|
Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 20 » ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՆՅՈՒԹ
20:13 ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՆՅՈՒԹ |
ՄԱՅԱՆԵՐԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գիտնականները կրկին հաշվել են մայաների օրացույցները ժամանակագրության ժամանակակից համակարգերին համապատասխան և խորհրդավոր արձանագրություններից քաղել են որոշ հետաքրքիր տեղեկություններ... Պարզվում է` Երկիր մոլորակի վրա 2012 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի կունենան որոշ իրադարձություններ: Չէ՞ որ այդ օրը պետք է ավարտվի հինգերորդ Արեգակը: Ըստ մայաների ժամանակացույցի, ժամանակակից դարաշրջանը սկսվել է 3114 թ., մ.թ.ա. օգոստոսի 12-ին և ավարտվելու է մ.թ. 2012թ., դեկտեմբերի 23-ին: Ոչ ոք դեռ չի բացատրել, թե որտեղից են մայաները վերցրել հենց այս թվականները, և ինչն է դրդել նրանց ստեղծել ժամանակի հաշվարկման այսպիսի բարդ համակարգեր: Բայց հիմա, երբ մայաների կողմից ստեղծված ՙզարթուցիչը՚ շուտով կզանգի, մենք սկսում ենք հասկանալ, որ նրանք ունեցել են այնպիսի գիտելիքներ, որոնցից կախված էր մարդկային ցեղի ճակատագիրը: 2012 թվականին դեկտեմբերի արևադարձի պահին Արեգակը կհայտնվի Ծիր կաթինի հատվածում: Այս պարզ հաշվարկը կարող է անել ցանկացած աստղագետ: Երևույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արեգակի` այդ գոտում հայտնվելու ժամանակ պետք է տեղի ունենա աշխարհի վերածնունդը: Մի խոսքով, մայաների մարգարեությունը վերաբերում է ինչ-որ իրադարձության, որը պետք է փոխի պատմության ընթացքը: Ոմանք ենթադրում են, որ Երկրի վրա մի նոր դարաշրջան է սկսելու` հոգևոր լուսավորության դարաշրջան: Մյուսները հակված են հավատալ, որ մայաները կանխատեսում էին աշխարհի վերջը: XXI դարի ռացիոնալ-ինտելեկտուալ մթնոլորտում ընդունված չէ լուրջ վերաբերվել աշխարհի վերջի մասին մարգարեություններին: Սակայն ավելի շատ իմանալով ամենամեծ հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումների մասին` ինչ-որ ներքին ձայն ստիպում է ականջ դնել հնագույն առասպելներին: Գուցե ինչ-որ տեղ` երկրային խորքերում, արդեն հասունանում է մայաների իմաստունների կողմից կանխատեսված սարսափելի երկրաբանական աղետը... Նույնիսկ ըստ ժամանակակից չափանիշների, մայաները զարմանահրաշ ճշտությամբ որոշում էին այս կամ այն աստղագիտական երևույթները: Թե ինչ են նշանակում իրենց կանխատեսումները 2012 թվականի վերաբերյալ, մենք շուտով կիմանանք...
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՀԱԿԱՆՅՈՒԹ
Երկրային ամպրոպները կարող են առաջացնել հականյութի հոսքեր: Նման եզրակացության հանգեցին գիտնականները` վերլուծելով տիեզերական գամմա-աստղադիտակի տվյալները: Տիեզերական գամմա-աստղադիտակը գրանցել է պոզիտրոնի մասնիկներ, որոնց առաջացման հետևանքով սկսվում է ամպրոպը: Գյուտն արվել է այսպես կոչված երկրային գամմա-ճառագայթների փայլատակումներին հետևելու ընթացքում: Առաջին հաղորդագրությունները հայտնի են դեռ 1994 թվականից, երևույթը բավականաչափ ուսումնասիրված չէ, սակայն դրա ընդհանուր մեխանիզմը հասկանալի է. ամպրոպի հետ կապված ուժեղ էլեկտրական դաշտը ձևավորում է էլեկտրոնների հոսք, որն ուղղվում է Երկրի մակերեսից մի կողմ: Այդ էլեկտրոններն ունենում են շատ բարձր արագություն և, ճանապարհին հանդիպելով նյութի ատոմներին, արձակում են արգելակման բնույթ գամմա-ճառագայթներ: Այս ազդանշանները հանդիսանում են առաջին ուղղակի վկայություններն այն բանի, որ ամպրոպներն արտադրում են հականյութի ճառագայթների մասնիկներ: Չորս դեպքերում սարքը ֆիքսում էր գամմա-փայլատակումներ այն պահին, երբ Երկրի վրա ամպրոպները գտնվում էին հորիզոնից հեռու: Օրինակ, այդ սարքը 2009 թ. դեկտեմբերի 14-ին տեսել է փայլատակումը Եգիպտոսի վրա գտնվելու ժամանակ այն պահին, երբ ամպրոպը գտնվում էր 4,5 հազար կմ դեպի հարավ` Զամբիայում: Գիտնականները հորիզոնից դուրս տեսնելու դեպքերը բացատրում են հականյութի առկայությամբ, մասնավորապես, պոզիտրոնների առկայությամբ ամպրոպի ՙբաղադրիչների՚ մեջ: Էլեկտրոնների հզոր հոսանքները, որոնք առաջանում են կայծակի ժամանակ, հավաքում են մոտավորապես լուսային արագությունը և ատոմների ու մոլեկուլների հետ բախումների արդյունքում արտադրում են գամմա- ճառագայթներ:
|
Դիտումներ: 871 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
|