ՔՆՔՇԱՆՔՆ անչափ հաճելի է, այն
հոգին լցնում է ջերմությամբ և սիրով: Յուրաքանչյուր կին երազում է
քնքուշ ու նուրբ զուգընկերոջ մասին, քանի որ, ըստ նրանց, դա ավելի է
ամրացնում հարաբերությունը: Քնքշությունը, անկեղծությունը
երբեք չափից շատ չեն լինում, բայց դրա քիչ լինելը զգում է
յուրաքանչյուր կին: Ափսոս, որ տղամարդիկ չեն հասկանում, որ ինչքան
շատ քնքշություն դրսևորեն, այնքան շատ փոխադարձ սեր կստանան: Այդ
ամենն, իհարկե, բարդ չէ, և միջոցներն էլ բազմաթիվ են` կարճ
երկտողեր, սիրո, հոգատարության խոսքեր, առանց առիթի բերված
ծաղիկներ, գրպանից հանած կոնֆետ կամ պարզապես` թեթև քնքշանք... Այս
ամենը դրսևորելու համար տղամարդկանցից, բնավ, տիտանական ուժեր
չեն պահանջվում: Ինչի՞ մասին է երազում կինը: Հավանաբար
անսպասելի անակնկալի մասին, երբ սիրելին առանց առիթի կասի. «Ես
ուզում եմ հոգ տանել քո մասին, բայց ոչ նրա համար, որ դու դա անում ես
մշտապես, այլ նրա, որ դու ինձ համար հատուկ նշանակություն ունես, և
ես ուզում եմ քեզ ցույց տալ, թե ինչքա՜ն եմ քեզ սիրում»: Հավանաբար,
տղամարդկանց համար դժվար է հենց այնպես լինել նուրբ ու քնքուշ: Բայց
իմաստուն կինն անմիջապես նկատում է այս զգացողության
ամենափոքրիկ դրսևորումը և անպայման դրան ընդառաջ է գնում:
Քնքշանքը շատ չի լինում: Չե՞ք հավատում: Վերջ ի վերջո, թե կանայք,
թե տղամարդիկ շահագրգռված են, որ ընտանիքում իշխեն բարձր
տրամադրությունը, սերն ու ուրախությունը: Ուստի, կատարեք
առաջին քայլը, մի զլացեք զգացմունք արտահայտման հարցում և
կտեսնեք, որ Դուք չեք սխալվել:
ՖԵՆ–ՇՈՒՅ.
ԳՐԱՎՈՒՄ ԵՆՔ ՍԵՐԸ
Սերը շատ կարևոր հասկացություն է Ֆեն-Շույի համար:
Նա մեծ ուշադրություն էր հատկացնում ընտանիքում սիրո
մթնոլորտին ու ռոմանտիկ վառ հարաբերություններին: Դրա համար
գոյություն ունեն սիրո սիմվոլներ: Դրանցից են`
Պիոնաներով նկարը, ըստ Ֆեն-Շույի,
համարվում է սիրո շատ ուժեղ թալիսման: Եթե Դուք միայնակ աղջիկ եք և
ուզում եք ամուսնանալ, այս թալիսմանը (կամ բնական պիոնան) կարող
եք տեղադրել ննջասենյակի մուտքի մոտ: Իսկ եթե Դուք ամուսնացած եք,
ապա պիոնան ննջասենյակում Ձեր ամուսնուն կդարձնի ավելի սիրառատ,
բայց եթե վտանգ եք զգում, որ նա կարող է հետաքրքրվել իր շրջապատի
կանանցով, լավագույն տարբերակ պիոնայով նկարը հյուրասենյակում
փակցնելն է:
Բյուրեղիկները
նույնպես սիրո սիմվոլներ են: Այն կարող եք դնել ննջասենյակի
հարավ-արևմտյան մասում կամ անկյունում, այն կբերի
ներդաշնակություն ու երջանկություն սիրելիի հետ
հարաբերություններում: Նախքան սենյակում տեղադրելը, պետք է
բյուրեղիկը 7 օր թողնել ծովային աղով լի ջրում: Եթե ցանկանում եք,
որ ձեր ամուսինը ավելի շատ խոսի իր զգացմունքների մասին,
բյուրեղիկը դրեք մոմի տակ:
Զույգ
սիմվոլներ. Դրանք խորհրդանշում են բնության 2
սկիզբների` կնոջ և տղամարդու միաձուլում: Կարող եք օգտագործել
նաև այնպիսի սիմվոլներ, որոնք, ըստ Ձեզ, սեր են խորհրդանշում`
կարապ, աղավնի, կնոջ և տղամարդու ֆիգուրներ և այլն: Կարևորը, որ
դրանք լինել 2 հատ և անպայման տարբեր սեռերի:
Սիրո անկյուն. Սենյակի հեռավոր աջ
անկյունն է: Այն պետք է լինի մաքուր, լուսավոր: Այնտեղ կարող են
լինել նաև զույգ իրեր` 2 բազմոց, 2 աթոռ: Կարելի է նաև սենյակի
երևացող մասում փակցնել զույգի նկար:
Զուգընկերոջը գրավելու համար պետք է
լինել շատ զգույշ:
Գրեք այն հատկանիշները, որոնք
Դուք կցանկանայիք
տեսնել Ձեր ընտրյալի մեջ:
Գրեք
այն թերություններ, որոնք պատրաստ եք հանդուրժել Ձեր ընտրյալի
մեջ: Ոչ մի անձնավորություն օժտված չէ միայն դրական
հատկանիշներով, այդ պատճառով համարձակ գրեք նաև բացասականները:
Երբեք մի գրեք այն հատկանիշները, որոնք Դուք հաստատ չեք հանդուրժի:
Ե’վ
դրական, և’ բացասական հատկանիշներն արտագրեք վարդագույն կամ
կարմիր թղթի վրա, քանի որ դրանք համարվում են սիրո գույներ: Հետո
թուղթը փաթաթեք գլանաձև, կապեք կարմիր ժապավենով ու դրեք ելքի
դռան աջ անկյունում - դա ամուսնության անկյունն է
6. Ննջասենյակ. ոչ մի դեպքում ծաղիկները մի
պահեք կճուճի մեջ: Նույնիսկ առիթով ստացած ծաղկեփունջը պետք չէ
պահել այդ սենյակում: Փոխարենը բարենպաստ է պատի վրա փակցրած
նկարը, որում կարող են պատկերված լինել ծաղիկներ,
զույգ թռչուններ, կենդանիներ, միայն ոչ աշնան կամ մայրամուտի
նկարներ: Ննջասենյակը կարող եք ձևավորել վարդագույն, դեղին և
լուսավոր գույներով: 7. Մահճակալ.
ցանկալի է օգտագործել երկտեղանի մահճակալ` վրան 2 բարձ, մեկ
վերմակ: Մահճակալի տակ ոչինչ մի դրեք, ցանկալի է, որ այնտեղ լինի
լայն տարածություն: Որքան հնարավոր է` պետք է քիչ
լինեն սուր անկյունները: Արթնանալիս պետք է անմիջապես աչքդ
ընկնի գեղեցիկ նկարներին կամ ծաղկամաններին: