Հինգշաբթի, 18 Ապրիլ 2024, 19:50



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎ ՄԱՆԻԿՅՈՒՐ
13:19
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎ ՄԱՆԻԿՅՈՒՐ














ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎ ՄԱՆԻԿՅՈՒՐ
  1. Չա­փում ենք եր­կա­րու­թյու­նը.  Չա­փա­զանց եր­կար եղունգ­ներն ար­դեն մնա­ցել են ան­ցյա­լում: Այժմ նո­րա­ձև են կարճ խնամ­ված եղունգ­նե­րը: Եղուն­գի առավելագույն եր­կա­րու­թյու­նը պետք է լինի ոչ ավել, քան եղուն­գի հար­թա­կի 1/3-ը: Եթե եղունգ­նե­րը դար­ձել են փխրուն, կա­րող եք օգ­տա­գոր­ծել կալ­ցի­ու­մով ու ցին­կով հա­րուստ վի­տա­մին­ներ կամ քսել ամ­րաց­նող լաք: Հա­սա­րակ մի­ջոց է նաև լի­մո­նը: Այն կի­սեք 2 մա­սի, եղունգ­նե­րը դրեք դրանց մեջ ու թո­ղեք 20 րո­պե (մի­ջի­նը` շա­բաթ­վա մեջ 1 ան­գամ): Այն եղունգ­նե­րը դարձ­նում է ավե­լի ամուր ու գե­ղե­ցիկ:
  2. Ընտ­րում ենք ձևը.  Եթե Դուք պատ­րաստ­վում եք ոչ թե դի­մա­կա­հան­դե­սի, այլ աշ­խա­տան­քի, ապա խու­սա­փեք քա­ռա­կու­սի ու եռան­կյու­նի ձև­ե­րից: Լա­վա­գույն տար­բե­րա­կը եղունգ­նե­րի ազատ ծայրն է, որը կրկնա­պատ­կում է ուր­վա­գի­ծը: Եղուն­գը խար­տեք մի­այն մի ուղ­ղու­թյամբ` այդ­պի­սով կխու­սա­փեք եղունգ­նե­րի շեր­տա­վո­րու­մից: Եր­բեք եղուն­գը մի խար­տեք կող­քե­րից:
  3. Խնա­մում եք կու­տի­կու­լա­նե­րը. Եթե Դուք ան­հա­ջող մա­նի­կյուր եք արել, Ձեր կու­տի­կու­լա­նե­րը կսկսեն աճել ան­հա­վա­սա­րա­չափ: Որ­պես­զի հե­տա­գա­յում խու­սա­փեք նման խնդիր­նե­րից, մեկ ան­գամ արեք լավ մա­նի­կյուր, որից հե­տո սկսեք օգ­տա­գոր­ծել հա­տուկ փափ­կեց­նող մի­ջոց­ներ: Այն քսեք Ձեր կու­տի­կու­լա­նե­րին և շար­ժեք: Այդ­պես Դուք կդան­դա­ղեց­նեք դրանց աճն ու եր­կար կպահ­պա­նեք Ձեր մա­նի­կյու­րը: Ձեռ­քի մաշ­կը մերսեք փափ­կեց­նող քսուք­նե­րով: Ձեռ­քե­րի մատ­նե­րը շար­ժեք` իրար մեջ մտցնե­լով: Մի մո­ռա­ցեք նաև ար­մունկ­նե­րի մա­սին: Մեր­սե­լով` Դուք կնկա­տեք, որ կվե­րա­նան ան­հար­թու­թյուն­նե­րը, մատ­նե­րը կդառ­նան նրբա­գեղ, մաշ­կը` փա­փուկ, իսկ եղունգ­նե­րը կստա­նան բնա­կան երանգ ու փայլ:

ՈՐՈՇԵՔ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐ  ԵՂՈՒՆԳՆԵՐԻ  ՄԻՋՈՑՈՎ

Մար­դուն նա­յե­լով` կա­րե­լի է հաս­կա­նալ` ար­դյոք նա իրեն լա՞վ է զգում: Նրա ինքնազգացողության մասին վկայում են քայլ­ված­քը, հա­յաց­քը, մաշ­կի գույ­նը, մա­զե­րը, ատամ­նե­րը... Ոչ պա­կաս կա­րև­որ են նաև եղունգ­նե­րը...
Նույ­նիսկ բժիշկ չլի­նե­լով` հեշտ է գու­շա­կել, որ, օրի­նակ, խո­րը ակոս­նե­րով եղունգ­նե­րը կա­րող են լի­նել վատ նյու­թա­փո­խա­նա­կու­թյան արդյունք: A, E, C վի­տա­մին­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով եղունգ­նե­րը սկսում են շեր­տա­վոր­վել և կոտր­վել: Դրան կա­րող է նպաս­տել նաև եր­կա­թի, ցին­կի, կալ­ցի­ու­մի և սե­լե­նի պա­կա­սը և որոշ մաք­րող ագ­րե­սիվ մի­ջոց­նե­րի ներ­գոր­ծու­թյու­նը:
C վի­տա­մի­նի պա­կա­սից եղունգ­նե­րի վե­րին հատ­վա­ծի վրա կա­րող են նկատ­վել շա­գա­նա­կա­գույն լա­քա­ներ:
Եղունգ­նե­րի վրա առա­ջա­ցած ակոս­նե­րը խո­սում են այն մա­սին, որ օր­գա­նիզ­մում կա սպի­տա­կու­ցի լուրջ պա­կաս կամ քրո­նիկ բոր­բոք­ման աղ­բյուր: Լայ­նա­կի ակոս­նե­րը հա­ճախ ի հայտ են գա­լիս ին­ֆեկ­ցի­ոն հի­վան­դու­թյան, ծանր սթրե­սի, վի­րա­հա­տու­թյան կամ եր­կա­րա­տև դի­ե­տա­յի հետևանքով:
Եղունգ­նե­րի վրա կա­րող են ի հայտ գալ նաև սպի­տակ կե­տիկ­ներ ցին­կի ան­բա­վա­րա­րու­թյան կամ արյան մեջ շա­քա­րի պա­կա­սի պատ­ճա­ռով: Եթե դրանք որոշ ժա­մա­նակ անց չեն անց­նում, անհ­րա­ժեշտ է ու­շադ­րու­թյուն դարձ­նել սիրտ-անո­թա­յին հա­մա­կար­գին:
Եղուն­գի գույ­նը նույն­պես իր նշա­նա­կու­թյունն ու­նի (եթե այն չի առա­ջացել ծխե­լու հե­տև­ան­քով): Եղուն­գի դեղ­նե­լը խո­սում է երի­կա­մի և լեղապար­կի հի­վան­դու­թյան մա­սին, իսկ եղունգ­նե­րի շեր­տե­րի փափ­կա­ցումն ու մուգ գույ­նը սա­կա­վա­րյու­նու­թյան և մատների ծայրերին արյան վատ մատակարարման ապացույցն է: ­Իհար­կե, թվարկ­ված ախ­տա­նիշ­նե­րը շատ պայ­մա­նա­կան են, ամեն դեպ­քում պետք է դի­մել մաս­նա­գե­տի: Այս ամե­նը մի­այն կողմ­նո­րոշ­ման հա­մար է, որ­պես­զի առա­վել ու­շա­դիր լի­նենք ինք­ներս մեզ վրա...
Դիտումներ: 1830 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: moda2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz