ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՆԿԱՐ - 26 Հունիսի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:52



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՆԿԱՐ
11:50
ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՆԿԱՐ

Սեմ Դեֆիսն այս ողբերգական պատմությունը պատմել է ողջ աշխարհին  2009թ. մարտի 24-ին, այն գրել է իրեն ծանոթ ծեր կնոջ խոսքերով: Լսելով այս պատմությունը` մի մասի արյունը սառչում է երակներում, իսկ մյուս մասն էլ կասկածում է. արդյո՞ք այս ամենը ճիշտ է...

Ահա թե ինչ է պատմել կինը: ՙԵնթադրում եմ, որ վաղը ես մահանալու եմ, այդ մասին ինձ ասել է նկարը... Դուք, հավանաբար, կմտածեք, որ ես խելագար եմ, բայց բարի եղեք ու համբերատար լսեք ինձ:

Նախ ասեմ, որ իմ նախնիներին այդ նկարը պատկանում է դեռ շա ՜ տ վաղուց: Դա ծեր կնոջ դիմանկար է, որն իմ այժմյան տարիքին էր: Նա իր ծռմռված և ոսկրոտ մատներով բռնել էր ավազի ժամացույց:

Մեր ընտանիքը սերնդեսերունդ, բավականին երկար ժամանակ պատկանում էր բարձր հասարակությանը: Իմ նախապապը փրկագնով ազատություն է տվել մի նկարչի` նրան բաժանելով իր կնոջից ու երեխաներից: Նույնիսկ արցունքներն ու աղաչանքները չօգնեցին, որ նախապապս նկարչի հետ ազատի նաև նրանց: Իհարկե, նկարում էր այն, ինչ իրեն հանձնարարվում էր, և ընդհանրապես չէր արտաբերում ոչ մի բառ, չէր ցանկանում խոսել: Այդ նկարչին սիրահարվել էր մեր սպասուհիներից մեկը, բայց նախապապս շատ դաժան մարդ էր ու նա խանգարեց նրանց սիրուն, հավանաբար նկարչի համառ լռության համար: Նա աղջկան վաճառեց, իսկ նկարչին բոլորի աչքի առաջ դաժանաբար ճիպոտահարեց: Հենց այդ ժամանակ էլ նա նկարչին հանձնարարեց նկարել իմ նախատատին` հավանաբար անընդհատ փորձելով կոտրել հպարտ նկարչի համառությունը:

Որոշ ժամանակ անց նա մտավ նկարչի արվեստանոց, որպեսզի տեսնի նկարը: Սակայն նկարում նա գտավ ոչ թե իր կնոջ պատկերը, այլ տգեղ դեմքով ինչ-որ մի ծեր կնոջ` ձեռքին ավազի ժամացույց: Զայրույթից նա գավազանով հարվածեց նկարչի գլխին, և նա կիսամեռ ընկավ: Բոլորը կարծում էին, որ մահացել է, քանի որ քունքի վրա մեծ վերք էր ստացել: Հասկանալի է, որ նրան հուղարկավորեցին: Հաջորդ առավոտ եկավ գերազմանափորն ու ասաց, որ իրեն հաջողվել է քանդել նկարչի գերեզմանը, քանի որ նա այդ կողմից ձայներ էր լսել: Նաև տեղեկացրեց, որ նկարիչը կենդանի է և ուզում է տեսնել տանտիրոջը: Նախապապս զարմացավ, որ այսքան տարի լռելուց հետո ի վերջո նկարիչը ցանկություն ունի խոսելու, և գնաց նրա մոտ: Նկարիչը վերջին շնչի վրա էր, բայց իր մեջ ուժ գտավ անիծելու մեր ընտանիքին: Նա ասաց, որ իր հոգու ողջ ատելությունը արտահայտել է իր վերջին աշխատանքի` ծեր կնոջ նկարի մեջ: Եվ ավելացրեց, որ ամեն անգամ, հենց նկարը ընկնի պատից, կնշանակի, որ մեր ընտանիքում որևէ մեկը մահանալու է: Ասաց ու մահացավ, և նրան թաղեցին երկրորդ անգամ: Ամեն անգամ այդ նկարին նայելիս նախապապս մեծ վախ էր ապրում: Նա մի պահ ցանկացավ վերացնել այն, բայց մտքափոխվեց ու որոշեց ստուգել` արդյոք նկարը կնախազգուշացնի՞ որևէ մեկի մահվան մասին:

Անցավ մեկ տարի: Մի երեկո նկարը հանկարծ ընկավ. բոլորս ցնցվեցինք: Հաջորդ առավոտ նախապապիս խելոք ու հնազանդ ձին հանկարծ խրտնեց ու նրան ցած գցեց բարձրությունից: Նրան հուղարկավորեցինք ու նկարը նորից կախեցինք իր նախկին տեղում: Երկու ամիս անց նկարը նորից վայր ընկավ ու նախատատիս երեխաներից մեկը մահացավ:

Անցան տարիներ, և այդ նկարը փոխանցվեց սերնդեսերունդ: Բոլորը գիտեին, որ չի կարելի նկարը վերացնել, հակառակ դեպքում որևէ մեկը կմահանա: Ես իմ ընտանիքի բոլոր անդամների մահվան վկան եմ եղել, քանզի ամեն անգամ նկարն ընկնելիս ես կասկած չունեի, որ մահն է եկել և տ անելու է մեզանից մեկին: Հիմա ես մենակ եմ մնացել և գիտեմ, որ վաղը կամ մյուս օրը ես մահանալու եմ: Բայց ես պետք է վերջ դնեմ այդ ամենին. ես այդ նկարը պետք է տանեմ ինձ հետ: Ամեն ինչ կվերջանա ինձանով: Չեմ թաքցնում, ես վախենում եմ այրել կամ կտրատել այդ կտավը, քանի որ ծեր կնոջ աչքերը շատ բնական են...՚:

Ահա այսպիսի պատմություն, և ինքը` Սեմ Դեֆիսը պնդում է, որ ամբողջ պատմությունը մաքուր ճշմարտություն է: Գիտնականները նույնպես փորձել են իրենց կարծիքն արտահայտել ՙճակատագիրը որոշող՚ նկարի մասին: Նրանք բացատրում են, որ ստեղծագործական էքստազի մեջ մտնելով` նկարչի ուղեղը լցվում է մեծ էներգիայով, որը նա արտացոլում է նկարի մեջ: Ըստ հոգեթերապևտ Իգոր Վագինի` ՙնկարը մարդու էներգետիկ ինֆորմացիայի փոխանցումն է, որը կարող է լինել բարի կամ չար՚: Ուստի, մեր պատմության մեջ բացառված չէ նաև, որ այդ ծեր կնոջ նկարը ՙծրագրավորված՚ լինի նկարչի կամքով: Փաստորեն, ծրագիրն աշխատեց...  

Դիտումներ: 434 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2016