Կիրակի, 24 Նոյեմբեր 2024, 06:07



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ
18:51
ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ

ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ

Սիրված երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը ծնվել է Երևանում: Էրեբունու N 160 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` միաժամանակ երգելով ՙԱկունք՚ ազգագրական համույթում: 1995-ից բնակվում է ԱՄՆ-ում: Ամուսնացած է, ունի երեք զավակ` Աշխեն, Արաբո, Անի:

– Քանի՞ տարեկանից եք երգել, և ո՞րն է եղել առաջին երգը:
– Հինգ տարեկանից: Մեծ հայրս` Նեսո պապին էր սովորեցրել Գևորգ Չավուշի երգը:
– Շա՞տ երգեր ունեք գրած:
–Երեսունհինգից ավելի. ՙԱսմար աղջիկ՚, ՙԷրթանք մըր Էրգիրը Մուշ՚, ՙԼեռան լանջին՚, ՙՄշեցի եմ, մշեցի՚ և այլն:
–Միտք չունե՞ք Ձեր երգերը տպագրել առանձին գրքույկով:
–Ճիշտն ասած` ժամանակս չի հերիքում, բայց արդեն մտածում եմ այդ մասին:
–Ձեր ընտանիքում կա՞ն ուրիշ երգողներ:
–Ոչ պրոֆեսիանալ բոլորն էլ երգում են, իսկ որդիս` Արաբոն, լրջորեն զբաղվում երգով: Երգում է նաև եղբորս որդին` Աղասը և շատ լավ է երգում:
–Տասնհինգ տարի ապրում եք ԱՄՆ-ում և Ձեր լեզուն բոլորովին չե՞ք փոխել:
–Նախ, ես ավելի շատ շփվում եմ հայերի հետ և միշտ ուշադիր եմ իմ լեզվի նկատմամբ: Հատկապես Հայաստանում ինձ ստիպում, ձգտում եմ չօգտագործել ավելորդ, օտար բառեր:
–Ընդունո՞ւմ եք սփյուռքահայ արտահայտությունը:
–Իմ պարագայում` երբեք: Մշեցի ծնվել եմ, մշեցի էլ կմնամ: Զավակներս նույնպես մշեցի են: 
–Սփյուռքում կա՞ ուծացման վտանգ:
–Հայապահպանությունը միութենական ակումբներում դրսևորվում է բարձր մակարդակով, իսկ միութենական ակումբներից դուրս` շատ քիչ:
–ՙՈրտեղ հաց, էնտեղ կաց՚. ի՞նչ կասեք այս մասին:
–Այնքան էլ համամիտ չեմ: Ես հացի համար չեմ ապրում դրսում: Ասեմ, որ հայրենասիրական, ֆիդայական երգերը նյութականի հետ կապ չունեն, բիզնես չեն: Դրանք զուտ քարոզչական և հայապահպանության նպատակ են հետապնդում:
–Երբևէ մտածե՞լ եք վերադառնալու մասին:
–Անկասկած, վերադարձը կլինի անպայման, բայց ստույգ ժամկետը դեռ չեմ կարող ասել:
–Հայաստանում համերգներով հանդես գալու մտադրություն չունե՞ք:
–Չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել: Մտադիր ենք հուլիսի 6-ին բացօթյա համերգ տալ Հանրապետության Հրապարակում Աղասի Իսպիրյանի, Ռուբեն Սասունցու և Գոհար Հովհաննիսյանի հետ` ՙՍասնա երկիր՚ անվանումով, իսկ նոյեմբերին` Մարզահամերգային համալիրում:
–Ո՞վ է Ձեր սիրելի հայ երգիչ-երգչուհին:
–Արաքսյա Գյուրզադյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը:
–Ո՞ր եղանակն եք սիրում:
–Զարթոնքի եղանակը` գարունը:
–Ավանդապա՞շտ եք:
–Մշեցիների ընտանիքներում ավանդապաշտությունը առաջնակարգ է:
–Երգից բացի ուրիշ ի՞նչ նախասիրություն ունեք:
–Սպորտ` բռնցքամարտ, որով զբաղվել եմ:
–Ի՞նչ են հանդիսատեսի ծափերը Ձեր համար:
–Ամենամեծ երջանկությունը, ոգեվորությունը, աշխատանքիս գնահատականը:
–Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող:
–Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հետ կվերադարձնեի:

Զարուհի Մխիկյան

Դիտումներ: 4213 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ara  
0
Ձոն քաջերին

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz