ՈՒրբաթ, 29 Մարտ 2024, 03:07



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ԱՐԱՔՍԻԱ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ.«ՍԻՐԵՑԻ` ԱԹՈՌՆԵՐՍ ՏԱՐԱՆ»
20:52
ԱՐԱՔՍԻԱ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ.«ՍԻՐԵՑԻ` ԱԹՈՌՆԵՐՍ ՏԱՐԱՆ»
ԱՐԱՔՍԻԱ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ.«ՍԻՐԵՑԻ` ԱԹՈՌՆԵՐՍ ՏԱՐԱՆ»

Սի­րե­լի ըն­թեր­ցող, Ձեր ու­շադ­րու­թյանն եմ ցան­կա­նում ներ­կա­յաց­նել մի դրվագ եր­կու հսկա­նե­րի` Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Արաք­սյա Գյուլ­զա­դյա­նի կյան­քից, որն ինձ պատ­մել է սիր­ված երգ­չու­հու դուստ­րը` Դո­նա­րա Գյուլ­զա­դյա­նը (իր մահ­կա­նա­ցուն կնքե­լուց ըն­դա­մե­նը ութ օր առաջ), իմ շատ մտե­րիմ ըն­կե­րու­հին, մարդ` մե­ծա­տա­ռով:

–  Դո­նա­րա ջան, մեր մե­ծե­րից ու՞մ հետ է մտեր­մա­կան կա­պե­րի մեջ եղել մայ­րիկդ` Արաք­սյա Գյուլ­զա­դյա­նը:
–  Դե­րա­սա­նու­հի Հաս­մի­կի, Ավե­տիք Իսա­հա­կյա­նի, նրա որ­դու` Վի­գե­նի գե­ղեց­կու­հի կնոջ` Բել­լա­յի, Շի­րա­զի, Գո­հար Գաս­պա­րյա­նի, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի, Ֆրուն­զիկ Մկրտչյա­նի, աշուղ Շա­հե­նի, հայ ռո­ման­սի նա­հա­պետ Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի, Վա­նուշ Խա­նա­մի­րյա­նի, Հրա­չյա Ներ­սի­սյա­նի, նրա որ­դու` Լև­ո­նի և շատ-շա­տե­րի հետ:
–  Կպատ­մե՞ք աթո­ռվների պատ­մու­թյու­նը:
–  Մայ­րիկս այ­ցե­լում է կա­հույ­քի խա­նութ, որ­տեղ տես­նում է շատ գե­ղե­ցիկ, հե­նա­կով աթոռ­ներ: Հա­վա­նում և ու­զում է գնել այդ ութ աթոռ­նե­րը: Վա­ճա­ռո­ղու­հին նե­րո­ղու­թյուն է խնդրում և մեր­ժում մայ­րի­կիս, ասե­լով, որ դրանք Վար­պե­տը պի­տի գնի: Մայ­րիկս գնում է վար­պե­տի` Ավե­տիք Իսա­հա­կյա­նի տուն, ներս մտնե­լիս եր­գե­լով ՙՍի­րե­ցի, յարս տա­րան՚ եր­գը: Իսա­հա­կյա­նը լսում է եր­գը, շատ ջերմ ըն­դու­նում  և այ­ցե­լու­թյան նպա­տա­կը իմա­նա­լով` ասում է.
–  Արաք­սի ջան, ղուր­բանդ էղ­նիմ, արի իրա­րից չնե­ղե­նանք ու նար­դի խա­ղանք, ով որ կրեց` նա էլ կառ­նի աթոռ­նե­րը:
Եվ սկսում են խա­ղալ: Մայ­րի­կիս բախ­տը ժպտում է, նա մար­սով ավար­տում է խա­ղը: Վար­պե­տը, կես-կա­տակ, կես-լուրջ, եր­գում է. ՙՍի­րե­ցի, աթոռ­ներս տա­րան՚: Եվ այդ աթոռ­նե­րը մայ­րիկս է գնում:
–  Հի­մա կա՞ն այդ աթոռ­նե­րը:
–  Այո, կան և շատ լավ վի­ճա­կում են: Ես այդ աթոռ­նե­րից մե­կը սի­րով նվի­րե­լու եմ Վար­պե­տի տուն-թան­գա­րա­նին, ինչ­պես խոս­տա­ցել եմ նրա սի­րե­լի թո­ռա­նը` Ավիկ Իսա­հա­կյա­նին: (Ցա­վոք, Դո­նա­րան չհասց­րեց կա­տա­րել նվի­րա­տվու­թյու­նը:)
–  Ինչ­պի­սի՞ն էր նա որ­պես մայր, և խո­հա­նո­ցում, և  որ­պես մարդ:
–  Շատ լավ, շատ հո­գա­տար մայր էր: Ըն­տիր ճա­շա­տե­սակ­ներ էր պատ­րաս­տում` հա­րի­սա, խաշ, քյուֆ­թա, որն ինքն էր ծե­ծում հա­տուկ քա­րի վրա: Ամեն ինչ սրտանց էր անում, այդ պատ­ճա­ռով շատ հա­մեղ էր ստաց­վում: Սիրտ ու հո­գի էր դնում թե՜  եր­գի և թե՜ իր պատ­րաս­տած կե­րա­կուր­նե­րի մեջ, կա­րո­ղա­նում էր աշ­խա­տան­քը հա­մա­տե­ղել ըն­տա­նի­քին և չէր տու­ժում ոչ մե­կը, ոչ էլ մյու­սը: Մինչ օրս էլ զգում եմ մայ­րի­կիս կա­րի­քը:

Զա­րու­հի Մխի­կյան
Դիտումներ: 2397 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Հովսեփ  
0
Թողեք լսեմ, նոր մեկնաբանեմ

Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունվար 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz