ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ՎԵՐԱՄՈՆՏԱԺԵԼ Է» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ - 12 Մարտի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 12 » ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ՎԵՐԱՄՈՆՏԱԺԵԼ Է» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
17:15
ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ «ՎԵՐԱՄՈՆՏԱԺԵԼ Է» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ
ԹՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  «ՎԵՐԱՄՈՆՏԱԺԵԼ Է» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ

«Ինտերնետի պատճառով երեխաներն ու դեռահասները կորցնում են կենտրոնանալու ընդունակությունն ու տարբեր հիվանդությունների ենթակա դառնում», հայտնում է «Daily Mail»-ը: Մեծ Բրիտանիայի համալսարանական քոլեջներից մեկի գիտնականները հայտնում են` թվային հեղափոխությունը ՙվերամոնտաժել՚ է երեխաների ու դեռահասների ուղեղները: Թեև նրանք կարողանում են միաժամանակ մեծ քանակությամբ խնդիրներ լուծել, բայց դրա դիմաց վճարում են` ուշադրությունը կորցնելով և կենտրոնանալ չկարողանալով:
ԱՄՆ-ում, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տասներորդ երեխան տառապում է ինտերնետի կախվածությունից: Հարավային Կորեայում, որտեղ ի հայտ են եկել այդ հիվանդության ավելի վառ դրսևորումներ, ինտերնետ-սրճարանում արդեն գրանցվել է սրտի կանգի 10 և սպանության 1 դեպք: Հարավ Արևելյան Ասիայում բուժման համար արդեն ոչ մարդասիրական մեթոդներ են կիրառում: Այսպես, օրինակ, ՙՊեկինյան կենտրոնում՚ ինտերնետային կախվածությամբ հիվանդներին բուժում են զինվորական կարգուկանոնով:


ԳԵՆԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ԱՅԾԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ԿԱԹԻ ԱՌԱՋԻՆ ԼԻՏՐԵՐԸ...


Բելոռուսի կենդանաբանության ինստիտուտում ռուս գիտնականների հսկողությամբ պահվող այծերը տվել են կանացի կաթի առաջին լիտրերը: Ավելի ճիշտ, կաթի հիմքը: Գիտնականները գտնում են, որ այն պարունակում է մարդկային անգնահատելի լակտոֆերինոմ սպիտակուց: Մարդկային գենով Լակ-1 և Լակ-2 երկու այծիկները ծնվել էին 2007թ. Բելոռուսի Ժոդինո քաղաքի կենդանաբանության ինստիտուտում: Այծիկների մարմնում ներդրվող գենային կառուցվածքները ստեղծվել էին Մասկվայում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց տված կաթի մեջ լակտոֆերինը լիտրում մոտ 5% է. քիչ չէ կնոջ կաթից:


2005 թ. ԵՐԿ­ՐԱ­ԳՈՒՆ­ԴԸ ԿԱՆԳ ԷՐ ԱՌԵԼ


Ռուս աստղագետները երկրի առանցքի պտույտի տատանումների նոր ցիկլ են հայտնաբերել: Նրանք բացահայտել են, որ այսպես կոչված Չենդլերի տատանումների ամպլիտուդան 75 տարին մեկ հասնում է մինչև զրոյի, իսկ հետո նորից աճում է, բայց արդեն` նոր փուլով: Վերջին անգամ այդ իրադարձությունը 2005թ. է տեղի ունեցել:
Չենդլերի տատանումները (որն այսպես է կոչվում 1891 թ. այն հայտնաբերող աստղագետ Չենդլերի անունով) իրենցից ներկայացնում են բևեռների կարգի խախտում 433 օրով` երկրի պտույտների ժամանակ: Այդ տատանումների թափ առնելու ժամանակ ամպլիտուդան 15 մ է: Չենդլերի տատանման պատճառները մինչ օրս ճշտորեն հայտնի չեն, բայց գիտնականները ենթադրում են, որ այն կապված է օվկիանոսի և երկրի մակերևույթի փոփոխությունների հետ:Ավելի վաղ աստղագետներին հայտնի էր, որ մոտավորապես 1920 թ. այդ տատանումների ամպլիտուդան կտրուկ նվազել է, գործնականում զրոյի հասել, հետո` նորից վերականգնվել, բայց արդեն` ուրիշ փուլում: ՙՄեր հետազոտությունները ցույց տվեցին, որ բացի լավ հայտնի Չենդլերի տատանումների փուլային թռիչքից (1920‑ներին), երկու այդպիսի իրադարձություն է եղել 1850 և 2000 թթ՚,- ասում են գիտնականները: Երկիրն, ինչպես ցանկացած ֆիզիկական մարմին, ունի տատանումների սեփական պարբերությունը: ՙԵթե երկրագնդին վերևից նայենք, ապա կերևա, որ պտտման առանցքը Հյուսիսային բևեռի շուրջը որոշ չափով նեղ է՚,- ասել է գիտնականը: Նրա խոսքերով` այդ տատանումները մի քանի բաղադրիչներ ունեն, որոնց ամպլիտուդան միանման է, իսկ Չենդլերային շարժումը փոփոխվում է: 1920 թ. երկրորդ կեսին ամպլիտուդայի կտրուկ փոփոխություն է եղել. այն ընկել է մինչև զրո: Հետո նորից մթնոլորտային երևույթների ազդեցության տակ այդ տատանումները նոր փուլ են մտել: Բոլոր այդ իրողությունները բավական հստակ պարբերականություն ունեն` 70‑75 տարի: Խնդիրը նրանում է, որ առաջին իրադարձությունը 19-րդ դարի կեսին էր, երբ դիտումների ճշտությունը բարձր չէր, իսկ թիվը` քիչ: Աստղագետների մեծ մասը կարծում է, թե երկրի առանցքի տատանումները մթնոլորտային երևույթների և օվկիանոսների նշանակալի փոփոխությունների արդյունք են:
Հաջորդ քայլն այն է, որ պետք է բացատրել` ի՞նչ է կատարվում մթնոլորտում և օվկիանոսում: Անհրաժեշտ է ֆիզիկոսների աջակցությունը: Հնարավոր է` պարզվի նաև կլիմայի փոփոխություններն այդ ժամանակահատվածում..
Դիտումներ: 322 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2016