|
Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 20 » ՈՎՔԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ` ՄԱՀՎԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ
20:27 ՈՎՔԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ` ՄԱՀՎԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ |
ՎՔԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ` ՄԱՀՎԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ
Հանգուցյալների աշխարհին վերաբերող ցանկացած փաստը մարդկանց վախեցնում է ենթագիտակցական մակարդակի վրա: Բանակում մի ասացվածք է օգտագործվում: Դրանում ասվում է, որ բանակ գնացած զինվորին մայրը սպասում է հավերժ, ընկերներն իրար սպասում են երկու տարի, սիրած աղջիկը` մեկ տարի, իսկ սերժանտը սպասում է շարվելուն` քառասունհինգ վայրկյան: Դենիսը ծառայել է բանակում սահմանված ժամկետում, իսկ երբ տուն է վերադարձել, իմացել է, որ իր ընկերուհին հանդիպում է մեկ ուրիշի հետ: Թվում է, թե ոչ մի զարմանալի բան չկա: Սակայն այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ երկու տարի առաջ ընկերուհու ամուսինը մահացել էր, և նա մնացել էր իր դստեր հետ: Դրանից հետո կինը կապվել է մեկ այլ տղամարդու հետ: Անցավ կես տարի, և Դենիսի կյանքում կրկին հայտնվեց Ալինան, որը զանգեց նրան ու խնդրեց անհապաղ հանդիպել: Հանդիպման ժամանակ աղջիկն արցունքներով պատմեց նախկին ընկերոջը իր երկրորդ ամուսնու մահվան մասին: Դենիսի զգացմունքները դեռ չէին մարել, և նա առաջարկեց Ալինային իր օգնությունը: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին միասին ապրել: Ամեն ինչ շատ լավ էր, սակայն շուտով սիրելի կնոջ տրամադրությունը սկսեց ընկնել: Երիտասարդը փորձում էր պարզել պատճառները, բայց Ալինան երկար ժամանակ թաքցնում էր իր զգացումները, և միայն ամուսնու համառ հարցերից հետո կինը խոստովանեց: Պատուհանի գոգին ծաղկել էր բեգոնին, ինչը սարսափելի նշան էր, որովհետև դրա ծաղկելուց հետո միշտ ինչ-որ մեկը մահանում էր: Սկզբում մահացել էր առաջին ամուսինը, հետո տատիկը, երրորդ անգամ` երկրորդ ամուսինը: Եվ այժմ ծաղիկը ծաղկել է չորրորդ անգամ: Դենիսն անմիջապես առաջարկեց արմատախիլ անել ծաղիկը և դեն գցել, բայց Ալինան պատասխանեց, որ դա ոչինչ չի փոխի, քանի որ, այնուամենայնիվ, նա արդեն զգուշացվել է: Աղջկա խոսքերի մեջ տրամաբանություն կար, և Դենիսն չգցեց բույսը: Մի շաբաթ հետո գրիպի վարակից մահացավ փոքրիկ աղջիկը: Ուշ աշնանը բեգոնիան կրկին ծաղկեց, և Դենիսը անմիջապես ոչնչացրեց ծաղիկը: Սակայն դրանից հետո նրան չէին թողնում մռայլ մտքերը, քանի որ նա զգում էր, որ հաջորդն ինքն է լինելու: Բայց կյանքը որոշեց այլ կերպ, բեգոնիայի ծաղկելուց մեկ ամիս հետո Ալինան զոհվեց ավտովթարից: Դենիսը դեռ երկար խելքի չէր գալիս: Միևնույն ժամանակ նա պաշտպանում էր վարորդին, որին դատապարտել էին հինգ տարի ազատազրկման: Ալինայի մահը Դենիսի համար նշանակում էր մի բան` անեծքը պետք է հավերժ անհետանա և իր կյանքը պետք է ընթանա նախկին հունով:
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Բանտը Վլադի համար դարձավ կյանքի վերջին հանգրվանը: Նրան դաժանորեն սպանեցին: Վլադին հողի հանձնեցին քրիստոնեական ավանդույթի համաձայն, գերեզմանին նույնիսկ խաչ դրեցին: Հուղարկավորությունից մեկ շաբաթ հետո այրին եկավ Վլադի ընկերոջ` Անատոլիի մոտ ու խնդրեց նրան բարձրանալ իր բնակարանը: Կինն ուզում էր հասկանալ իրեն հետապնդող մշտական աղմուկի ու ոռնոցի պատճառը: Բնակարանը զննելու ընթացքում Անատոլին նկատեց, որ պատուհանների մեջ անցքեր կան, որոնց միջով փչում էր քամին: Հենց դա էր աղմուկի պատճառը: Ոչ մի տարօրինակ բան Անատոլին չնկատեց, սակայն բնակարանից դուրս գալու պահին նա զգաց մի ինչ-որ անբացատրելի սառնություն ու տհաճ, կոպիտ տատանում, որը թեթև սարսուռով անցավ մարմնի միջով: Անատոլին փորձելու համար դուրս եկավ միջանցք ու փակեց սենյակի դուռը: Անհավատալի է, բայց տհաճ զգացումն ու մարմնի սարսուռն անցան: Օդի ջերմաստիճանը միջանցքում նորմալ էր, իսկ Անատոլին գիտեր, որ միջանցքը բնակարանի ամենաջերմ տեղը չէր: Անատոլիի դեմքին տեսնելով շփոթվածության հետքերը` այրին ասաց, որ ամենավախենալու բանը գտնվում է այն սենյակում, որտեղ դաշնամուրի վրա դրված է հանգուցյալի լուսանկարը, որից նա հետևում է ամեն ինչին: Անատոլիից բավականին ուժ պահանջվեց այդ սենյակը մտնելու համար: Լուսանկարին պատկերված Վլադը նայում էր ողջ մարդու հայացքով, միայն թե այդ հայացքը շատ չար էր ու սառը: Անատոլին պատկերացրեց, թե ինչպիսի պայմաններում է ապրել խեղճ այրին յոթ օր շարունակ: Անատոլին մոտեցավ լուսանկարին և խոսեց Վլադի հետ: Նա փորձեց փոխանցել իր հանգուցյալ ընկերոջը, որ ընկերներն ու հարազատներն ամեն ինչ արել են նրա հոգին հանգստացնելու համար, և խնդրեց այլևս չանհանգստացնել հարազատներին իր ներկայությամբ: Իններորդ օրն այդ սենյակում արդեն չէին զգացվում տհաճ ցուրտն ու օդի տատանումը: Թե որն էր սովորական միջավայրի վերականգնման պատճառը, անհայտ է, հավանաբար հանգուցյալի հոգին լսեց ընկերոջ խոսքերը, կամ էլ ուղղակի ինը օր այնտեղ անցկացնելուց հետո նա մեկընդմիշտ անհետացավ:
ՍՊԱՆՎԱԾ ՇԱՆ ՍԵՐԸ
Այս միջադեպը տեղի է ունեցել Նիկոլայի` բանակում ծառայելու ընթացքում: Զորամասում կային շան ձագեր, որոնք մշտապես սնվում էին զինվորոկան ճաշարանի մնացորդներով: Ձագերից մեկն աչքի էր ընկնում իր տեսքով. նա ավելի խոշոր էր, քան մյուսները, բայց նիհար էր, և նրա թաթերը մշտապես դողում էին: Դա ինչ-որ հիվանդության նշան էր: Մի օր այս անմեղ շան ձագն ընկավ Նիկոլայի տաք ձեռքի տակ: Զինվորը որոշեց ազատել շանը տանջանքներից և ոտքի հարվածով սպանեց շանը: Շունն ընկավ փոսի մեջ, և այդ օրվանից ոչ ոք ալևս չտեսավ նրան, բացի Նիկոլայից: Հերթապահության ժամանակ նա հաճախ տեսնում էր շանը և այդ տեսիլքների պատճառը համարում էր նյարդային համակարգի խանգարումները ծառայության ընթացքում: Բայց մինչև ծառայության վերջը շունն ամեն օր շարունակում էր գալ Նիկոլայի մոտ, որը ոչ մեկին չէր պատմում այն մասին, որ հենց ինքն է սպանել շանը: Շունը հանգիստ չէր թողնում նրան: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ սպանված շունը սիրում էր իրեն սպանողին և ուզում էր միշտ նրա կողքին լինել
|
Դիտումներ: 808 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
|