Կիրակի, 01 Դեկտեմբեր 2024, 02:07



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ՌՈՒՍ ԱՂՋԻԿԸ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ» ՄԱՀԻՑ 40 ՕՐ ԱՆՑ
13:03
ՌՈՒՍ ԱՂՋԻԿԸ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ» ՄԱՀԻՑ 40 ՕՐ ԱՆՑ

ՌՈՒՍ ԱՂՋԻԿԸ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է  ԱՌԵԼ» ՄԱՀԻՑ 40 ՕՐ ԱՆՑ

Ան­ցյալ տա­րի օգոս­տո­սին 21-ամյա Սո­ֆյան տա­նից դուրս եկավ և ան­հե­տա­ցավ:
Դեկ­տեմ­բեր ամ­սին Մա­լի­շև­նե­րի բնա­կա­րա­նում հե­ռա­խո­սա­զանգ հնչեց: Ոս­տի­կանն էր: Նա խնդրեց Սո­ֆյա­յի քրո­ջը`
28-ամյա Եկա­տե­րի­նա­յին գալ Մի­նյար քա­ղաք: Նա պետք է դի­ա­հեր­ձա­րա­նում ճա­նա­չեր իր մա­հա­ցած քրոջ դի­ա­կը: Քույ­րը շո­կի մեջ էր. բո­լոր նշան­նե­րը (մա­զե­րի գույ­նը, սանր­ված­քը, կոտր­ված ատա­մը, մեջ­քի խա­լը) ցույց էին տա­լիս, որ դա իր քույրն էր` Սո­ֆյան: Նրան ճա­նա­չե­ցին, թա­ղե­ցին ու սգա­ցին...
40 օր անց հա­րա­զատ­նե­րը հա­վաք­վել էին` հար­գե­լու հան­գու­ցյա­լի հի­շա­տա­կը: Նրանք աչք­նե­րին չէ­ին հա­վա­տում, երբ ճա­նա­պար­հին հայտն­վեց...Սո­ֆյան: Պարզ­վում է, որ այդ ըն­թաց­քում Սո­ֆյան այն­քան էլ հե­ռու չէր ապ­րում. նա զու­գըն­կեր էր գտել և որո­շել ապ­րել նրա հետ: Հի­մա աղ­ջի­կը մի­այն մի խնդիր ու­նի` վե­րա­կանգ­նել փաս­տաթղ­թե­րը, քա­նի որ նա բո­լոր թղթե­րում հա­մար­վում էր մա­հա­ցած: Բայց նրան տան­ջում էր մի հարց` ո՞վ էր թաղ­ված իր` Սո­ֆյա Մա­լի­շևա ան­վան տակ:

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԱՆԱՌԱԿ ՀԱՃՈՒՅՔՆԵՐ

Իտա­լի­ա­յում սենսացիա առա­ջաց­րեց թա­գա­վո­րա­կան պա­լա­տի գաղտ­նի սե­նյա­կի բա­ցու­մը, որ­տեղ ցու­ցադր­ված էին ան­տիկ մշա­կույ­թի 387 ցու­ցան­մուշ­ներ: Հե­տաքրք­րա­կան է, որ դռան վրա փակց­րած էր ցու­ցա­տախ­տակ. «Մին­չև 14 տա­րե­կան երե­խա­նե­րի մուտքն ար­գել­ված է, իսկ 14‑16 տա­րե­կան­նե­րի մուտ­քը թույլատրվում է մի­այն ծնող­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբե: Խնդիրն այն էր, որ ցուցանմուշներն էրոտիկ բնույթ ունեն: Այդ սե­նյա­կում ար­գել­ված էր ֆո­տոխցի­կով կամ տե­սախ­ցի­կով նկա­րա­հա­նե­լը: Այն­տեղ կա­րե­լի էր գտնել տար­բեր իրեր` էրո­տիկ պահ­պա­նակ և կա­խա­զարդ` ֆալ­լո­սի տես­քով, աստ­ված­նե­րի և մարդ­կանց կյան­քից վերց­րած բաց տե­սա­րան­նե­րով որմ­նան­կար­ներ: Հա­ճախ ափ­սե­նե­րը, բա­ժակ­նե­րը, սա­փոր­նե­րը կամ խո­հա­նո­ցա­յին սպաս­քը ծածկ­ված էին լի­նում ան­բա­րո հա­ճույք­ներ պա­տկե­րող նկար­նե­րով, հա­վեր­ժա­հար­սի և վա­վա­շոտ կա­նանց գրգռող պատ­կեր­նե­րով, մի խումբ կա­նանց հետ փա­թաթ­ված Էրո­սի նկար­նե­րով: Այս­տեղ կա­րե­լի է գտնել ամեն ինչ` ամե­նա­հա­սա­րա­կից մին­չև ամե­նա­է­րո­տիկ:                                                              


ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ ԾՆՎԵԼ Է ՄՈՒՏԱՆՏ


Ա յս աֆ­րի­կյան երկ­րում լույս աշ­խարհ
   է եկել տա­րօ­րի­նակ մի արա­րած: Զիմ­բաբ­վեի գյու­ղե­րից մե­կում այ­ծը ծնել է մի ուլ` մարդ­կա­յին կեր­պա­րան­քով, որը հասց­րել է ապ­րել մի քա­նի ժամ: Այդ ըն­թաց­քում նրան հասց­րել են տես­նել մի­այն ցնցված գյու­ղաբ­նակ­նե­րը: Ցա­վոք, նրան այ­րել են, և գիտ­նա­կան­նե­րը չեն հասց­րել : Մնա­ցել են մի­այն նկար­նե­րը, որում երև­ում են մարդ­կա­յին գլուխ, քիթ, բե­րան, պա­րա­նոց և ու­սեր` հա­մադ­րած այ­ծի ոտ­քե­րի և պո­չի հետ: Մու­տանտի մաշկն ու մեջ­քը նույն­պես մարդ­կա­յին են:
Փոր­ձե­րը հաս­տա­տում են, որ ոչ մի տղա­մարդ, այ­ծի հետ սե­ռա­կան կա­պի մեջ մտնե­լով, չի կա­րող հա­մար­վել ու­լի բի­ո­լո­գի­ա­կան հայ­րը: Կեն­դա­նա­կան աշ­խար­հում նման տա­րա­տե­սակ մի­ա­ձու­լու­մը ընդ­հան­րա­պես տի­պիկ չէ: Բայց կա­րող են լի­նել նաև բա­ցա­ռու­թյուն­ներ` մու­լեր (ծնվում են ավա­նա­կի և ձի­ու մի­ա­ձու­լու­մից), բիֆ­ֆա­լո (ցու­լի և կո­վի մի­ա­ձու­լու­մից):
Ի դեպ, բնիկ­նե­րը կար­ծում են, որ այդ տա­րօ­րի­նակ արա­րա­ծը լույս աշ­խարհ է եկել կա­խար­դան­քի շնոր­հիվ:


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ  Է  ԵՎՍ  ՄԵԿ  ՉՈՒՊԱԿԱԲՐԱ

Տե­խա­սում եր­կու տղա­մարդ գտել է առաս­պե­լա­կան արյու­նա­խում չու­պա­կաբ­րա: Պատ­մում են, որ այս գա­զա­նը խմում է իր զո­հի ողջ արյու­նը: Չու­պա­կաբ­րա­յին հա­մե­մա­տում են մո­ղես­նե­րի, կրծող­նե­րի և ոչ մեծ ար­ջե­րի հետ, բայց սո­վո­րա­բար նրանց տար­բե­րում են պարզ երև­ա­ցող ժա­նիք­նե­րով:
«Չու­պա­կաբ­րա» իս­պա­նե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է «այ­ծե­րին ծծող», քա­նի որ գա­զա­նը իր ժա­նիք­ներն ամուր գցում է կաթ­նա­սուն­նե­րի մաշ­կի մեջ, որ­պես­զի ծծի նրանց արյու­նը:
Այն պա­հին, երբ տա­րած­վում է չու­պա­կաբ­րա­յի հետ­քե­րի մա­սին վկա­յու­թյուն­նե­րը, գիտ­նա­կան­նե­րը հաշ­վում են նրա մա­սին հյուս­վող ժա­մա­նա­կա­կից լե­գենդ­նե­րի քա­նա­կը:
Դիտումներ: 1379 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz