|
Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 20 » ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՏՐՈՅԱՆ
20:32 ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՏՐՈՅԱՆ |
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՏՐՈՅԱՆ
Գերմանացի հնագետները նոր գյուտեր են հայտնաբերել հին Տրոյայի պեղումների ժամանակ: Եվ հանգել են այն եզրակացության, որ բրոնզե դարում մարդիկ բնակվում էին նաև բերդի տարածքից դուրս: Պարզվում է, որ Տրոյա VI-ը և VII-ը շատ ավելի մեծ էին, քան կարծում էին նախկինում: Տրոյան գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում` Էգեյան ծովի ափերից մոտ 6,5 կմ հեռավորության վրա: Երբեմն Տրոյա անվանումը փոխարինում են հոմանիշով` Գիսսառլիկ անվանումով: Սակայն իրականում այսպես է կոչվում Տեպեն` արհեստական թումբը, որն աճում էր այն ժամանակվանից, երբ այստեղ մարդիկ են ապրում: Գիսսառլիկի բարձրությունը 30 մետր է: Դեռ XIX դարի առաջին կեսին բազմաթիվ հնագետներ ենթադրում էին, որ ժամանակին հենց այստեղ է գտնվել Տրոյան: Բայց հայտնի հայտնագործությունը XIX դարի վերջում արել է Հենրիխ Շլիմանը: Այդ ժամանակից ի վեր այս վայրում հնագետներն անընդհատ աշխատում են: Տրոյայի վերջին հետազոտական նախագծի շրջանակներում, որը ղեկավարում է Տյուբինենգի համալսարանին կից Հնագույն պատմության ինստիտուտի պրոֆեսոր Էրնստ Պերնիկը, գիտնականները որոշել են վերլուծել հայտնագործության մասին հնագետների կողմից անցկացված հետազոտությունների ու հրապարակումների ամբողջ համակարգը: Ի թիվս այլ բաների, նախագծի մասնակիցները նույնպես մասնակցել են Գիսսառլիկի արշավաներին: Այս պեղումները, երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ տվեցին հնագետներին ավելի լավ ճանաչել բրոնզեդարյան Տրոյան: 2010 թվականին հետազոտողների խումբը հայտնաբերել և ուսումնասիրել է ուշ բրոնզեդարյան պաշտպանական համակարգի մի մասը, որը ձգվում էր տրոյական բերդից դեպի հարավ: Նրանք գտել են ժայռի մեջ փորագրված մեկ կիլոմետր երկարությամբ մի փոս: Հարավ-արևելյան մասում հնագետներն ավարտել են նաև դարպասի պեղումները: Պաշտպանական կառույցների ամբողջ համալիրը տեղակայված էր բերդի պատերից 300 մետր դեպի հարավ և կառուցվել էր մոտավորապես 1300 թվականին մ.թ.ա.: Հայտնաբերված դարպասների լայնությունը հինգ մետր է: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան կառույցները, որոնք գտնվում են բերդի հարավ-արևելյան դարպասներից ոչ հեռու: Այստեղ պահպանվել են պատերի, ճանապարհների, հորերի մնացորդները և նույնիսկ հին վառարանը: Հայտնագործություններն ապացուցում են, որ այս տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա.1700 (Troy VII) և 1100 (Troy VI) թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Հնագետներն առանձնացնում են հնագույն քաղաքի բազմաթիվ շերտեր: Կարելի է նույնիսկ ասել, որ այս վայրում մի քանի քաղաք է եղել: Տրոյան գոյություն է ունեցել բրոնզեդարյան ժամանակներից (3000 տարի մ.թ.ա.) մինչև հռոմեական ժամանակաշրջանը (I դար մ.թ.ա.): Հետազոտողները բաժանել են քաղաքի պատմությունը ինը ժամանակաշրջանների` ինը շերտ Տրոյա I-ից մինչև Տրոյա IX-ը: Շերտերի բարձրությունը 15 մետր է: Գիտնականները դեռևս վիճում են այն մասին, թե այս ՙքաղաքներից՚ որն է համապատասխանում հոմերոսյան Տրոյային: Շլիմանը կարծում էր, որ դա եղել է Տրոյա I-ը կամ II-ը, սակայն հիմա հնագետների մեծ մասը հակված է այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը Տրոյա VII-ի մասին է: Ըստ հետազոտողների` դրա ապացույցն են հրդեհների ու պատերազմական գործողությունների հետքերը, որոնց արդյունքում քաղաքին զգալի վնաս էր հասցվել: Այժմ գիտնականներն ունեն նոր տվյալներ. բերդի պատերի մոտ տեղավորված էր մի բնակավայր, որն ուներ իր պաշտպանական կառույցները: Այսինքն, այս ժամանակահատվածում Տրոյան շատ ավելի մեծ ու հզոր էր, քան կարծում էին նախկինում: Հնագետների եզրակացությունները հաստատում են այն տեսությունը, որ հենց այս քաղաքի մասին էր գրում Հոմերոսն իր ՙԻլիականում՚:
|
Դիտումներ: 1230 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
|