|
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 8 » ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Շոուն չպետք է խանգարի համերգի
երաժշտական հատվածին...» – Արման, շատ սիրված ես ժողովրդի
կողմից: Պատասխանատվությունդ մեծ է... – Բնականաբար...
Շատ կարևոր է, երբ արածդ գործը գնահատվում է, գնահատվում է հենց
ժովովրդի կողմից, քանի որ, այն ինչ անում ենք, իրականում հենց
ժողովրդի, հանդիսատեսի համար ենք անում: – Ինչպե՞ս է
կազմվում մենահամերգիդ ծրագիրը, հաշվի առնվո՞ւմ է երգերի
հիթային լինելը կամ այլ հանգամանք: – Հիմնականում
ընտրում եմ և հին, և նոր երգեր... Բնականաբար այնպիսի երգեր,
որոնք սիրված են, չնայած, ամեն անգամ փորձում եմ ներկայացնել նաև
նոր, չլսված երգեր: – Ինչպե՞ս ես հասկանում` երգը հիթ դարձել
է, թե` ոչ, նկատի չունեմ ամեն տեսակ հիթ-շքերթները, թոփերը... –
Երևի այն բանից, թե ինչպես է հանդիսատեսը դրանք ընդունում...
ծափահարում, ձայնակցում: – Երգում ես այն ինչ
հոգեհարազա՞տ է: – Նախ և առաջ` այո, պետք է լինի
հոգեհարազատ, և իհարկե` սպասված երկրպագուներիս, լսարանի
կողմից: – Կարևորու՞մ ես շոուն համերգի ընթացքում: –
Կարևոր է, սակայն այն չպետք է խանգարի համերգի երաժշտական
հատվածին, հանդիսատեսը նախ և առաջ պետք է կենտրոնանա երգչի
երգերի, կատարման վրա, իսկ շոուն պետք է լինի այդ ամենի լրացումը:
Ես ցանկանում եմ առաջին հերթին գոհացնել հանդիսատեսիս, հաճելի
պահեր պարգևել: Ինքս էլ մենահամերգներիցս հաճույք եմ ստանում,
իհարկե, կա մեծ պատասխանատվության զգացում, ես վայելում եմ
հանդիատեսիս հետ շփումը, նրանց ծափահարությունները: Կարծում
եմ, դա երգչի համար գլխավորն է:
|
Դիտումներ: 932 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Մայիս 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|