|
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21:54 ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թողնել ծխելը, թե ...
Այո, ոչ ոք չի վիճում, որ ծխելը վնասակար և կործանիչ սովորություն է մեր օրգանիզմի համար: Եվ պետք է ասել, որ դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Իհարկե, ամենահեշտ բանն է կողքից խորհուրդ տալ. ՙՄի՜ ծխիր՚: Գոյություն ունեն ծխելու դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ: Ոմանք սկսում են անխնա խմել տարբեր հաբեր ծխելու դեմ, ոմանք էլ ծխելու ցանկության պահին կոնֆետներ են ուտում, իսկ մյուսները թողնում են ծխելը հանուն իրենց մտերիմների: Միջոցները բազմազան են, սակայն` անիմաստ: Հաբերը չեն օգնում, կոնֆետները գիրացնում են, իսկ հարազատ մարդու հետ վեճից հետո կրկին առաջանում է ծխելու ցանկություն: Դուք չեք կարող թողնել ծխելը հանուն ուրիշի: Մինչև մարդն ինքը չգիտակցի այդ սովորության ամբողջ չարիքը, ամեն բան անիմաստ է: Իհարկե, նա կարող է թողնել ծխելը, սակայն ոչ երկար ժամանակով: Ծխելը ոչ թե ֆիզիկական կախվածություն է, այլ հոգեբանական: Եվ ազատվել դրանից կարող է միայն ինքը, առանց մյուսների օգնության: Մի բան, ինչով կարող են օգնել ընտանիքն ու ընկերները, դա այդ մարդու կողքին չծխելն է և ծխելու մասին քիչ խոսելը: Գոնե սկզբնական շրջանում: Ծխող մարդկանց հետ անիմաստ է խոսել ծխելու վտանգների և հետևանքների մասին: Նրանք պարզապես կարող են բերել տարբեր օրինակներ այն մարդկանց մասին, ովքեր ծխել են իրենց ողջ կյանքում և ապրել են երկար ու ուրախ: Եվ նրանց մասին, ովքեր երբեք չեն ծխել և վաղուց գնացել են հանդերձյալ աշխարհ: Մարդիկ, ովքեր ծխում են մի քանի տարի, ամբողջովին մոռանում են, թե ինչպես են իրենց զգացել այն պահին, երբ չգիտեին, թե ինչ է ծխախոտը: Այդ վիճակը հիշել գրեթե անհնար է: Դա կարելի է անել միայն մեկ ճանապարհով` ցանկանալ և թողնել: Ոչ ընդմիշտ, այն համոզմունքով, որ դա պարզապես ժամանակավոր է, ուղղակի փոքրիկ փորձ: Ենթադրենք` 2 ամիս չենք ծխում: 2 ամիս հետո համեմատում ենք մեր հոգեկան և ֆիզիկական վիճակը ծխելու վիճակի հետ: Եթե մեզ շատ ավելի լավ ենք զգում, ծխելու մասին մոռանում ենք: Եթե ոչ` շարունակում ենք ծխել: Այսինքն` այս մեթոդը կօգնի հոգեպես տրամադրվել: Ի վերջո, ձեզ ոչ ոք չի արգելում ծխել: Մենք դա անում ենք միայն մեզ համար: Արգելված պտուղը քաղցր է: Հենց այս պատճառով էլ մի արգելեք ձեր մտերիմներին ծխել: Իրենք պետք է գիտակցեն, որ դա վնասակար է և անպետք: Եվ միայն իրենց ստույգ որոշումից հետո նրանք կհանգցնեն ծխախոտը:
Ինչպես չկրծել եղունգները
Դուք շատ անգամ տեսել եք, թե ինչպես է մարդը կրծում իր եղունգները: Դե՜, ի՞նչ: Գեղեցի՞կ է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք կրծում: Իրականում, այս սովորությունը հաճախ արտահայտվում է այն ժամանակ, երբ մարդը մանրակրկիտ մտածում է ինչ-որ բանի մասին կամ անհանգստանում է ու նյարդայնանում: Յուրաքանչյուր մարդ ունի իր վատ սովորությունները: Լարված վիճակում գտնվելով` ոմանք սկսում են անվերջ ծխել, մյուսները արագ պտտվում են սենյակով մեկ, ոմանք էլ կրծում են եղունգները ... Ահա այն մի քանի արդյունավետ միջոցները այդ վատ սովորությունից ազատվելու համար: Այն պահին, երբ ձեր ձեռքը դանդաղորեն մոտենում է բերանին, միանգամից խնձոր վերցրեք: Աշխատեք այդ պահին ձեր ուշադրությունը սևեռել մեկ այլ գործողության վրա` զբաղվեք մաքրությամբ կամ էլ գիրք կարդացեք: Կարող եք նույնիսկ գնալ մատնահարդարի մոտ. չենք կարծում, որ ձեզ հաճելի կլինի կրծել գեղեցիկ եղունգները: Եթե դա էլ չօգնի, դեղատանը պատվիրեք դառը լաք, այն անպայման կօգնի ձեզ: Եղունգները կրծելը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է: Դուք կարող եք հեշտությամբ վարակվել ինչ-որ ինֆեկցիայով: Կանայք հեշտությամբ կարող են լուծել այդ հարցը եղունգները արհեստականորեն աճեցնելով: Իսկ դուք` տղամարդիկ, եղունգներով քերեք օճառը և մի քանի ժամ մի լվացվեք: Շուտով դուք կմոռանաք այդպիսի սովորության մասին: Ձեր եղունգներին յոդ քսեք, համեղ չի լինի, սակայն օգտակար կլինի և ձեր օրգանիզմին, և եղունգներին: Եթե սթրես եք ապրում, ապա հանգստացնող խմեք և գնացեք քնելու: Առավոտյան անպայման թեթևություն կզգաք: Կարող եք մանկական ռետին գնել ատամների համար: Ամոթ է, բայց եղունգների համար` անվտանգ:
Խաղամոլություն Այսօր բազմաթիվ հոդվածներ են գրվում այն մասին, թե ինչպես են համակարգչային խաղերը բացասական ազդեցություն թողնում մարդու հոգեկանի վրա: Շատերն այդ խաղերի մեջ տեսնում են երիտասարդության ագրեսիայի հիմնական պատճառները: Իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելում են համակարգչային որոշ խաղերի վաճառքը: Նման խաղերը հատկապես ազդում են երեխաների ու դեռահասների մտածելակերպի ու հոգեկանի վրա: Դրանց նպատակը մեկն է` հասնել վերջին մակարդակին` ճանապարհին որքան հնարավոր է շատ թշնամիներ սպանելով: Ողջ խաղի ընթացքում մեզ հնարավորություն է ընձեռվում ոչնչացնել թշնամի էակներին` դրանով իսկ ստանալով ադրենալինի որոշակի բաժին: Երբ Գերմանիայում դպրոցականը ատրճանակով եկավ դպրոց և սկսեց կրակել իր դասընկերների վրա, բոլորը միանգամից եկան այն եզրակացության, որ մեղավոր են համակարգչային խաղերը: Եթե մարդը շատ թե քիչ նորմալ է, նա, միևնույն է, տարբերություն կգտնի հնարած աշխարհի և իրականության միջև: Եվ ոչ մի արյունարբու խաղ չի մղի նրան հանցագործության: Իսկ եթե մարդու հոգեկանը հենց սկզբից էլ խանգարված է, ապա առանց որևէ խաղի նա կարող է շատ անկարգություն անել: Իհարկե, ոչ բոլոր խաղերն են ենթարկվում քննադատության: Տրամաբանական և զարգացնող համակարգչային խաղերը նույնիսկ ողջունելի: Դրանք ոչ միայն հետաքրքիր են, այլև օգտակար երեխաների համար: Դրանք հոգնածությունը հանելու լավ միջոց են: Ավելի լավ է` ագրեսիան դրսևորել ոչ թե իրական, այլ վիրտուալ կյանքում:
|
Դիտումներ: 2203 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Հունվար 2011 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|