|
Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 06
ԻՆՉՊԵ՞Ս
ՀԱՇՏՎԵԼ ՍԻՐԵԼԻԻ ՀԵՏ
Ե րբեմն հասունանում է այն պա հը,
երբ Ձեր սիրելին
ընդունում է այնպիսի որոշում, ինչպիսին բաժանումն է: Այնինչ, բոլորովին
վերջերս ամեն ինչ հիանալի էր`«Սեր ամբողջ կյանքի համար»: Նման ուժեղ
հարվածից հետո կինը կորցնում է ինքնակառավարումը, կյանքը կորցնում է իր ողջ
իմաստը, և որոշ ժամանակ անց Դուք հասկանում եք, որ առանց նրա չեք կարող:
Առաջինը, ինչ Դուք ցանկանում եք, սիրելիին զանգելն է` հաշվի չառնելով
վիրավորված ինքնասիրությունը, սակայն ինչ-որ բան հետ է կանգնեցնում:
Տանջանքները շարունակվում են, իսկ ելք դեռևս չկա: Ի՞նչ անել նման
իրավիճակում:
Գլխավորը` մի շտապեք հաշտություն կնքել, որքան էլ որ դա
ցանկանաք: Նրան ժամանակ տվեք, որպեսզի նա գիտակցի, թե ինչքան թանկ եք Դուք
նրա համար: Որոշ տղամարդիկ իրենց կորուստը գիտակցում են մի քանի ժամում,
մյուսները` մի քանի օրում: Մի շտապեք նրան զանգահ
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
1538
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
|
ՄԱՐՍ. ԳԱՂՏՆԻ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Երկրային
մարսագնացի բնակելի համալիրում հինգ մոդուլ կա: Յուրաքանչյուրի ծավալը 500
քառակուսի մետր է: «Մարս-500» փորձի երկրորդ փուլի ընթացքում վեց
կամավորներ այնտեղ ավելի քան երեք ամիս անցկացրին: Յուրաքանչյուրն առանձին
խցիկ ուներ` վեց քառակուսի մետր անձնական տարածքով: Այսպիսի
հարմարավետության մասին 40 տարի առաջ կարելի էր միայն երազել:
Քչերը
գիտեն, որ 1967 թվականի վերջում բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտում
մեկնարկեց մի բացառիկ փորձարկում: Երեք հոգի` Անդրեյ Բոժկոն, Գերման
Մանովցևը և Բորիս Ուլիբիշևը, մի ամբողջ տարի անցկացրին փորձարարական
համալիրի փոքրիկ խցիկում: Մակերեսը` ընդամենը 12 մետր:
«Դա շատ փոքր
տարածք է երեք հոգու համար: Երբ մենք բացում էինք դարակները և քնելու
տեղերը, ընդհանրապես շարժվելու տեղ չէր լինում»,– հիշում է Անդրեյ Բոժկոն:
«Մի
քանի օր հետո, երբ մենք արդեն սովորել էինք, քիչ թե շատ հարմարվել,
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
825
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
|
Բանանը
կանացի միրգ էԲանանը բուժական նպատակներով սկսել են
օգտագործել դեռ հին ժամանակներում: Այն կարելի է օգտագործել
ցանկացած նպատակով, քանի որ իջեցնում է քաշը՝ հիանալի կերպով
հագեցնելով քաղցը, ամրացնում է իմունային համակարգը: Բանանը
հակացուցված է շաքարախտի և ալերգիայի նկատմամբ հակում
ունենալու դեպքում: Բանանի գլխավոր արժանիքն այն է, որ այն
պարունակում է ՙկանացի՚ վիտամին B: Հենց այդ վիտամինն է օգնում
կանանց իրեն անհրաժեշտ էներգիան ձեռք բերելու, պաշտպանում է
մազերը ժամանակից շուտ սպիտակելուց և թափվելուց, մաշկը
տոնուսի մեջ է պահում՝ պաշտպանելով բշտիկներից ու ցանից, կանխում
է եղունգների փշրվելը և շատ այլ բաներ: Դեսերտին`
շոկոլադ
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
857
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
|
13 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ` ԾԵՐՈՒԹՅՈՒՆ Երբ
բրիտանացի Զառա Հարթշորնը ավտոբուս է նստում և խնդրում իրեն երեխայի տոմս
վաճառել, սկսում է ձայնը դողալ: Վարորդը վերևից ներքև նայում է նրան ու
սկսում է ծիծաղել: Ուղևորները նույնպես ծիծաղում են: «Եթե դու երեխա ես,
ապա ես 21 տարեկան եմ,— ծաղրում է վարորդը:— Խաբիր մեկ ուրիշին,
թանկագինս»: Գլուխը կախելով` ամոթահար Զառան շրջվում է և իջնում
ավտոբուսից: Տուն է վերադառնում և երազում, որ ծանոթներից որևէ մեկը տեսած
չլինի ամոթանքը: ՙԱյնպես վիրավորական է,— ասում է աղջիկը,— բայց միշտ
այդպես է լինում: Ես երեխայի տոմս (կամ զեղչով կինոթատրոնի) չեմ կարողանում
գնել: Երբ մարդիկ ինձ դպրոցական հագուստով են տեսնում, մտածում են`
դիմակահանդեսի համար եմ այդպես արել: Նման պահերին ցանկանում եմ գետինը
մտնել և նման ցանկություն հաճախ եմ ունենում՚: Դեմքի կնճիռների, աչքերի
տակի ՙտոպրակների՚ և ծանր կոպերի պատճառով Զառային մեծահասակ կնոջ տեղ են
դնում, մինչդեռ իրականում նա պատանի է:
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
1086
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
|
ԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ.«ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է» Ծ նվել է
1939 թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: Ավարտելով Ղ. Աղայանի անվան N 63
դպրոցը գերազանց գնահատականներով` ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական
ինստիտուտի շինարարական ֆակուլտետը և ավարտել է 1962-ին: Ճակատագրի և
հանգամանքների բերումով 1980 թ. Հայաստանից մեկնել է Լոս Անջելես և այնտեղ
բնակվել 25 տարի, այնուհետև վերադարձել է հայրենիք: Լոս Անջելեսում զբաղվել
է լրագրությամբ, հիմնադրել ու ղեկավարել է Լոս Անջելեսի «Հայաստան»
հեռուստաընկերությունը և «Հայաստան» մշակութային կենտրոնը: Նրա երգերն
ինքնատիպ են, հուզառատ ու հոգեհարազատ ոչ միայն այն պատճառով, որ մի մասը
գրված է հայ մեծ բանաստեղծներ Ե. Չարենցի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի,
Պ. Սևակի խոսքերով, այլև նրանով, որ երգահանը յուրովի է մեկնաբանում գրչի
վարպետների գործերը: — Գիտե՞ք Ձեր ազգանվան ծագումը: Կապ ունի՞
արդյոք ռազմական գործիչ Իվան Պասկևիչի հետ:— Երբ 1827-ին ռուսական
զորքը մտել է Երևան, այդ օրերին ծն
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
901
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
|
ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆԾ
նվել է Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի Կոմիտա- սի
անվան պետական կոնսերվատորիան: Ուսանել է կոմպոզիտոր,
պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանի դասարանում: Հասմիկ Լեյլոյանը
ժողովրդական նվագարանների ամբիոնի առաջին շրջանավարտն է:
Ավարտելով կոնսերվատորիան` նույն թվականից աշխատում է
ժողնվագարանների ամբիոնում` որպես դասախոս: Համագործակցել
է տարբեր նվագախմբերի հետ, համերգներ է ունեցել ողջ
Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում:
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40-ից ավելի երկրներում:
Քանոնի բազմաթիվ ժողովածուների և ձեռնարկների հեղինակ է:
Ունի երկու զավակ և երկու թոռ: - Ինչպե՞ս
կատարեցիք գործիքի` քանոնի ընտրո
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
956
|
Ավելացրեց:
karoline2010
|
Ամսաթիվ:
06 Ապրիլ 2010
|
| |
|
|
Օրացույց |
|
| « Ապրիլ 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
| |
|