ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ - 8 Մայիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:30



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ
12:57
ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆ

ՆԻԿՈԼԱՅ   ԾԱՏՈՒՐՅԱՆ
Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, պրո­ֆե­սոր, մի քա­նի մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր Նի­կո­լայ Ծա­տու­րյա­նը ծնվել է Երև­ա­նում 1945 թվա­կա­նին:
Աշ­խա­տել է Գ. Սուն­դու­կյա­նի ան­վան, «Մետ­րո» թատ­րոն­նե­րում: Մաս­նակ­ցել է բազ­մա­թիվ ֆիլ­մե­րի նկա­րա­հա­նում­նե­րին, աշ­խա­տել է հան­րա­ճա­նաչ Յու­լի Ռայզ­մա­նի հետ:
1973 թվա­կա­նից դա­սա­վան­դում է Թատ­րո­նի և կի­նո­յի
պե­տա­կան ինս­տի­տու­տում: Նմա­նա­կում­նե­րի հրա­շա­լի վար­պետ է:


–   Սիրու՞մ եք լուրջ խոսքը կատակով ասել:
–  Միշտ եմ կատակով ասում, իսկ կատակս էլ լուրջ է:
–  Ձեր թույլ տված սխալի համար պատրա՞ստ եք ներողություն խնդրել:
–  Սխալներ շատ եմ թույլ տալիս, բայց ինքս ինձ եմ մեղադրում և ինձանից եմ ներողություն խնդրում:
–  Հիշաչա՞ր եք:
–   Ներողամիտ եմ, որովհետև միշտ հասկանում եմ դիմացինի վիճակը:
–   Հավատու՞մ եք երազներին:
–  Եթե նույնիսկ չեմ էլ հավատում, ձգտում եմ հասկանալ բնույթը:
–  Ընտանեկան վեճերից հետո ո՞վ պետք է անի հաշտության առաջին քայլը:
–  Նա, ով ավելի ներողամիտ է:
–   Ընդունու՞մ եք մեր ծեսերը, սովորությունները:
–  Ոչ այդքան, շատ չեմ հետևում և մոլի չեմ:
–  Հավատու՞մ եք «աչքով տալուն»:
–  Չեմ հավատում, բայց կնոչս խորհրդով սկսում եմ հավատալ:
–  Ինչպե՞ս եք 13 թվի հետ:
–  Սովորական, ինչպես բոլոր թվերի հետ` լավ: Ճիշտն ասած, ես միայն
666‑ից եմ զգուշանում:
–  Կա՞ կնոջ և տղամարդու հավասարություն:
–  Ոչ, չկա: Այսօր հիմնականում կինն է պահում ընտանիքը, և իշխանությունըն ինքնաբերաբար անցնում է իրեն:
–  Խոհանոց սիրու՞մ եք, նկատի ունեմ` պատրաստել:
–  Միակ բանը, որ կարողանում եմ անել` լոլիկով ձվածեղն է, բայց հարգում եմ այն տղամարդկանց, ովքեր կարողանում են պատրաստել: Դա էլ է արվեստ:
–  Ծաղիկներ սիրու՞մ եք նվիրել:
–  Երբ ստիպված եմ լինում կնոջս համար ծաղիկ գնել, չեմ կարողանում նորմալ բռնել, փողոցները «ավլելովե եմ տանում տուն:
–   Ի՞նչ կասեք հայկական սերիալների մասին:
 –  Նախ թող նկարեն, որ դերասանները փող ունենան, փող ստանան, բայց լավ կլինի, որ ցույց չտան:
–   Երբևէ պրոբլեմներ ունեցե՞լ եք նմանակումներ անելիս:
–  Չեմ ունեցել, քանի որ ես էլ շատ եմ սիրում, երբ ինձ են նմանակում:
–   Ընտանիք և թատրոն... ո՞րն է տուժում:
–  Երբ թատրոնում եմ, մոռանում եմ ընտանիքը, իսկ երբ տանն եմ, մոռանում եմ թատրոնը:
–  Որևէ ծիծաղաշարժ դեպք կարո՞ղ եք պատմել:
–  Կինոտանը «Տերը» ֆիլմի առաջին դիտումն էր: Կինոքննադատ Միքայել Ստամբուլցյանը ներկայացրեց ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Խորեն Աբրահամյանին` ասելով «Խորեն Հովհաննիսյան»: Ես զգուշությամբ ուղղեցի իրեն, բայց էլի մի քանի անգամ ասաց Խորեն Հովհաննիսյան: Խորեն Բաբկենիչը նստած տեղից ասաց. «Հա, ի միջի այլոց, ձմռանն էլ ինձ Տրետյակով են ասում»: 

Դիտումներ: 641 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: metro, Sundukyan, Tcaturyan | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Yes xonarvum em... Arvestum duq anpoxarineli eq... Sirov u qnqshanqov Aida 098 67 37 08

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2016