Հինգշաբթի, 25 Ապրիլ 2024, 23:20



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒ՞Մ Է ԱԽՈՐԺԱԿԸ
13:22
ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒ՞Մ Է ԱԽՈՐԺԱԿԸ

ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒ՞Մ Է ԱԽՈՐԺԱԿԸ

Ա ռաջին հերթին պետք է ուշադրու­թյո­ւն դարձ­նել այն բանին, թե ինչպե՞ս է երեխան սնվում և որքա՞ն արագ է աճում: Եթե մայ­րի­կը կամ տա­տի­կն ասում են, որ երե­խան մշտա­պես ոչինչ չի ու­տում, բայց նա լավ աճում է ու զար­գա­նում, ան­հանգս­տա­նա­լու ոչինչ չկա: Պար­զա­պես ավագները ցան­կա­նում են, որ երե­խան ավե­լի շատ ու­տի: Այս խնդրի հետ շատ ծնող­ներ են առնչ­վում: Բայց եթե երե­խան միշտ լավ է սնվել ու հա­ճույ­քով, իսկ հե­տո հան­կարծ սկսել է քիչ ու ալա­րե­լով ու­տել, այս­տեղ ար­դեն ար­ժե ան­հանգս­տա­նալ: Այդ երե­խա­յին անհ­րա­ժեշտ է հե­տա­զո­տել ու ան­պայ­ման արյան անա­լիզ հանձնել: Քա­նի որ բա­ցառ­ված չէ, որ լի­նի մար­սո­ղու­թյան պրո­ցե­սի խախ­տում: Իսկ եթե ամեն ինչ կար­գին է առող­ջու­թյան հետ, անհ­րա­ժեշտ է մտա­ծել երե­խա­յի ռե­ժի­մի մա­սին: Անհ­րա­ժեշտ է ավե­լի շատ զբոս­նել երե­խա­յի հետ, թույլ չտալ, որ սնվե­լու ժա­մին հե­ռուս­տա­ցույց դի­տի և ամե­նա­կա­րև­ո­րը` չտալ փոք­րիկ նա­խա­ճա­շիկ: Եթե երե­խան օր­վա մեջ 5-10 ան­գամ ու­տում է կոն­ֆետ­ներ ու թխված­քաբ­լիթ­ներ, բնա­կա­նա­բար նա կկորց­նի քաղ­ցի զգա­ցու­մը: Փոք­րիկ նա­խա­ճա­շիկ­ներ ու շատ քաղցր ու­տե­լուց հե­տո երե­խան հրա­ժար­վում է ծնող­նե­րի առա­ջար­կած ճա­շից կամ ընթ­րի­քից, չէ՞ որ նա իս­կա­պես կուշտ է: Դրա հա­մար նախ­քան բժշկին դի­մե­լն անհ­րա­ժեշտ է հաս­կա­նալ` իս­կա­պե՞ս երե­խան քիչ է սնվում, թե՞ դա պար­զա­պես թվում է: Ու­շադ­րու­թյուն դարձ­րեք օր­վա մեջ նրա ընդունած սննդի չա­փա­բաժ­նին: Եթե երե­խան սնվում է նոր­մալ քա­նա­կու­թյամբ և չի ցան­կա­նում ավե­լին, բայց աճում է արագ, բնա­կա­նա­բար, պետք չէ ան­հանգս­տա­նալ և ու­շադ­րու­թյուն դարձ­նել ամա­նի մեջ թո­ղած վեր­ջին պա­տա­ռին: Բայց եթե, այ­նո­ւա­մե­նա­յնիվ, դուք գտնում եք, որ երե­խան իրոք վատ է սնվում, և դա բա­ցա­սա­բար է ազ­դում նրա աճի ու զար­գաց­ման վրա, բժիշ­կն ան­պայ­ման կօգ­նի ձեզ այդ հար­ցում:


 ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՄԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԹԱՓԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ


Ան­կաս­կած, յու­րա­քան­չյուրս օժտ­ված ենք տար­բեր զգաց­մուն­քայ­նու­թյամբ: Բայց չգի­տես, թե ին­չու, առա­վել հա­ճախ մեզ հատկապես զայրացնում են առա­ջաց­նում հենց մեր երե­խա­նե­րը: Հո­գե­բան­նե­րը կար­ծում են, որ ծնող­նե­րի մոտ բա­ցա­սա­կան էմո­ցի­ա­ներ առա­ջաց­նում է ոչ թե երե­խա­յի վար­քը, այլ ան­բա­վա­րար աշ­խա­տան­քը, հոգ­նա­ծու­թյու­նը, մտե­րիմ­նե­րի հետ բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Բայց երե­խան չպետք է ՙթի­րախ՚ լի­նի ծնող­նե­րի հա­մար: Դուր չի գա­լիս աշ­խա­տա՞ն­քը. փո­խեք այն: Վա­տա­ցել են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­րա­զատ­նե­րի հե՞տ. հար­թեք, փոխ­հա­մա­ձայ­նու­թյան եկեք:
Հա­ճախ կնոջ մոտ են­թա­գի­տակ­ցա­բար առա­ջա­նում է ՙոչ իդեա­լա­կան մայր՚ հա­մար­վե­լու վախ: Բախ­վե­լով իրա­կա­նու­թյան հետ (երե­խա­յի քմա­հա­ճույք, տհաճ ինք­նազ­գա­ցո­ղու­թյուն)` մայրն ան­հանգս­տա­նում է. ՙԻն­չու՞ է երե­խան իրեն այս­պես պա­հում: Հա­վա­նա­բար ես վատ մայր եմ՚: Դա էլ ինք­նըս­տին­քյան հա­մար­վում է հանգս­տու­թյու­նը վրդո­վող հան­գա­մանք:
Բար­կու­թյուն առա­ջաց­նե­լու մյուս գոր­ծո­նը երե­խա­յի նկատ­մամբ բարձր պա­հանջ­կոտ­ությունն է: Որ­քան շատ բան ենք մենք պա­հան­ջում փոք­րիկ­նե­րից: Մենք ցան­կա­նում ենք, որ երե­խան մշտա­պես զգա մեր հո­գե­վի­ճա­կը և հար­մար­վի դրան: Պա­հան­ջում ենք կար­գա­պա­հու­թյուն և մաք­րու­թյուն, և իհար­կե` ինք­նա­տի­րա­պե­տում, կար­ծես մենք` ինք­ներս, հո­յա­կապ վե­րահս­կում ենք մեր էմո­ցի­ա­նե­րը: Երե­խա­յի նկատ­մամբ բար­կու­թյուն առա­ջա­նում է այն պա­հին, երբ երե­խան իրեն պա­հում է շատ բնա­կան, այլ ոչ թե այն­պես, ինչ­պես ցան­կա­նում ենք մենք` ծնող­ներս:
Այո, հա­վա­նա­բար, Դուք նրան վա­խեց­նում եք ու ան­պաշտ­պան եք դարձ­նում Ձեր էմո­ցի­ա­նե­րի ներ­քո: Բայց դա նրան ար­դյոք կդարձ­նի՞ ներ­դաշ­նակ ու եր­ջա­նիկ: Իհար­կե` ոչ: Այդ պատ­ճա­ռով եթե Դուք զգում եք, որ հենց հի­մա կպոռթ­կաք, երե­խա­յին ան­կեղծ զգու­շաց­րեք. ՙԵս ար­դեն բար­կա­նում եմ ու շու­տով կսկսեմ վի­ճել՚: Բայց եթե Դուք չեք կա­րո­ղա­ցել Ձեզ զսպել ու ար­դեն պոռթ­կա­ցել եք, մի ամա­չեք, երե­խա­յից նե­րո­ղու­թյուն խնդրեք: Դա չի իջեց­նի Ձեր հե­ղի­նա­կու­թյու­նը, հա­կա­ռա­կը` այդ­պես երե­խան կտես­նի, որ Դուք կա­րո­ղա­նում եք ուղ­ղել Ձեր սխալ­նե­րը և կսկսի ավե­լի շատ վստա­հել Ձեզ:
Դիտումներ: 754 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: akhorjak, deti, children | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz