Չորեքշաբթի, 18 Դեկտեմբեր 2024, 20:33



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ԿԵՂԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
21:47
ԿԵՂԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԵՂԾ  ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Գիտ­նա­կան­ներն  ապա­ցու­ցել են, որ այլ ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­տար­կում­նե­րը մարդ­կանց մոտ կա­րող են առա­ջաց­նել կա­յուն կեղծ հի­շո­ղու­թյուն­ներ, թե իբր ան­ցյա­լում իրենք են կա­տա­րել այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:
Նշվում է, որ սկզբում հոդ­վա­ծի հե­ղի­նակ­նե­րը մտա­դիր էին ու­սում­նա­սի­րել այն գոր­ծըն­թա­ցը, թե ինչ­պես է երև­ա­կա­յու­թյու­նը ազ­դում մար­դու հի­շո­ղու­թյուն­նե­րի ձև­ա­վոր­ման վրա: Սա­կայն նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում գիտ­նա­կան­նե­րն անս­պա­սե­լի­ո­րեն հայտ­նա­բե­րել են, որ փոր­ձե­րի մաս­նա­կից­նե­րը, դի­տե­լով  կարճ տե­սա­հո­լո­վակ­ներ, 2 շա­բաթ անց հի­շում էին, որ իբր իրենք են կա­տա­րել այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, որոն­ցում օտար մար­դիկ պարզ գոր­ծո­ղու­թյուն­ներ էին կա­տա­րում` թա­փա­հա­րում էին շի­շը կամ խառ­նում էին խա­ղաթղ­թե­րը: Մինչ­դեռ այդ ամե­նը չէր հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը:
Բրե­մե­նի, Ջեյ­քոբ­սի ան­վան ինս­տի­տու­տի գիտ­նա­կան Ջե­րալդ Էխ­տե­րո­վի խոս­քե­րով` ՙՄենք պար­զա­պես զար­մա­ցած ենք նման անս­պա­սե­լի ար­դյուն­քից ու փո­խել ենք մեր հե­տաքն­նու­թյան ըն­թաց­քը՚:
 Աս­վում է, որ կա­մա­վոր մաս­նա­կից­նե­րը կա­տա­րում էին մի շարք պարզ գոր­ծո­ղու­թյուն­ներ, ին­չից հե­տո նրանք դի­տում էին այն տե­սա­հո­լո­վակ­նե­րը, որոն­ցում գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տա­րում էին օտար մար­դիկ: Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի մա­սը նույնն էին, ինչ որ անում էին կա­մա­վոր­նե­րը, իսկ մնա­ցա­ծը` նոր էին:
Եր­կու շա­բաթ անց կա­մա­վոր­նե­րը պետք է հի­շե­ին, թե ինչ գոր­ծո­ղու­թյուն­ներ էին նրանք կա­տա­րում, և պարզ­վեց, որ շատ հա­ճախ մարդ­կանց մոտ կեղծ հի­շո­ղու­թյուն­ներ են առա­ջա­նում այն մա­սին, որ նրանք կա­տա­րել են ինչ-որ աշ­խա­տանք, որը, իրա­կա­նում, տե­սել են մի­այն տե­սա­հո­լո­վա­կում:
Ընդ որում, մաս­նա­կից­նե­րի մոտ առա­ջա­նում էին կեղծ հի­շո­ղու­թյուն­ներ նույ­նիսկ այն դեպ­քում, երբ նրանց նա­խա­պես զգու­շաց­նում էին, որ դրանց առա­ջաց­ման պատ­ճա­ռը կա­րող է լի­նել տե­սա­հո­լո­վա­կի դի­տու­մը: Ու­սում­նա­սի­րու­թյան հե­ղի­նակ­նե­րը կար­ծում են, որ իրենց աշ­խա­տան­քը բո­լո­րի  հա­մար պետք է ազ­դա­նշան լի­նի այն բա­նի մա­սին, թե եր­բեմն որ­քան խա­բուսիկ կա­րող են լի­նել հի­շո­ղու­թյուն­նե­րը, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ հայտ­նա­բեր­ված ազ­դե­ցու­թյու­նը ոչ միշտ է նկատ­վում:
Բա­ցի այդ, հրա­պա­րակ­ման հե­ղի­նակ­նե­րը կար­ծում են, որ կեղծ հի­շո­ղու­թյուն­նե­րի առա­ջաց­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու է, այս­պես կոչ­ված, մի մե­խա­նիզմ ՙներշն­չանք՚ այլ մար­դու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նկատ­մամբ: Մտա­վոր կրկնօ­րի­նակ­ման այդ մե­խա­նիզ­մը կա­րող է ակ­տի­վա­նալ ան­գի­տա­կից մա­կար­դա­կում` շրջան­ցե­լով գի­տակ­ցու­թյու­նը:
Են­թադր­վում է, որ նման մե­խա­նիզ­մը մարդ­կանց օգ­նում է կան­խա­տե­սել մյուս­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը կամ սո­վո­րել կա­տա­րել դրանք, բայց, ինչ­պես պարզ­վեց, այն կա­րող է ու­նե­նալ նաև  հա­կազ­դե­ցու­թյուն:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ ՈՒ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1939 թ. օգոս­տո­սի 19-ին Պի­կո­ւա քա­ղա­քում (ԱՄՆ,  նա­հանգ Օհա­յո) ծնվել էին երկ­վո­րյակ տղա­ներ: Երե­խա­նե­րից մե­կին որ­ն ապ­րում էր Դեյ­տոն քա­ղա­քում (Օհա­յո): Երե­խա­յին կո­չե­ցին Ջեյմս: Երկ­րորդ տղա­յին որ­դեգ­րել էր Լյո­ւիս ըն­տա­նի­քը Լի­մա քա­ղա­քից (Օհա­յո): Կա­տա­րյալ զու­գա­դի­պու­թյամբ երկ­րոր­դին նույն­պես Ջեյմս ան­վա­նե­ցին: 1979 թ. հուն­վա­րին Ջեյմս Լյո­ւի­սը սկսեց որո­նել իր երկ­վո­րյակ եղ­բո­րը: Եր­կու եղ­բայր­ները հան­դի­պե­ցին իրար 39 տա­րե­կան հա­սա­կում:
Ջեյմ­սե­րը մի­աբ­ջիջ երկ­վո­րյակ­ներ էին, այ­սինքն` բա­ցար­ձա­կա­պես նույ­նան­ման երկ­վո­րյակ­ներ. նրանք ծնունդ էին առել մեկ տրոհ­ված ձվից և իրար մեջ էին բա­ժա­նել ըն­կեր­քը: Զար­մա­նա­լի չէ, որ այս գե­նե­տիկ զույ­գը, բա­ցի ֆի­զի­կա­կան նմա­նու­թյուն­նե­րից, ունեցել են  զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­թյուն­ներ:
Երկ­վո­րյակ­նե­րից յու­րա­քան­չյու­րի առա­ջին կնոջ անու­նը Լին­դա էր: Նրանք եր­կուսն էլ բա­ժան­վել են և հե­տա­գա­յում ամուս­նա­ցել են Բետ­տի անու­նով կա­նանց հետ: Լյո­ւի­սն իր առաջ­նե­կին ան­վա­նել է  Ջեյմս Ալան անու­նով, Սպրին­գե­րը` Ալան Ջեյմս: Եր­կուսն էլ ու­նե­ին Թոյ անու­նով շուն: Եր­կուսն էլ աշ­խա­տում էին բեն­զալ­ցա­կա­յան­նե­րում` սպա­սար­կե­լով համ­բուր­գեր­ներ ար­տադ­րող մի­և­նույն  ըն­կե­րու­թյա­նը: Նրանց ավ­տո­մեքենա­նե­րը նույն մակ­նի­շի էին, նրանք ծխում էին նույն ծխա­խո­տը, սի­րում էին խմել նույն գա­րե­ջու­րը, կա­նո­նա­վոր կեր­պով հանգս­տա­նում էին Ֆլո­րի­դա­յում: Երկ­վո­րյակ­նե­րը չէ­ին սի­րում բեյս­բո­լը, բայց նրանք հե­տաքրքր­վում էին ավ­տո­մո­բի­լա­յին մրցար­շավ­նե­րով և սի­րում էին փայ­տա­գոր­ծու­թյու­նը: Եր­կուսն էլ մո­տա­վո­րա­պես նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում 4 կգ չա­ղա­նում էին և մի­և­նույն ժա­մա­նակ կորց­նում էին քա­շը, ու­նե­ին եղունգ­նե­րը կրծե­լու սո­վո­րու­թյուն և տա­ռա­պում էին թութ­քից ու գլխա­ցա­վից:
Հո­գե­բա­նու­թյան պրո­ֆե­սոր Թո­մաս Բու­շա­րը նշել է բազ­մա­թիվ նմա­նու­թյուն­նե­ր երկ­վո­րյակ եղ­բայր­նե­րի մի­ջև և ու­սում­նա­սի­րում է այն երկ­վո­րյակ­նե­րի կյան­քը, որոնք առանձ­նաց­վել են ծնվե­լու պա­հին: Պրո­ֆե­սո­րն ու­սում­նա­սի­րել է գե­նե­տիկ ժա­ռան­գու­թյան կա­յու­նու­թյու­նը շրջա­կա մի­ջա­վայ­րի գոր­ծոն­նե­րի առն­չու­թյամբ: Իր աշ­խա­տան­քի ար­դյունք­նե­րը և զու­գա­դի­պու­թյան  այլ օրի­նակ­նե­րը, ինչ­պի­սիք են  ցա­վի զու­գա­հեռ զգա­ցու­մը մեծ հե­ռա­վո­րու­թյան վրա, իսկ եր­բեմն նույ­նիսկ մահ­վան մի­ա­ժա­մա­նա­կյա դեպ­քե­րը, հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս են­թադ­րե­լու, որ եր­կու մի­ան­ման երկ­վո­րյակ­նե­րի մի­ջև գո­յու­թյուն ու­նի հո­գև­որ կապ:

Դիտումներ: 888 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz