|
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 6 » Բանանը կանացի միրգ է
14:07 Բանանը կանացի միրգ է |
Բանանը
կանացի միրգ է
Բանանը բուժական նպատակներով սկսել են
օգտագործել դեռ հին ժամանակներում: Այն կարելի է օգտագործել
ցանկացած նպատակով, քանի որ իջեցնում է քաշը՝ հիանալի կերպով
հագեցնելով քաղցը, ամրացնում է իմունային համակարգը: Բանանը
հակացուցված է շաքարախտի և ալերգիայի նկատմամբ հակում
ունենալու դեպքում: Բանանի գլխավոր արժանիքն այն է, որ այն
պարունակում է ՙկանացի՚ վիտամին B: Հենց այդ վիտամինն է օգնում
կանանց իրեն անհրաժեշտ էներգիան ձեռք բերելու, պաշտպանում է
մազերը ժամանակից շուտ սպիտակելուց և թափվելուց, մաշկը
տոնուսի մեջ է պահում՝ պաշտպանելով բշտիկներից ու ցանից, կանխում
է եղունգների փշրվելը և շատ այլ բաներ:
Դեսերտին`
շոկոլադ
Իտալացի գիտնականները եկել են այն
եզրահանգման, որ դառը շոկոլադը իջեցնում է արյան ճնշումը և
բարձրացնում է մթերքի մեջ պարունակվող շաքարը լուծելու
օրգանիզմի ունակությունը, ինչը հատկապես կարևոր է
շաքարախտով տառապողների համար: Ավելի տարածված կաթնային
շոկոլադն այդպիսի հատկություններ չունի: Դառը շոկոլադի
դրական ազդեցությունը բացատրվում է նրա մեջ ֆլավոնոիդների՝
հակաթթվային նյութերի մեծ պարունակությամբ: Դրանք, բացի նշված
հատկություններից, նաև լավացնում են արյան շրջանառությունը և
խոչընդոտում տրոմբների առաջացմանը: Բայց, չնայած դառը
շոկոլադի օգտակարությանը, պետք է հաշվի առնել նաև դրա բարձր
կալորիականությունը (500 կալորիա 100 գրամում): Եվ որպեսզի
ավելորդ քաշ ձեռք չբերեք, այս չափով պետք է նվազեցնել մնացած
մթերքների քանակը:
Քաղցկեղի
ինը պատճառ
Առողջապահության հարվարդյան դպրոցի
(ԱՄՆ) գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի
ընթացքում հայտնաբերել են քաղցկեղի առաջացմանը նպաստող 9
հիմնական գործոնները: Դրանք են.
- Ավելորդ քաշը
- Կերակրի
մեջ մրգերի և բանջարեղենի բավարար քանակության
բացակայությունը
- Ֆիզիկական ակտիվության պակասը
- Ալկոհոլի
օգտագործումը
- Ծխելը
- Անկանոն սեռական կյանքը
- Բնակության
վայրում օդի աղտոտումը
- Ածխի այրման պատճառով օդի
աղտոտումը (բնակելի տարածքում)
- Բժշկական
պրոցեդուրաների անցկացման ընթացքում վարակումը
Մտավոր գործունեության
խթանում Բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետաքրքիր
ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեր փսլնքոտ մանկության՝ քիթը
քչփորելու սովորությունը ոչ այլ ինչ է, քան մտավոր գործունեության խթանում: Ինչպես
հաստատում են ֆիզիոլոգները, քթի թաղանթն այնքան հարուստ է ռեցեպտորներով,
որ նրա ամեն մի հատվածի միջոցով կարելի է ազդել ողջ օրգանիզմի վրա: Այնպես
որ, եթե դուք ժամանակ առ ժամանակ ոչ միայն քչփորում եք ձեր քիթը, այլ
երբեմն ուղղակի տրորում եք այն, ապա դրանով իսկ օգնում եք ձեր օրգանիզմին
ակտիվորեն դիմակայել մրսածությանը՝ ամրացնելով դիմադրողականությունը:
Ելակ էլ կա, ելակ էլ
Վաղուց հայտնի էր, որ որոշ
սննդա-մթերքներ կարող են սեռական հակում առաջացնել: Վերջերս նրանց շարքերը
համալրվել են. ամենավերջին գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ
լիբիդոն արթնացնելու ընդունակ են ելակն ու մորին: Այս անսովոր ՙկողմնակի ազդեցությունը՚
բացատրվում է այդ հատապտուղների
մեջ ցինկի պարունակությամբ, ցինկն իր հերթին անհրաժեշտ է օրգանիզմին
տեստոստերոնի սինթեզի համար; Բացի այդ՝ ելակը և մորին շատ անտիօքսիդանտներ
են պարունակում, որոնք
ուժեղացնում են արյան հոսքը դեպի մարմնի ներքին հատված:
Զբոսանք խանութներով
Խանութներով երկար ժամանակ
ՙզբոսնելուց՚ հետո կանայք ոչ թե հոգնում են, այլ նոր ուժեր են
ստանում: Գնումներ կատարելով՝ գեղեցիկ սեռի
ներկայացուցչուհիները բարձրացնում են օրգանիզմի կենսական
տոնուսը, տրամադրությունը և զգում են
կյանքի հարմարավետությունը: Մինչդեռ նույնիսկ ֆիզիկական լավ
պատրաստականություն ունեցող տղամարդկանց մոտ խանութում կարճ
ժամանակահատված անցկացնելուց հետո ավելանում է զարկերակի
բաբախյունը, առաջանում է սրտային առիթմիա և ճնշվածության
զգացողություն` նույնիսկ անհրաժեշտ գնումներ կատարելու դեպքում: Այսպիսին
են Բերնի համալսարանի մասնագետների անցկացրած
հետազոտությունների վիճակագրական տվյալները: Դա մեկ անգամ ևս
հաստատում է այն ենթադրությունը, որ տղամարդկանց ատելությունը
գնումների նկատմամբ բնությունից է գալիս և ունի բնազդային
ինքնապահպանման բնույթ: Այդ պատճառով բժիշկները տղամարդկանց
խորհուրդ չեն տալիս հաճախ այցելել խանութներ կամ ուղեկցել իրենց
տիկնանց բոլոր բաժիններով: Ավելի լավ է նստել սրճարանում կամ
բարում ու թեթև խմիչք, սուրճ կամ թեյ վայելել՝ սպասելով, թե երբ ձեր
ուղեկցուհին կբարձրացնի իր տրամադրությունը կամ կենսական
տոնուսը՝ գնումներ կատարելով:
Արժե՞, արդյոք, նյարդերը փչացնել
Շատ
կանայք իզուր են իրենց ամուսիններին ծուլության մեջ մեղադրում,
երբ վերջիններս տանն աշխատելու նկատմամբ առանձնակի հակում չեն
ցուցաբերում: Բրիտանացի գիտնականները եկել են այն
եզրակացության, որ տղամարդու ուղեղն այնպես է կառուցված, որ նա
ուղղակի չի նկատում գրադարակների վրայի փոշին: Լոնդոնում
հրատարակվելու է Մայքլ Գուրիանի ՙԻնչի մասին է մտածում նա.
իրականում ինչպես է աշխատում տղամարդու ուղեղը՚ գիրքը: Գրքի
հեղինակը բժշկական տեսանկյունից ապացուցում է, որ կնոջ և
տղամարդու տարբեր վերաբերմունքը նույն առարկային մեծ մասամբ
պայմանավորված է կենսաբանությամբ: Հենց այդ պատճառով, երբ կինը
հոգնում է, նա հանգստանում է էմոցիոնալ խոսակցության ընթացքում,
իսկ տղամարդը նախընտրում է լռել և հեռուստացույցով ֆուտբոլ
դիտել: Հեղինակը նաև ժխտում է այն հաստատուն կարծիքը, որ
ամուսնությունները կործանվում են կնոջ և տղամարդու անբավարար
չափով մոտ լինելու պատճառով: Նա ապացուցում է, որ հաճախ
ամուսնալուծությունների գլխավոր պատճառը չափից դուրս մոտ լինելն
է, ինչից տղամարդու ուղեղը հոգնում է: Մայքլ Գուրիանի
կարծիքով, մոտ ապագայում ուղեղի սկանավորման արդյունքում
կարելի կլինի պարզել, թե արդյոք սիրում են իրար տղամարդն ու կինը, և
ինչքանով են նրանք համատեղելի:
Բարի
գիշեր
Քնաբեր միջոցներ Ուսումնասիրությունները ցույց
են տվել, որ քնաբեր դեղամիջոցների նշանակումը դեպքերի
մեծամասնության ժամանակ անհրաժեշտություն չէ: Ապացուցված է նաև
(ճիշտ է, ոչ վերջնականապես), որ այդպիսի միջոցները մեկ ամսից
հետո այլևս արդյունք չեն տալիս: Հետևաբար՝ քնաբեր դեղերը սխալ են
նշանակվում 80-90% դեպքերում: Տարեց մարդիկ ընդհանրապես պետք է
հատուկ զգուշությամբ ընդունեն քնաբերները և միայն` ժամանակ առ
ժամանակ: Քնաբերների ընդունման կողմնակի ազդեցություններն
են՝ կախվածությունը, ցերեկային քնկոտությունը, հիշողության
կորուստը, վատ կոորդինացիան, որի հետևանքով շատ են ընկնելու և
կոտրվածքներ ստանալու դեպքերը, չկապակցված խոսքը և նույնիսկ
մահացությունը: Կողմնակի աղդեցությունը հատկապես ակնհայտ է
արտահայտվում, երբ քնաբերներն ընդունում են ալկոհոլի հետ
միասին: Մարդիկ, որոնք տառապում են թոքերի
հիվանդություններով և ասթմայով, քնաբեր դեղամիջոցներ
ընդունելիս ապնոեին՝ շնչառության գիշերային կանգ առնելուն
չդիմանալու ռիսկի են դիմում: Ավելի լավ է քնաբեր ընդունել
ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ամենաանվտանգ
դեղամիջոցներից է նոզեպամը: Օրենքներով քուն Չի
կարելի քնել հեռուստացույցի դիմաց կամ սենյակում, որտեղ
աշխատող համակարգիչ է միացված: Ավելի լավ է, որ բարձը շատ
բարակ լինի: Այդ դեպքում ողնաշարի վզային հատվածը հավասար
հարթության մեջ կգտնվի մարմնի հետ, նշանակում է՝ ուղեղի արյան
շրջանառությունը նորմալ կլինի: Դա ներգանգային ճնշման համար
կապահովի բարենպաստ պայմաններ և կսահմանափակի դեմքի և վզի վրա
կնճիռների առաջացումը: Բիոբևեռների նորմալացման համար
անհրաժեշտ է մահճակալն այնպօես դնել, որ գլուխը ուղղված լինի դեպի
հյուսիս, իսկ ոտքերը՝ դեպի հարավ: Քնած ժամանակ, հատկապես
գիշերը, անհրաժեշտ է խուսափել միջանցիկ քամիներից: Դրանք
մարդուց էներգիան ՙդուրս փչելու՚ հատկություն ունեն, ինչի
հետևանքով հիվանդություններ են առաջանում: Ոչ մի դեպքում չի
կարելի քնել տոթ սենյակում, պետք է բացել օդանցքը:
|
Դիտումներ: 858 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Ապրիլ 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
| |
|