ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆ - 6 Ապրիլի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆ
14:00
ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆ
ՀԱՍՄԻԿ  ԼԵՅԼՈՅԱՆ

Ծ   նվել է Երև­ա­նում: 1981թ.  ավար­տել է Երև­ա­նի Կո­միտա­-
   սի  ան­վան պետական կոն­սեր­վա­տո­րի­ան: Ու­սա­նել է կոմ­պո­զի­տոր, պրո­ֆե­սոր Խա­չա­տուր Ավե­տի­սյա­նի դա­սա­րա­նում: Հաս­միկ Լեյ­լո­յա­նը ժո­ղովր­դա­կան նվա­գա­րան­նե­րի ամ­բի­ո­նի առա­ջին շրջա­նա­վարտն է: Ավար­տե­լով կոն­սեր­վա­տո­րի­ան` նույն թվա­կա­նից աշխատում է ժողն­վա­գա­րան­նե­րի ամ­բի­ո­նում` որ­պես դա­սա­խոս:
Հա­մա­գոր­ծակ­ցել է տար­բեր նվա­գախմ­բե­րի հետ, հա­մերգ­ներ է ու­նե­ցել ողջ Հա­յաս­տա­նում, նախ­կին ԽՍՀՄ-ի բո­լոր հան­րապե­տու­թյուն­նե­րում: Հյու­րա­խա­ղե­րով հան­դես է եկել աշ­խար­հի 40-ից ավե­լի երկր­նե­րում: Քա­նո­նի բազ­մա­թիվ ժո­ղո­վա­ծու­նե­րի և ձեռնարկ­նե­րի հե­ղի­նակ է: Ու­նի եր­կու զա­վակ և եր­կու թոռ:


- Ինչ­պե՞ս կա­տա­րե­ցիք գոր­ծի­քի` քա­նո­նի ընտ­րու­թյու­նը:
-  Ծնող­նե­րիս խորհր­դով ընտ­րե­ցի և պաշ­տում եմ այդ նվա­գա­րա­նի կա­խար­դա­կան հնչյուն­նե­րը:
- ­ Ի՞նչ են ասե­կո­սե­նե­րը:
- ­ Ինձ հա­մար դա­տարկ խո­սակ­ցու­թյուններ են, եր­բեք ու­շադ­րու­թյուն չեմ դարձ­նում: Կյան­քում ավե­լի հե­տաքր­քիր բա­ներ կան, որով պետք է ապ­րես և ժա­մա­նակդ ան­տե­ղի չկորց­նես:
- Սի­րու՞մ եք մարդ­կանց հո­գու հետ ՙխա­ղալ՚:
- Ոչ, չեմ սի­րում մարդ­կանց  ցավ պատ­ճա­ռել:
- Ամեն մարդ կա­րո՞ղ է ՙհա­մով՚ անեկ­դոտ պատ­մել:
- Ոչ, օրի­նակ` ես չեմ կա­րո­ղա­նում:
-  Հա­վա­տու՞մ եք ՙաչ­քով տա­լուն՚:
- Զգա­ցել եմ իմ մաշ­կի վրա, բայց ձգտում եմ չվա­խե­նալ և չխո­րա­նալ այդ ուղ­ղու­թյամբ:
-  Կա­նա՞նց հետ է հեշտ աշ­խա­տել, թե՞ տղա­մարդ­կանց:
- Եթե կար­գին մարդ են, եր­կու­սի հետ էլ հա­ճե­լի է և հեշտ:
-  Ար­ժե՞ չա­րին չա­րով պա­տաս­խա­նել:
- Ոչ, չար­ժե: Շատ ան­գամ լռում եմ, որ դի­մա­ցինն ամա­չի և զգա իր սխա­լը: Եթե նա հաս­կա­նում է իր սխա­լը, ու­րեմն ար­ժեր լռել, իսկ եթե չի հաս­կա­նում, առա­վել ևս ճիշտ էր լռել և իր մա­կար­դա­կին չիջ­նել:
-  Հա­ջո­ղու­թյուն­նե­րը կա­րո՞ղ են մե­ծամ­տաց­նել մար­դուն:
- Դա կախ­ված է մար­դու տեսակից, եթե լավ մարդ է, եր­բե’ք:
- ՈՒ՞մ եք հա­մա­րում Ձեր կուռ­քը ար­վես­տի բնա­գա­վա­ռում:
- Ես ըն­դու­նում և գնա­հա­տում եմ մե­ծու­թյուն­նե­րին, բայց եր­բեք կուռ­ք չեմ դարձ­նում:
- Ի՞նչ է եր­ջան­կու­թյու­նը:
-  Եր­ջան­կու­թյուն է լավ, հա­մե­րաշխ ըն­տա­նիք, լավ զա­վակ­ներ, սի­րած աշ­խա­տանք ու­նե­նա­լը: Նաև այն, երբ եր­ջան­կաց­նում ես շա­տե­րին:
- Ձեր սի­րած ծա­ղի­կը:
- Քաջ­վար­դը` պի­ո­նը, բայց մյուս ծա­ղիկ­ներն էլ եմ սի­րում:
- Ո՞ր տոնն եք սի­րում:
-  Նոր տա­րին` նո­րի սպա­սում­նե­րով:
- Ձեզ հա­մար­ձակ մարդ հա­մա­րու՞մ եք:
- Այո, շատ հա­մար­ձակ եմ, նույ­նիսկ սի­րո մեջ առա­ջին քայ­լը ես եմ արել: Նաև եր­բեք չեմ վա­խե­նում ներ­կա­յաց­նել նո­րը:
- Ի՞նչ են ունկնդ­րի ծա­փե­րը Ձեզ հա­մար:
-  Առանց ունկնդ­րի, հան­դի­սա­տե­սի ծա­փե­րի` ար­վես­տա­գետն իրեն կա­յա­ցած, գնա­հատ­ված և շոյ­ված չի զգա:
- Ու­նե՞ք  սիր­ած երգ, որը միշտ կա­տար­վում է Ձեր ըն­տա­նե­կան հա­վա­քույթ­նե­րի ժա­մա­նակ:
-Ցա­վով պի­տի ասեմ, որ կապ­ված է լու­սա­հո­գի ամուս­նուս հետ: Բո­լոր խնջույք­նե­րի ժա­մա­նակ եր­գում էր. ՙԲայց դու անց­նում ես ու ետ էլ չես նա­յում՚:
- Եթե բռնեք ՙՈս­կե ձկնիկ՚, ի՞նչ կխնդրեք:
- Կխնդրեմ, որ իմ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը և հա­րա­զատ­նե­րը միշտ առողջ, եր­ջա­նիկ և իմ կող­քին լինել: Նպա­տակ­ներս շատ են, չգի­տեմ, ձկնի­կի ու­ժը կբա­վա­րա­րի՞ այդ­քանն ի կա­տար ածել:
- Որևէ զա­վեշ­տա­լի դեպք կա­րո՞ղ եք հի­շել:
- Արա Գև­որ­գյա­նի հա­մերգ­նե­րից մե­կի ժա­մա­նակ պա­րի պե­տա­կան ան­սամբ­լից մի տա­րա­զա­յին հա­գուստ էի վերց­րել, առանց փոր­ձե­լու: Հա­մեր­գից առաջ հա­գա և պարզ­վեց, որ շատ նեղ էր: Մի կերպ շղթան քա­շե­ցի, մին­չև մեջ­քիս կե­սը հա­զիվ ծածկ­վեց: Շատ նեղ­ված նստել և նվա­գում էի: Դեռ լավ էր, որ աթո­ռը հե­նա­կով էր և հե­տևի նստած­նե­րը գլխի չէ­ին ըն­կել: Իմ մե­նան­վա­գից հե­տո Արա Գև­որ­գյանն ու խմբա­վա­րը պնդե­ցին, որ գնամ առաջ` խո­նարհ­վեմ ժո­ղովր­դին: Եր­կար պնդում­նե­րից հե­տո վեր կա­ցա, մի կերպ առաջ գնա­ցի ու գլուխ տվե­ցի, այ­նու­հե­տև հետ-հետ գնա­ցի, նստե­ցի իմ աթո­ռին և խո­րը շունչ քա­շե­ցի: Կա­րև­ո­րը, որ ժո­ղո­վուր­դը ոչինչ չզգաց:

Զրու­ցեց Զա­րու­հի Մխի­կյա­
Դիտումներ: 468 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2016