13 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ԾԵՐՈՒԹՅՈՒՆ - 6 Ապրիլի 2010 - ՄԵՆՈՒԱ
Հինգշաբթի, 08 Դեկտեմբեր 2016, 10:53



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » 13 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
14:05
13 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
13 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
   Երբ բրիտանացի Զառա Հարթշորնը ավտոբուս է նստում և խնդրում իրեն երեխայի տոմս վաճառել, սկսում է ձայնը դողալ: Վարորդը վերևից ներքև նայում է նրան ու սկսում է ծիծաղել: Ուղևորները նույնպես ծիծաղում են: «Եթե դու երեխա ես, ապա ես 21 տարեկան եմ,— ծաղրում է վարորդը:— Խաբիր մեկ ուրիշին, թանկագինս»: Գլուխը կախելով` ամոթահար Զառան շրջվում է և իջնում ավտոբուսից: Տուն է վերադառնում և երազում, որ ծանոթներից որևէ մեկը տեսած չլինի ամոթանքը: ՙԱյնպես վիրավորական է,— ասում է աղջիկը,— բայց միշտ այդպես է լինում: Ես երեխայի տոմս (կամ զեղչով կինոթատրոնի) չեմ կարողանում գնել: Երբ մարդիկ ինձ դպրոցական հագուստով են տեսնում, մտածում են` դիմակահանդեսի համար եմ այդպես արել: Նման պահերին ցանկանում եմ գետինը մտնել և նման ցանկություն հաճախ եմ ունենում՚:
Դեմքի կնճիռների, աչքերի տակի ՙտոպրակների՚ և ծանր կոպերի պատճառով Զառային մեծահասակ կնոջ տեղ են դնում, մինչդեռ իրականում նա պատանի է: Երբ նա արցունքն աչքերին տուն է վերադառնում, մայրը` 40 տարեկան Թրեյսի Հարթշորնը, աղջկա հոգու ցավն զգում է, ինչպես` ոչ ոք: Նրանք տառապում են գենետիկական նույն հիվանդությամբ, որի պատճառով տարիքից ավելի մեծ են երևում:
   ԼԻՊՈԴԻՍՏՐՈՖԻԱ  կոչվող հիվանդությունը վարակում է մաշկի տակի ճարպային բջիջներն ու արագացնում կնճիռների առաջացումը: Բուժման արդյունավետ միջոց գոյություն չունի և մորն ու աղջկան մնում է հաշտվել այն մտքի հետ, որ տարիքից ավելի մեծ են երևում:
Թրեյսին հասկացավ, որ փոքր աղջիկը ժառանգել է նույն հիվանդությունը (որից ինքն է տառապում), որբ նա մի քանի ամսական էր: Նա հոգեցունց եղավ: Շուտով բժիշկները ախտորոշումով հաստատեցին նրա կասկածները: Զառան շատ արագ էր ծերանում և շուտով ավելի մեծ էր երևում, քան նրա հինգ եղբայրներն ու քույրերը: Նույնիսկ այն դեպքում, երբ նրանցից երկուսը` 21-ամյա Ջոլին և 16-ամյա Թոմին նույնպես տառապում են լիպոդիստրոֆիայով: Զառային հիվանդությունն ավելի ուժեղ էր հարվածել: «Երբ նա դեռ փոքր էր և դպրոց չէր գնում, ես կարողանում էի պաշտպանել նրան, բայց հետո արդեն ոչինչ չէի կարողանում անել: Նա այնպիսի փորձություններով է անցել... երեխաները դաժան են: Երբ Զառան 10 տարեկան դարձավ, ծաղրանքներն այնպիսի չափերի հասան, որ ստիպված էի դպրոցից հանել»,—   ասում է մայրը: Համադասարանցիները ծիծաղում և նրան «պառավ» կամ «բաբուլյա» էին ասում, մանկական հրապարակում հրում էին և լիմոնադով բաժակը շպրտում վրան: Զառան իրեն անվախ էր պահում և աշխատում կոպտողներին ուշադրություն չդարձնել:«Եթե կարողանում եմ, ապա փախչում եմ,—   ասում է աղջիկը,– բայց եթե չեմ կարողանում, ստիպված սեղմում եմ ատամներս ու դիմանում: Կարևորն այն է, որ չծեծեն»:
Թրեյսիին աղջկա արցունքները հիշեցնում են այն մղձավանջը, որի մեջ ինքն էր մանկության տարիներին:«Փորձում եմ նրան սովորեցնել հետապնդող խուլիգաններից բարձր մնալ, բայց ինձ բոլորից քաջ հայտնի է, թե որքան դժվար է զգացմունքային գերբեռնվածությանը դիմանալը»,—  պատմում է կինը: Նա հիանալի հասկանում է նաև, որ հետո անձնական կյանքը գրեթե չի կարողանա կարգավորել: ՙՏղամարդկանց ես թույլ էի տալիս ինձ նկատի չառնել, արհամարհել, որովհետև իմ ինքնագնահատականն ավելի քան ցածր էր,— վերհիշում է Թրեյսին,—  եթե Զառան նույն կերպ վարվի, իմ սիրտը կկոտրվի: Այնքան սարսափելի և խղճալի է, երբ ամենից շատ ցանկանում ես, որ երեխադ ամենասովորական երեխա լինի՚: Զառան նույնպես երազում է իր հասակակիցներից ոչնչով չտարբերվել: ՙԵս ինձ բնության սխալ եմ համարում,— ասում է աղջիկը:— Ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները փողոցում ինձ հրեշի նման են նայում: Նրանք փողոցում կանգ են առնում և աչքերը պլշացնում՚:
Նրա մայրն ստիպված էր 15 տարեկանում դպրոցը թողնել, որպեսզի ծաղրանքներից խուսափի: Նա ուսումը շարունակելու ուժ չուներ, այդ պատճառով առաջընթաց չունեցավ: Այժմ նրա հիմնական նպատակն է` թույլ չտալ, որ աղջիկն իր սխալը կրկնի: Պատանեկան տարիներին Թրեյսին իր հիվանդության մասին քիչ բան գիտեր և նրան էլ այնպես էին վերաբերվում, ինչպես` աղջկան:«Տանն ինձ սիրում էին, իսկ դպրոցում տանջանքները սկսվեցին: Անընդհատ ծաղրում էին, «կապկի մռութ» անվանում,- հիշում է կինը,- իսկ բժիշկները չէին կարողանում ախտորոշել. նրանց գիտելիքներն ու փորձը չէր բավարարում»:
  11 տարեկանում Թրեյսին փորձեց կնճիռների դեմ քսուք օգտագործել, բայց այն չօգնեց: Երբ 13 տարեկան էր, մի քանի պլաստիկ վիրահատություններ տարավ: Վիրաբույժները դեմքի և պարանոցի կնճիռները հեռացրին: «Երջանկությունից 7-րդ երկնքում էի,—  պատմում է Թրեյսին,- ինձ թվում էր` նորմալ մարդ եմ դարձել»:
Բայց հետագա մի քանի տարիներին ծերության նշաններն ավելի ակնհայտ դարձան, հիվանդությունն սկսեց զարգանալ: Եվ միայն այդ ժամանակ բժիշկները կարողացան ախտորոշել այն. աղջիկն իմացավ, որ պառավի մարմնում փակված է մնալու: «Կնճիռներն ավելանում ու ավելանում էին, իսկ դրան գումարվել էին նաև վիրահատության սպիները»,— ասում է Թրեյսին:
Այժմ բժշկական տեխնոլոգիաներն այլ մակարդակի են: Այնպես որ, Հարթշորները հույս ունեն Զառային 13 տարեկանի տեսք տալ:«Այժմ վիրաբույժները կարող են ոչ միայն մաշկը հեռացնել, այլ նաև ինեկցիա անել, և որպեսզի այն չկախվի, իմպլանտներ դնել: Աղջիկս կարող է օգտվել այն առավելություններից, որոնցից ես զրկված էի»,—   նկատում է կինը:
Ճիշտ է, Ազգային առողջապահության համակարգի աշխատողները հրաժարվել են Զառային վիրահատելուց, նրա հիվանդությամբ պլաստիկ վիրահատությունների փորձ չկա: Նրանք վստահ չեն, թե աղջկա վիճակը չի վատանա, իսկ հաջողության մասին էլ չեն խոսում: Իսկ մասնավոր վիրաբույժներին Թրեյսին չի կարող վճարել, որովհետև տանից գրեթե դուրս չի գալիս և սոցիալական նպաստով է ապրում: Նա հուսով է, որ աղջկա օգտին նվիրատվություն կկազմակերպի:«Ինձ օգնելն արդեն ուշ է, իսկ Զառային դեռ կարելի է: Ես պատրաստ եմ կառչել ցանկացած շյուղի,– հայտարարեց Թրեյսին:–  Մենք պիտի պայքարենք և առաջին հերթին բժիշկ գտնենք, ով ընդունակ է օգնելու աղջկաս, որպեսզի նրա մանկությունը խլող հիվանդությունը բուժվի»:
«Ես պարզապես ուզում եմ ուրիշ աղջիկների նման լինել: Փողոցներով հանգիստ քայլել, որպեսզի ինձ մատով ցույց չտան և վրաս չծիծաղեն,– ասում է Զառան:– Ես գիտեմ, որ պառավի նման եմ: Բայց ես երեխա եմ»:
   Մասնագետներին ավելի շատ զարմացնում է Թրեյսիի պահվածքը: Նա հրաշալի գիտեր, որ իր հիվանդությունը գենետիկորեն փոխանցելու հավանականությունը մեծ է, բայց և այնպես, բազմազավակ մայր է դարձել: «Երևի ցանկացել է երեխաներ ունենա, որպեսզի միայնություն չզգա: Բայց գենետիկայի հետ վիճախաղ սկսել և երեխային դատապարտել տառապանքների, որոնք իրեն էին բաժին ընկել, խելամիտ չէ և անմարդկային է»,—  գտնում է բրիտանացի հայտնի հոգեբան Ջին Գրոսը:

ՉԱ­ՃՈՂ ԱՂ­ՋԻ­ԿԸ

  Ամե­րի­կա­ցի բժիշկ­նե­րը հայտն­վել էին անե­լա­նե­լի վի­ճա­կում, նրանք չէ­ին կա­րո­ղա­նում գտնել 16-ամյա աղջ­կա չա­ճե­լու պատ­ճա­ռը: Ֆի­զի­կա­կան և մտա­վոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում 16-ամյա Բրուկ Գրին­բեր­գը գտնվում էր մի­ա­մյա երե­խա­յի մա­կար­դա­կում:
  Աղջ­կան բու­ժում էր Ջոնս Խոպ­կինս բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի բժիշկ Լո­րենս Պա­կու­լան, որը գտնում էր, որ այս դեպ­քում յու­րա­հա­տուկ էր: Հա­րա­վա­յին Ֆլո­րի­դա­յի հա­մալ­սա­րա­նի բժիշկ Ռի­չարդ Ուո­կե­րի խոս­քե­րով` աղջ­կա օր­գա­նիզ­մը ոչ թե զար­գա­նում էր որ­պես մեկ ամ­բող­ջու­թյուն, այլ` որ­պես ան­կախ մա­սե­րի հա­վա­քա­ծու:
16-ամյա Գրին­բեր­գը մին­չև հի­մա ու­նի կաթ­նա­յին ատամ­ներ, ոսկ­րա­յին հյուս­վածք­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են 10-ամյա հա­սա­կին, իսկ ու­ղեղն անն­շան փո­փո­խու­թյուն­նե­րի է են­թարկ­վել` հա­մե­մա­տած վաղ ման­կու­թյան հետ: Նրա հա­սա­կը 76 սմ է և կշռում է 7.3 կգ: Աղջ­կա մայ­րը` Մե­լա­նի Գրին­բեր­գը, պա­տաս­խա­նե­լով երե­խա­յի տա­րի­քի հետ կապ­ված հար­ցե­րին, յու­րա­քան­չյուր տա­րին հա­մա­րում է մեկ ամիս` ներ­կա տա­րի­քն ան­վա­նե­լով 16 ամ­սա­կան:
  Այդ բազ­մա­թիվ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, որոնք անց են կաց­վել աղջ­կա ողջ կյան­քի ըն­թաց­քում, չեն հայտ­նա­բե­րել հայտ­նի գե­նե­տի­կա­կան կամ քրո­մո­սո­մա­յին անո­մա­լի­ա­նե­րի ոչ մի նշան: Տար­բեր հոր­մո­նալ պրե­պա­րատ­նե­րով անց­կաց­ված բու­ժում­նե­րը ոչ մի ար­դյունք չեն տվել:
Ներ­կա պա­հին գիտ­նա­կան­նե­րն անց­կաց­նում են գե­նե­տիկ հե­տա­զո­տու­թյուն­նե­ր` մտա­ծե­լով, որ հենց գե­նը կա­րող է Գրին­բեր­գի ներ­կա վի­ճա­կի  պատճառը լինել: Չի բա­ցառ­վում, որ այն կդառ­նա մարդ­կա­յին օր­գա­նիզ­մի ծե­րաց­ման պրո­ցե­սը հաս­կա­նա­լու բա­նա­լին
Դիտումներ: 609 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: ծերություն, 13, ճաճող աղջիկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Copyright Menua © 2016