ԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ.«ԵՐ­ԳԱՐ­ՎԵՍ­ՏԸ ՄԻ ԱՇ­ԽԱՐՀ Է» - 6 Ապրիլի 2010 - ՄԵՆՈՒԱ
Երկուշաբթի, 05 Դեկտեմբեր 2016, 11:35



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » ԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ.«ԵՐ­ԳԱՐ­ՎԵՍ­ՏԸ ՄԻ ԱՇ­ԽԱՐՀ Է»
14:02
ԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ.«ԵՐ­ԳԱՐ­ՎԵՍ­ՏԸ ՄԻ ԱՇ­ԽԱՐՀ Է»
ԱՍՈՒՆ  ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ.«ԵՐ­ԳԱՐ­ՎԵՍ­ՏԸ ՄԻ ԱՇ­ԽԱՐՀ Է»

Ծ նվել է 1939 թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: Ավարտելով Ղ. Աղայանի անվան N 63 դպրոցը գերազանց գնահատականներով` ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը և ավարտել է 1962-ին: Ճակատագրի և հանգամանքների բերումով 1980 թ. Հայաստանից մեկնել է Լոս Անջելես և այնտեղ բնակվել 25 տարի, այնուհետև վերադարձել է հայրենիք: Լոս Անջելեսում զբաղվել է լրագրությամբ, հիմնադրել ու ղեկավարել է Լոս Անջելեսի «Հայաստան» հեռուստաընկերությունը և «Հայաստան» մշակութային կենտրոնը:
Նրա երգերն ինքնատիպ են, հուզառատ ու հոգեհարազատ ոչ միայն այն պատճառով, որ մի մասը գրված է հայ մեծ բանաստեղծներ Ե. Չարենցի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի, Պ. Սևակի խոսքերով, այլև նրանով, որ երգահանը յուրովի է մեկնաբանում գրչի վարպետների գործերը:

— Գիտե՞ք Ձեր ազգանվան ծագումը: Կապ ունի՞ արդյոք ռազմական գործիչ Իվան Պասկևիչի հետ:

—  Երբ 1827-ին ռուսական զորքը մտել է Երևան, այդ օրերին ծնվել է հորս պապը, որին կոչել են Պասկևիչ` ի պատիվ ռազմական գործչի: Հորս պապի պատվին էլ մենք կրել ենք Պասկևիչյան ազգանունը:
— Ձեր այցեքարտի վրա գրված է` երգահան, բանաստեղծ, ժուռնալիստ, հեռուստատեսային բեմադրիչ-ռեժիսոր, շինարար-ինժեներ: Որի՞ն եք տալիս առաջնությունը, և ո՞րն է տուժում:
—   Ոչ մեկն էլ չի տուժում: Թեև նախապատվությունը երգահանին է տրվում: Բացի բանաստեղծ-երգահանից, որոնք ի վերուստ են տրված, մյուսները ձեռքբերովի են:
—   Սկզբում բառերն եք գրում, հետո՞ երաժշտությունը, թե՞ հակառակը:
—   Հիմնականում 3 տիպ է. սկզբից` բառերը, հետո` երաժշտությունը, մյուսը` առաջ երաժշտությունը, հետո` բառերը: Եվ երրորդ` երկուսը միաժամանակ:
—  Ինչքա՞ն է տևում մեկ երգի ծնունդը:
—  Երգ կա, որ գրվել է 5-10 րոպեում, երգ էլ` 2-3 տարում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ երազում մեղեդի եմ լսել, արթնացել ու հասկացել, որ դա իմ նոր երգն է:
—  Ո՞ր երգն է Ձեզ ճանաչում բերել:
—  ՙԴու հեռացար, քեզ մոռանալ չի լինի՚ երգը` Բելա Դարբինյանի անզուգական կատարմամբ:
—  Շատերը կարծում են, որ Ձեր` ՙԿուզեմ հիմի փչե զուռնեն՚ երգը ժողովրդական է: Չի՞ մտահոգել Ձեզ:
—   Բոլորովին, դա ինձ չի վշտացնում, քանի որ երգն արդեն ժողովրդինն է, և եթե ասվում է ժողովրդական, ուրեմն երգը քննություն է բռնել, իսկ դա ստեղծագործողի հաջողությունն է:
—  Կնոջ Ձեր իդեալը:
—   Քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվողի մեջ է իմ իդեալը:
— Ձեր կնոջ պատրաստած ո՞ր ճաշատեսակն եք սիրում:
—  Բոլորն էլ, քանի որ նա շատ համեղ է պատրաստում:
—  Ավանդապա՞շտ եք:
—  Հարգում եմ հայկական ավանդույթները և աշխատում եմ դրանցից չհեռանալ:
—   Նյութականը որևէ դեր կարո՞ղ է խաղալ ընտանիքի ամրության գործում:
—   Հիսուսն ասել է.—  ՙՈչ միայն հացիվ, այլև` բանիվ՚: Նյութականը, կարելի է ասել, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
—  Ընտանեկան հավաքույթների ժամանակ ո՞ր երգն եք սիրում կատարել:
—  Դա կախված է իրադրությունից և առաջարկվող կենացներից:
—  Կարո՞ղ եք որևէ դեպք հիշել` կապված մեր մեծերի հետ:
—  1980-ի սկիզբն էր: Զանգեցի Սիլվա Կապուտիկյանին և ասացի, որ իր ՙԱրարատ՚ բանաստեղծությունը ուզում եմ երգի վերածել: Նա զայրացած ասաց, որ համաձայն չէ, քանի որ ես որոշել եմ հեռանալ Հայաստանից և բնակվել Ֆրանսիայում: Ես պատասխանեցի, որ Ֆրանսիա չեմ գնում: Նա մի պահ ուրախացավ, բայց երբ ասացի, որ ոչ թե Ֆրանսիա, այլ Ամերիկա եմ գնալու, ավելի շատ զայրացավ ու ասաց. ՙ Ավելի վատ, գնա, գնա, բոլորդ գնացեք՚:
—  1994 թ. ԱՄՆ-ում նշվելու էր մեծ բանաստեղծուհու հոբելյանը: Միջոցառումից հետո մոտեցա իրեն, նա գրկեց ինձ և գորովանքով ասաց. ՙՍասուն ջան, բալիկ ջան, ես արդեն իմացել եմ քո կատարած ազգանպաստ գործունեության մասին: Խոսքերս հետ եմ վերցնում՚:
                                                                                        
Զրուցեց  Զարուհի Մխիկյան
Դիտումներ: 423 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Paskevichyan, Sasun | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2016