|
Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 20 » ԿԼԵՈՊԱՏՐԱ
|
ԿԼԵՈՊԱՏՐԱ
Աշխարհում նույն անունով եղել են նաև այլ թագուհիներ, բայց Կլեոպատրան միակն էր` վերջինը փարավոնների մեջ, առաջին կինը քաղաքական գործիչների մեջ, դիվանագետ, բազում լեզուներ իմացող, մաթեմատիկոս, գեղեցկուհի ու հրեշ` մեկ անձի մեջ: Նա ուներ այն ամենը, ինչ ցանկանում էր` սեր, իշխանություն, հարստություն ու հեղինակություն: Քանի որ գիտեր մի խորամանկություն. նպատակին ավելի հեշտ է հասնել, եթե ՙխաբես՚ դրան: Ներքուստ կենտրոնանալ ցանկալի արդյունքի վրա, իսկ արտաքուստ հանգիստ լինել: Իբր, ոչ թե լրջորեն եմ գործում, այլ խաղալով, թեթևակի: Այսպիսին է ՙպարադոքսալ մտադրության՚ մեթոդը: Խաղի միջոցով Կլեոպատրան կարող էր հասնել շատ բաների: ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՎԵՑ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ 1. Մտավոր խաղեր: Սեփական կյանքը ինքնահոսի չթողնելու համար հարկավոր է մտքում միշտ կանոնակարգել բոլոր հնարավոր քայլերը, դավադրություններ հնարել, կառուցել երկխոսություններ, քայլեր հաշվարկել: Դեպի գահ Կլեոպատրայի ճանապարհը, որը երիտասարդ իշխանուհին զբաղեցրել է 18 տարեկանում, իրենից ներկայացնում էր նախօրոք մտածված բարդ քայլերի բարդ շղթա: Դեպի սեր, դեպի առաջին զավակով հղիանալը տանող իր ճանապարհը նույնպես մտավոր խաղերի արգասիք էր: Ըստ Լագիդների ընտանիքի դինաստիական կանոնների` Կլեոպատրան պետք է դառնար իր կրտսեր եղբոր կինը: Եվ դարձավ, սակայն` միայն ձևականորեն: Իրականում նա ընտրեց իր համար բոլոր տղամարդկանցից լավագույնին` Կեսարին: Իշխանուհին նրան գրավելու, գայթակղելու ծրագիր էր մշակել: Եվ ահա Կեսարի առջև նա առաջին անգամ հայտնվեց` դուրս գալով փալասների միջից, որոնք ծառաները բերել գցել էին Կեսարի ոտքերի տակ: Դա քողարկման միջոց էր և յուրահատուկ կատակ: Չէ՞ որ ամենահարուստ ու աշխարհահռչակ թագուհին հայտնվեց աղբի միջից: Երես առած Կեսարը դեռ չէր ունեցել նման հումորի զգացում ունեցող կին և չկարողացավ դիմադրել գայթակղությանը: 2. Սիրախաղեր` Կլեոպատրայի վեց գաղտնիքներից հերթականը: Տղամարդուն պահելու համար հարկավոր է ամեն օր զարմացնել ու հետաքրքրել նրան: Կեսարին, որը շատ փորձառու էր սեքսի մեջ, անհնար էր մշտապես կապել նույն շրջազգեստին: Իսկ Կլեոպատրան չէր փայլում գեղեցկությամբ: Անշուշտ, Կլեոպատրան, ինչպես արևելքի ցանկացած կին, գիտեր էրոտիկ շատ հնարքներ, սակայն դրանք չէին հիմնական մագնիսը: Ամեն առավոտ նա արթնանում էր կենսուրախ, կարողանում էր ծիծաղեցնել Կեսարին և խանդավառել նրան: Երբ Կեսարին հարկավոր էր լինել Հռոմում, եգիպտուհին տանում էր նրան համատեղ ճանապարհորդության Նիլ գետով: Ինչպե՞ս: Նա հանելուկներ էր հորինում գետի մասին և կրկին գերեվարում էր Կեսարին: 3. Ամուսնական խաղեր: Ամուսնության մեջ հարկավոր է կարողանալ խուսափել վեճերից և միշտ պատրաստի ունենալ քաղցր մի ՙկարկանդակ՚` սիրելիին շեղելու համար: Կլեոպատրային հաջողվել էր ամուսնանալ Անտոնիոսի հետ, նույնիսկ վերջինիս կին ունենալու պարագայում: Երբ զորավարը տրամադրություն չէր ունենում կամ զայրանում էր, Կլեոպատրան անհետանում էր և փորձում էր չերևալ նրա աչքերին, ինչը միանգամից սթափեցնում էր Անտոնիոսին: Իսկ հետո Կլեոպատրան վերադառնում էր ինչ-որ մի նոր բանով, որը հաճույք էր պատճառում նրան` հազվադեպ գինով, շքեղ տոնակատարության մտահղացումով: Այսպիսով, Անտոնիոսը մինչև իր մահը մնաց Կլեոպատրայի հետ: 4. Խաղեր ճակատագրի հետ: Մի վախեցեք փորձել նրան: Եգիպտոսի թագուհին դա համարում էր շատ օգտակար: Նման մարտավարությունը մեծագույն հաճույք էր պատճառում` օգտվել նրանից, ինչ առաջարկում է տվյալ պահը: Երբ Անտոնիոսը կանչում էր Կլեոպատրային վերջինիս կողմից այդքան սպասված ժամադրությանը, նա հետաձգում էր այն այնքան ժամանակ, մինչև որ նման հանդուգն քայլը դառնում էր վտանգավոր: Սակայն հենց այդ ժամանակ Կլեոպատրան գաղտնի պատրաստում էր մեծ անակնկալ` մի հսկա նավ թանկարժեք փայտից, ալ կարմիր առագաստներով, ֆանտաստիկ բուրմունքով, որը մթնշաղին մոտենում էր Անտոնիոսին ամենամեղմ երաժշտության ներքո: Երբ Անտոնիոսը ուշքի եկավ, արդեն բավականին մութ էր, այդ պահին նավի վրա վառվեցին շքեղ լույսերը, ինչից հրամանատարի շունչը կրկին կանգնեց, և նա արդեն բանակցությունների սկզբից հասկացավ, թե ով է նրանց երկուսից մեծն ու գլխավորը: 5. ՙԱնզուգականության՚ խաղեր: Հարկավոր է միշտ ձգտել չնմանվել ուրիշներին ու հնարել կյանքի իրադարձությունները: Եգիպտուհին Մարկոս Անտոնիոսին գրավելով բերեց Ալեքսանդրիա հենց այն պահին, երբ ծովը փակ էր նավագնացության համար: Անտոնիոսը չէր կարող վերադառնալ Հռոմ: Հենց այդ պահին էլ Կլեոպատրան կազմակերպում է ձմեռային արձակուրդները: Նա ստեղծում է 12 մտերիմ ընկերներից մի խմբակ` ՙԱնզուգական ապրելակերպի միություն՚: Այդ մարդիկ փորձում էին ամեն օրը դարձնել այնպիսին, որ ոչ ոք չկարողանար այն կրկնել: Ամեն առավոտ ու ամբողջ օրը Կլեոպատրան հորինում էր տարբեր հաճույքներ` հաճույքների իսկական թատրոն` անընդհատ թարմացվող ռեպերտուարով: Հրապուրված Անտոնիոսն աստիճանաբար մոռանում էր Օկտավիային: 6. Խաղեր մահի հետ: Մահվան վախը թունավորում է մեր կյանքը: Մահից չվախենալու համար հարկավոր է այն մանրակրկիտ ուսումնասիրել, ընդգրկել այն որպես գլխավոր դերակատար կյանքի թատրոնում: Մի օր պարզ դարձավ, որ Կլեոպատրան և Անտոնիոսը դատապարտված են: Սակայն նրանք դեռ ժամանակ ունեին, մինչև որ դաժան Օկտավիոսն իր բանակով կներխուժեր Ալեքսանդրիա: Այդ ժամանակ թագուհին լուծարեց ՙանզուգականների՚ խմբակը և հիմնադրեց ՙՄահվան ձգտողների միությունը՚, որի նպատակն էր ընտելացնել մահը: Կլեոպատրան խնջույքներ էր կազմակերպում դամբարաններում, իր սեփական ձեռքերով դիահերձում էր կատարում, ուսումնասիրում էր թույների ազդեցությունը դատապարտյալների վրա: Նա մանրակրկիտ հորինում էր իր մահվան սցենարի մանրամասները և արդեն ընտրել էր իր ինքնասպանության առավել էկզոտիկ ճանապարհը` օձի խայթը: Օկտավիոսը այդպես էլ չկարողացավ Ալեքսանդրիայի փողոցներով կապանքների մեջ խայտառակությամբ տանել հպարտ թագուհուն:
|
Դիտումներ: 828 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
|