Կիրակի, 01 Դեկտեմբեր 2024, 02:09



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մարտ » 5 » ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱ
12:56
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱ

ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

-Ինչպիսի՞ նվերներ ես սիրում ստանալ... քեզ համար նշանակություն ունի՞ նվերի արժեքը...
-Սիրում եմ նվերներ ստանալ, բայց ավելի շատ սիրում եմ նվիրել: Նվիրելուց լավ նվերներ եմ նվիրում, գնի մասին չէ խոսքը, կարող է այնքան թանկ չլինի, բայց շատ ճաշակով լինի... կարևորը` միշտ ուշադիր լինես: Սիրում եմ, երբ ինձ էլ են լավ նվերներ մատուցում: 
-Անիմաստ նվերներ ստացե՞լ ես...
-Ինձ անիմաստ նվերներ քիչ են նվիրում, որովհետև այն ինչ նվիրում են, ինձ երբեմն նման է լինում... երկրպագուների նվերների մասին է խոսքը: Գեղեցիկ վզնոցներ եմ նվեր ստացել, հրեշտակներով արձանիկներ... կա լավ նվեր, և վատ նվեր: Ստացել եմ շատ զվարճալի նվերներ, օրինակ ծննդյանս օրը ստացել էի ՙխավոտ՚ հողաթափեր... ինձ շատ էր դուր եկել: Առհասարակ չեմ սիրում ստանդարտ նվերներ:
-Հիշու՞մ ես մարտի 8-ին քեզ ուղղված ամենաանսովոր շնորհավորանքը...
-Ամենաինքնատիպ շնորհավորանքը ստացել եմ 32-ի Զառայից, իր հումորների տեսքով: Իսկ իմ ձայնասկավառակի շնորհանդեսին նա ինձ փոքրիկ կակտուս էր բերել: Մարիամ Շահինյանը շատ յուրահատուկ շնորհավորեց, թութակ նվիրեց, մինչ այդ թութակ չէի ունեցել: Ամենաթանկ նվերը, երևի, իմ շնիկն է եղել` Հիլդան, նրան ինձ նվիրեց եղբայրս:
-Ի՞նչ կմաղթես կանանց և աղջիկներին տոնական միամսյակի կապակցությամբ:
-Թող միշտ ժպտան, գեղեցիկ լինեն, կարևորը` միշտ իրենց խնամեն... երջանկություն, խաղաղություն... ամենակարևոր բաները, որոնք կյանքում անհրաժեշտ են:



ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

-Ինչպիսի՞ նվերներ ես սիրում նվիրել...
-Նախապես չեմ մտածում` ի՞նչ նվիրեմ: Երբ օրը մոտենում է, պահի ազդեցության տակ որոշում եմ: Սիրում եմ գեղեցիկ ծաղիկներ նվիրել և, օծանելիք... Երևի տղամարդը այնքան էլ լավ չգիտի, թե կնոջն ի՞նչ է անհրաժեշտ նվիրել: Ավելի շուտ պետք է մտածի` թե ինչպե՞ս անցկացնի այդ օրը, որպեսզի կնոջ համար այն անմոռանալի դառնա: Փորձում եմ կնոջս համար այդ օրն անմոռանալի դարձնեմ:
-Քո մաղթանքը...
-Ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց և աղջիկներին, բնականաբար, առաջինը` կնոջս, աղջկաս, որն արդեն 7 տարեկան է: Երիտասարդ աղջիկներին ցանկանում եմ, որ ընտանիք կազմեն, ունենան երեխաներ, քանի որ կարծում եմ` կնոջ կարևորագույն առաքելությունը մայրանալն է:



ԱՅԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

-Կարևորո՞ւմ եք նվերի արժեքը...
-Եթե նվերը մատուցված է սիրով, ուրեմն այն արդեն անգին է: Ցանկացած նվեր ինձ համար թանկ է եղել... ունեմ հուշանվերներ, որոնք մինչ այժմ հիշում եմ:
Դիտումներ: 949 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz