|
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՆԵՐԸ
21:39 Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՆԵՐԸ |
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՆԵՐԸ
Հենց այն երազները, որոնք մենք համարում ենք իրականության արձագանք: Արդյոք այդ իրականությունը միա՞կն է, կամ էլ մենք իրականում արդեն բազմաթիվ այլ աշխարհներում ենք ապրել: Ռոբերտ Մոնրոն` ամերիկյան ռադիոկայաններից մեկի նախկին փոխնախագահը, 1947թ., երբ 32 տարեկան էր, հիմնել էր իր սեփական ֆիրման, ստեղծել էր ավելի քան 2 հազար ռադիո և հեռուստահաղորդումներ: Մի օր` 1958թ. գարնանը, նրա հետ մի զարմանալի դեպք պատահեց, որը կտրուկ փոխեց նրա կյանքը: Հետճաշյա հանգիստը փոխարինվեց տհաճ, ցավալի զգացումով. նրա մարմինը սկսեց ուժգին ցնցվել: Շաբաթների ընթացքում այդ ցնցումները կրկնվում էին մի քանի անգամ: Մի գիշեր անկողնում Մոնրոն պատկերացրեց, թե ինչպես է թռչում ճախրասավառնակով և հանկարծ զգաց, որ թռավ դեպի ննջասենյակի առաստաղը: Նրան թվաց, որ ՙդուրս է եկել՚ իր մարմնից և ճախրում է իր անկողնու վրա, իսկ իր կինը պառկած է անկողնում... ուրիշ տղամարդու կողքին: Իջնելով անկողնու վրա` Մոնրոն համոզվեց, որ այդ օտար տղամարդը հենց ինքն էր: – Ես շատ էի վախեցել, - ասում է Ռոբերտը,– որովհետև ինձ թվաց, որ ես արդեն մահացել եմ: Մինչդեռ նա չէր մահացել: Նա եկել էր այն եզրակացության, որ ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի: Մոնրոն դիմել էր իր հոգեբան ընկերոջը, որը հետաքրքրվում էր արևելյան փիլիսոփայությամբ: Մասնագետը պատմեց նրան, որ հնդիկ յոգերը հաճախ լքում են իրենց մարմինը, ու խորհուրդ տվեց չվախենալ նման երևույթներից և ուշադիր վերլուծել բոլոր զգացումները: Ցերեկը Մոնրոն գնում էր աշխատանքի, իսկ գիշերը պարբերաբար թողնում էր իր մարմինն: Նա պարզեց, որ իր ՙերկրորդ մարմինը՚ ընդունակ է անցնել կոշտ առարկաների միջով: Այդպես Մոնրոն չգիտեր, որ ինքը մտնում է նյութական և հոգևոր աշխարհների միջև ընկած անհայտ գոտի: Նա չէր կարող կանխատեսել նաև այն, որ այս ոլորտի ուսումնասիրությունը կդառնա իր ողջ կյանքի աշխատանքը: Եվ, իհարկե, չէր կարող պատկերացնել, որ կդառնա այն ինստիտուտի հիմնադիրը, որը գործունեությունը կգրավի լուրջ գիտնականների ուշադրությունը: Իր անսովոր փորձերը Ռոբերտ Մոնրոն նկարագրել է ՙՃամփորդություններ մարմնից դուրս՚ գրքում, որտեղ նա պատմում է անսահման աստրալ աշխարհի գոյության մասին, այն, ինչ մենք կոչում ենք Դժոխք ու Դրախտ: Այդ աշխարհում չեն կիրառվում ժամանակի, տարածության ու շարժման օրենքները: Մոնրոն նկարագրում է նաև մեկ այլ իրականություն, որը սահմանում է որպես մեր աշխարհի` հակամատերիայից ստեղծված ևս մեկ օրինակ: Այստեղ նա հանդիպել է ինչ-որ մեկին, որը, ինչպես պարզվեց, հենց ինքն էր այս զուգահեռ աշխարհում: Մոնրոն նկատել էր, որ իր ներխուժումը շփոթմունքի մեջ էր գցել ՙնմանակին՚: Մեր ֆիզիկական իրողությունը, կարծում է Մոնրոն, միայն մեկ հաճախականությունն է տիեզերքի իրական էներգետիկ համակարգի լայն շրջանակում:
ԵՐԱԶՆԵՐ. Ի՞ՆՉ ԵՆ ԴՐԱՆՔ
Բոլորին հայտնի է, որ նորմալ մարդու ուղեղն աշխատում է միայն 3-5 տոկոսով: Սակայն այդ չնչին տոկոսների շնորհիվ ուղեղն ի վիճակի է կատարել զարմանալի գործողություններ: Ահա մի պարզ օրինակ. դուք տեսնում եք, թե ինչպես է մարդը կիտրոն ուտում, այդ պահին դուք բերանում թթու համ եք զգում: Դա երևակայության արդյունք չէ. ուղեղն իսկապես ՙարտադրում՚ է կիտրոնի թթու: Այսպիսով, երբ դուք քնում եք, ուղեղի գործունեությունը նվազում է, և այդ 3-5%-ի փոխարեն մնում է 1-2%-ը: ԲԱ՛ՅՑ: Նախ և առաջ` քնի ընթացքում ուղեղն արտադրում է նաև մի նյութ, որը 90%-ով կաթվածահար է անում ձեր մկանները, և երկրորդը` սկսում են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք չեն աշխատում արթուն ժամանակ, այստեղից են առաջանում մեր ՙտարօրինակ երազները՚: Մի գեղեցիկ օր մենք կսովորենք լիարժեք օգտվել մեր ուղեղից: Ի դեպ, երազում հնարավոր է նաև մահանալ: Սա նույնպես կատարվում է ուղեղի ՙօգնությամբ՚: Այդ պահին կամ արտադրվում են այնպիսի նյութեր, որոնք կաթվածահար են անում ձեր շնչառական համակարգը, կամ` որոշ թույներ, որոնք կարող են սպանել ձեզ, կամ էլ այս ամենը տեղի է ունենում հոգեբանական մակարդակի վրա: Ձեր ուղեղը ներշնչում է օրգանիզմի համար որոշ կործանարար գործողություններ, և դուք մահանում եք: Ամեն դեպքում, եթե դուք քնում եք և հասկանում եք դա` պետք չէ խաղալ կյանքի հետ: Հայտնի են այնպիսի դեպքեր, երբ երազն ինչ-որ զարմանալի ու անսովոր պատկերով հուշում է իրական կյանքում այդ պահին տեղի ունեցող ինչ-որ իրավիճակ: Ուղեղն այդ գործողությունը կատարում է երազի միջոցով: Օրինակ` մի մարդ երազում փոթորիկ տեսնելիս արթնացավ այն պահին, երբ իրական կյանքում երկրաշարժ սկսվեց: Հավանաբար երազում կատարվող փոթորիկը երկրաշարժի առաջին ցնցումներն էին: Մեզ բոլորիս ծանոթ է այն զգացումը, երբ նոր քնած ժամանակ զգում ես, թե ինչպես ես ընկնում և այդ պահին ձեռքերը կամ ոտքերը սկսում են ցնցվել: Դա մի տեսակ անցումային փուլ է, և եթե չշարժվես, կարող ես ընկնել երազների աշխարհ, որտեղ դու կլինես տիրակալը: Երբ դու գիտես, որ երազ ես տեսնում, սկսում ես անել այն, ինչ ուզում ես: Հենց այդ պահին ուղեղը սկսում է աշխատել 50%-ով: Պետք չէ վախենալ երազներից, հարկավոր է ուսումնասիրել դրանք և օգտվել դրանցից:
|
Դիտումներ: 765 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Հունվար 2011 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|