ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՊԵՏՔ ՉԷ ՈՐԵՎԷ ԿՈՆՏԱԿՏ ՓՆՏՐԵԼ - 26 Հունիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:31



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՊԵՏՔ ՉԷ ՈՐԵՎԷ ԿՈՆՏԱԿՏ ՓՆՏՐԵԼ
12:07
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՊԵՏՔ ՉԷ ՈՐԵՎԷ ԿՈՆՏԱԿՏ ՓՆՏՐԵԼ

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ  ՊԵՏՔ  ՉԷ  ՈՐԵՎԷ   ԿՈՆՏԱԿՏ   ՓՆՏՐԵԼ

Երկրի սահմաններից այն կողմ գոյություն ունի կյանք, սակայն մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խուսափեն այլմոլորակայինների հետ հարաբերություններից: Այս մասին հայտնել է հայտնի գիտնական, բրիտանացի աստղաֆիզիկոս Ստիվեն Հոկինգը:

ՙԿենսաբանական կյանք, հավանաբար, գոյություն ունի շատ բնակելի տարածքներում,–  հայտարարել է Հոկինգը,–  և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն գտնվի միայն մոլորակի վրա, այն կարող է լինել նաև լուսնի կենտրոնում և տիեզերքի տարածքում` միկրոօրգանիզմի փոքրիկ ամպիկների տեսքով՚,–  նշում է գիտնականը: ՙՄեր բնակելի տարածքն ունի 100 մլրդ գալակտիկա, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 100 մլն աստղերից: Այն կարծիքները, որ միայն Երկրի վրա կյանք գոյություն ունի, գործնականորեն հավասար են զրոյի: Սակայն ամբողջ հարցն այն է, թե նրանք ինչպիսի տեսք ունեն և ինչ նպատակներ են հետապնդում՚,–եզրափակում է գիտնականը:

ՙԿյանքով օժտված նրանց որոշ տեսակներ կարող են մեծ վտանգ ներկայացնել մեզ համար: Ես չեմ բացառում, որ մեր մոլորակը այլմոլորակայինների կողմից նվաճված ու կողոպտված կարող է լինել՚,- զգուշացնում է Ստիվեն Հոկինգը:

 

ԱՎԵ­ԼՈՐԴ  ՔԱ­ՇԻ  ԳԵ­ՆԵ­ՐԸ  ԲԱ­ՑԱ­ՍԱ­ԲԱՐ  ԵՆ  ԱԶ­ԴՈՒՄ  ՈՒ­ՂԵ­ՂԻ ԱՇ­ԽԱ­ՏԱՆ­ՔԻ ՎՐԱ

 

Ավելորդ քաշի համար պատասխանատու գեները ծեր տարիքում բացասաբար են արձագանքում գլխուղեղի որոշ հատվածների աշխատանքի ու ծավալի վրա, ինչն էլ մեծացնում է հիշողության ու թուլամտության զարգացման հավանականությունը:

Այն, որ մարդիկ 70-80 տարեկանում, ավելորդ քաշ ունենալով հանդերձ, ունեն նաև փոքրածավալ ուղեղ, հայտնի է եղել դեռ վաղուց, սակայն մինչև այժմ ֆիզիոլոգները հակված էին դա բացատրելու որպես գեր մարդկանց մոտ արյունատար անոթների նեղ բացվածքի դրսևորում, որի պատճառով իջնում է արյան թափանցելիության մակարդակը դեպի ուղեղ, որն էլ հանգեցնում է վաղաժամ մահվան:

Այնինչ, Կալիֆորնիայի ինստիտուտից Պոլ Թոմսոնի խումբը Լոս Անջելեսում առաջին անգամ ապացուցել է, որ իրականում ավելորդ քաշով մարդկանց մոտ գլխուղեղի ծավալի փոքրացումն անմիջական կապ ունի նրա գեների հետ, որոնք էլ պատասխանատու են լրացուցիչ կիլոգրամների համար: Խոսքը FTO գենի մասին է, որն էլ բարձրացնում է ճարպակալման զարգացման վտանգն` այն մարդկանց համեմատ, որոնք դա չունեն:

Թոմսոնը համակարգչով ուսումնասիրել է 70-80 տարեկան 206 առողջ մարդու գլխուղեղ: Արդյունքում` գիտնականները հաստատել են, որ DHK, որն իր մեջ կրում է մեկ FTO գեն, միջինը 8%-ով նվազեցնում է գլխուղեղի ճակատային մասի ծավալը և 12%-ով` ծոծրակային մասի ծավալը` համեմատած այն մարդկանց հետ, որոնց մոտ այդ գենը բացակայում է: Ինչպես գիտենք, գլխուղեղի հիշողության հատվածը շատ կարևոր է ինֆորմացիայի պահպանման և որոշումներ ընդունելու համար, այդ պատճառով դրա ծավալի փոքրացումը կարող է հանգեցնել հենց թուլամտության առաջացման և հիշողության կորստի:

Թոմսոնը վստահ է, որ չնայած FTO-ի` գլխուղեղի վրա ոչ անմիջական ազդեցությանը, այն, այնուամենայնիվ, անմիջական վնաս է հասցնում նեյրոններին, այնպես որ, այդ գենն ակտիվորեն ներգործում է ուղեղի ամեն մի նյարդաթելի աշխատանքի վրա:

 

Դիտումներ: 400 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2016