ՆԻԿՈԼԱՅ
ԾԱՏՈՒՐՅԱՆ Արվեստի վաստակավոր գործիչ,
պրոֆեսոր, մի քանի մրցանակների դափնեկիր Նիկոլայ Ծատուրյանը
ծնվել է Երևանում 1945 թվականին: Աշխատել է Գ. Սունդուկյանի
անվան, «Մետրո» թատրոններում: Մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի
նկարահանումներին, աշխատել է հանրաճանաչ Յուլի Ռայզմանի հետ: 1973
թվականից դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտում: Նմանակումների հրաշալի վարպետ է:
–
Սիրու՞մ եք լուրջ խոսքը կատակով ասել:
– Միշտ եմ կատակով ասում,
իսկ կատակս էլ լուրջ է: – Ձեր թույլ տված սխալի համար պատրա՞ստ եք
ներողություն խնդրել:
– Սխալներ շատ եմ թույլ տալիս, բայց ինքս ինձ
եմ մեղադրում և ինձանից եմ ներողություն խնդրում: – Հիշաչա՞ր եք:
–
Ներողամիտ եմ, որովհետև միշտ հասկանում եմ դիմացինի վիճակը: –
Հավատու՞մ եք երազներին:
– Եթե նույնիսկ չեմ էլ հավատում, ձգտում
եմ հասկանալ բնույթը: – Ընտանեկան վեճերից հետո ո՞վ պետք է անի
հաշտության առաջին քայլը:
– Նա, ով ավելի ներողամիտ է: –
Ընդունու՞մ եք մեր ծեսերը, սովորությունները:
– Ոչ այդքան, շատ չեմ
հետևում և մոլի չեմ: – Հավատու՞մ եք «աչքով տալուն»:
– Չեմ
հավատում, բայց կնոչս խորհրդով սկսում եմ հավատալ: – Ինչպե՞ս եք 13
թվի հետ:
– Սովորական, ինչպես բոլոր թվերի հետ` լավ: Ճիշտն ասած,
ես միայն
666‑ից եմ զգուշանում: – Կա՞ կնոջ և տղամարդու
հավասարություն:
– Ոչ, չկա: Այսօր հիմնականում կինն է պահում
ընտանիքը, և իշխանությունըն ինքնաբերաբար անցնում է իրեն: – Խոհանոց
սիրու՞մ եք, նկատի ունեմ` պատրաստել:
– Միակ բանը, որ կարողանում
եմ անել` լոլիկով ձվածեղն է, բայց հարգում եմ այն տղամարդկանց, ովքեր
կարողանում են պատրաստել: Դա էլ է արվեստ: – Ծաղիկներ սիրու՞մ եք
նվիրել:
– Երբ ստիպված եմ լինում կնոջս համար ծաղիկ գնել, չեմ
կարողանում նորմալ բռնել, փողոցները «ավլելովե եմ տանում տուն: –
Ի՞նչ կասեք հայկական սերիալների մասին:
– Նախ թող նկարեն, որ
դերասանները փող ունենան, փող ստանան, բայց լավ կլինի, որ ցույց չտան: –
Երբևէ պրոբլեմներ ունեցե՞լ եք նմանակումներ անելիս:
– Չեմ
ունեցել, քանի որ ես էլ շատ եմ սիրում, երբ ինձ են նմանակում: –
Ընտանիք և թատրոն... ո՞րն է տուժում:
– Երբ թատրոնում եմ, մոռանում
եմ ընտանիքը, իսկ երբ տանն եմ, մոռանում եմ թատրոնը: – Որևէ
ծիծաղաշարժ դեպք կարո՞ղ եք պատմել: – Կինոտանը «Տերը» ֆիլմի
առաջին դիտումն էր: Կինոքննադատ Միքայել Ստամբուլցյանը ներկայացրեց ֆիլմի
գլխավոր հերոսի դերակատար Խորեն Աբրահամյանին` ասելով «Խորեն
Հովհաննիսյան»: Ես զգուշությամբ ուղղեցի իրեն, բայց էլի մի քանի անգամ ասաց
Խորեն Հովհաննիսյան: Խորեն Բաբկենիչը նստած տեղից ասաց. «Հա, ի միջի
այլոց, ձմռանն էլ ինձ Տրետյակով են ասում»: