­սակ այս դե­րա­սա­նու­հին ար­դա­րաց­նում է իր հոր­ջոր­ջու­մը մի­այն իր ժպի­տով ու մեղ­մօ­րոր ձայ­նով` պա­հե­լով միշտ իր սև աչ­քե­րի խոր­քում իր չար­քաշ ման­կու­թյան հա­մա­կերպ­վող դառ­նու­թյու­նը, որը մոտ ան­ցյա­լի ժա­մա­նակ­նե­րի ար­տա­ցո­լումն է և որ Թուր­քի­ա­յից Ռու­մի­նիա գաղ­թած իր ծնող­նե­րից ժա­ռանգ է մնա­ցել Վար­դու­հուն իր ծնած օրե­րից:
Ամե­նազ­գաստ և խե­լա­ցի դե­րա­սա­նու­հին է նա այ­սօր մե­զա­նում: Անսպա­սե­լի պոռթ­կում­նե­րով և հա­ճախ քմա­հաճ կա­մա­կո­րու­թյամբ հա­րուստ այդ աղ­ջի­կը հան­դի­պեց ինձ առա­ջին ան­գամ Լե­նի­նա­կա­նում: Ան­ցյա­լի սար­սափ­նե­րից զգաս­տա­ցած` ամուր փա­թաթ­վել էր նա թատ­րո­նին և բա­րե­պա­տեհ հան­դի­պու­մով իր դե­ռա­տի հա­սա­կից գտել էր իր կյան­քի ըն­կե­րը, ըն­տա­նիք կազ­մել, դար­ձել օրի­նա­կե­լի կին և մայր, կա­րո­ղա­նա­լով մի­և­նույն ժա­մա­նակ մնալ ոչ մի­այն մի դե­րա­սա­նու­հի, այ­լև բազ­մա­խոս­տում մի ավանդ թատ­րո­նի հա­մար: Նրա հա­րուստ ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի օրի­նա­չափ զար­գա­ցու­մը, որը հա­մա­պա­տաս­խան ջեր­մու­թյուն գտնե­լով իր շրջա­պա­տում, զար­գաց­րեց ու հասց­րեց նրան, մին­չև բաց­վեց նրա առաջ մեր մայ­րա­քա­ղա­քի դռնե­րը: Եվ այս վեր­ջին ու­թը տա­րի­նե­րին, շնոր­հիվ իր հա­մառ աշ­խա­տան­քին, ամե­նա­սիր­ված դե­րա­սա­նու­հի­նե­րից մեկն է Երև­ա­նում:
Մե­ծա­գույն հա­ճույք­նե­րիցս մե­կը եղավ նրա խա­ղը­նկե­րու­թյու­նը ինձ հետ ՙՈւ­րի­ել Ակոս­տա՚-ում, որը ինքս բե­մադ­րե­ցի Սուն­դու­կյա­նի բե­մում:
Ըն­կե­րա­կան ու կեն­ցա­ղա­յին կա­պե­րով կաշ­կանդ­ված հնա­մե­նի մի ցե­ղի նույն­քան հին սո­վո­րու­թյուն­նե­րին կամ օրենք­նե­րին ակա­մա են­թա­կա և սի­րո զգա­ցու­մից ամե­հի ըմ­բոստ հրե­ու­հի Եու­դի­ֆի կեր­պա­րը ոչ մի­այն ձեռ­նո­ցի նման հա­գել էր այդ աղ­ջի­կը, այլ դե­րը սնունդ տա­լով նրա­նում միշտ առ­կա ալե­կոծ փո­թոր­կին, հնա­րա­վո­րու­թյուն տվին Վար­դու­հուն լի­նել եթե ոչ լա­վա­գույ­նը, ապա մե­կը լա­վա­գույն­նե­րից ավե­լի քան մի տաս­նյակ Եու­դիֆ­նե­րի, լի­նի ռուս կամ հրեա, որոնց սի­րե­ցի ես ավե­լի քան հինգ հա­րյուր գի­շեր­ներ և որոնց հա­մար սպա­նե­ցի ինձ այդ գե­ղե­ցիկ ող­բեր­գու­թյան վեր­ջին արա­րում:
Վար­դու­հու մե­ծա­գույն հա­ջո­ղու­թյուն­նե­րից մեկն էլ ևս ու­զում եմ հանձ­նել թղթին ոչ մի­այն նրա հա­մար, որ մի փոքր տղե­կի դեր էր այդ, հե­տև­ա­բար և ան­սո­վոր ար­դեն երիցս մայր և ամու­սին մի կնոջ հա­մար, այ­լև այդ դե­րա­կա­տա­րու­թյան որ­քան ան­սո­վոր, նույն­քան անս­պա­սե­լի մեծ հա­ջո­ղու­թյան հա­մար:  
Այդ, Վի­լյամ Սա­րո­յա­նի ՙՍիրտս լեռ­նե­րում է՚ պի­ե­սում Ջո­նիի կեր­պարն էր, որ հազ­վա­գյուտ հե­ռա­տե­սու­թյամբ բա­րե­կամս` Աճե­մյա­նը հանձ­նել էր Վար­դու­հուն:
Քի­թը փոք­րա­ցել էր դար­ձել քթիկ, սև աչ­քե­րը, որոնց խոր­քում միշտ առ­կա է ան­ցյալ տա­ռա­պան­քի մոխ­րա­ցած ցոլ­քե­րը, դար­ձել էին չա­րաճ­ճի հե­տաքրք­րու­թյամբ իր շուր­ջի աշ­խար­հը հե­տա­զո­տող աչուկ­ներ: Եր­կար հա­սա­կը կար­ճա­ցել էր և իր ներք­նաշ­խար­հով ու ար­տա­քի­նով դար­ձել էր հմա­յիչ մի ման­չուկ: Իսկ կեր­պա­րի վեր­ջին խոս­քե­րը հե­ղի­նա­կը դրել է փոք­րիկ Ջո­նիի շրթնե­րին և որով փա­կում է թա­տե­ր­գու­թյու­նը մի դժնդակ նշա­նով. ՙԹվում է թե` ինչ-որ մի տեղ մի բան սխալ է՚ ան­թա­ռամ պսա­կը կմնա Վար­դու­հու ճակ­տին և նրա ապա­գա ար­տիս­տա­կան զար­գաց­ման ան­խար­դախ գրա­վա­կա­նը:

Հրա­պա­րա­կու­մը պատ­րաս­տեց
Գուր­գեն Ստե­փա­նյա­նը
Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի փաստաթղթերի  օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
Դիտումներ: 376 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016