|
Գլխավոր էջ » 2011 » Հունվար » 21 » ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
21:18 ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ |
ԱՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Սկսած աստվածաշնչյան ժամանակներից` ողջ աշխարհի մարդիկ տեսել են հրեշտակներին: Վերջին տարիներին ավելի շատ մարդիկ են խոսում այն մասին, որ շփման մեջ են մտել այդ յուրահատուկ արարածների հետ: Իսկ հիմա` XXI դարի սկզբին, մենք բավականին հաճախ ենք լսում հրեշտակների տեսիլքների մասին: Միացյալ Նահանգներում անցկացրած ազգային հարցման արդյունքում պարզվել է, որ բնակչության 69%-ը հավատում է հրեշտակների գոյությանը, իսկ 32%-ը պատմել է իրենց հանդիպման մասին:
Երբ են հայտնվում հրեշտակները Շատ մարդկանց կյանքը փոխվում է այն բանից հետո, երբ նրանք հրեշտակների հետ հանդիպումը համարում են Աստծո նշան: Հաճախ հրեշտակների հետ հանդիպումները կապված են բժշկումների հետ: Ստորև ներկայացվում են այն մարդկանց պատմությունները, որոնք շփվել են հրեշտակների հետ: Եվ միայն առավել թերահավատ ընթերցողների մոտ կարող է կասկած առաջանալ այդ հանդիպումների իրական լինելու վերաբերյալ: 1978թ.` հրեշտակով փրկված աղջիկ Մի աղջիկ Հիլարի Ռասսել անունով ձմռան խավար մի օր ընկել էր հորձանուտի մեջ: Նա վեց տարեկան էր: Ծնողները ափից տեսնում էին, թե ինչպես է աղջիկը փորձում փրկվել: Այդ պահին նրա հայրը` Ռիչարդը, մուգ-մազերով մի մարդ է նկատում, որը կանգնած էր Հիլարիի կողքին: Տարօրինակ անծանոթը պարզապես աղջկան ՙձեռքերով հանում էր ջրից՚: Իսկ Հիլարին հիշում է, որ տղամարդը թխադեմ էր և, չնայած այն հանգամանքին, որ եղանակն ամպամած էր, անծանոթը պատված էր վառ լույսով: Հիլարիի մայրը զարմացրել է, որ մարդը հեշտությամբ քայլում էր ալիքների միջով, որոնք հասնում էին իր կրծքավանդակին, թեև թվում էր, որ նա շատ հեռու է` ծովի խորքում: Երբ մարդը ափ դուրս եկավ, նա Հիլարիին հանձնեց մորը, նրանք գրկախառնվեցին, իսկ երբ պտտվեցին, տղամարդն արդեն անհետացել էր:
1992 թ.` սպիտակ հրեշտակային լույս Այս դեպքը նույնպես տեղի է ունեցել ծովում 1992 թ. հուլիսին: Դոննա Տեռոդին և իր ամուսինը` Պիտերը, իրենց յախտայով ուղևորվում էին դեպի Բոհեմներ: Նրանք ընկնում են փոթորկի մեջ, և նավակը շուռ է գալիս: Դոննան համոզված էր, որ մեռնելու էր, և նա իսկապես ուզում էր մեռնել, որովհետև արդեն չորս տարի շարունակ տառապում էր երիկամների ցավով, իսկ վերջին ժամանակները միշտ անցկացնում էր անկողնում: Փոթորկի ընթացքում նա աղոթում էր. ՙՏե՛ր, այնպես արա, որ մահը լինի հեշտ ու առանց ցավի՚: Մի քանի րոպե անց նա զգում է, թե ինչպես ինչ-որ ուժ նրան դեպի վեր է հանում, և միևնույն ժամանակ նա տեսնում է մի լույս` սպիտակ, փայլուն ու շատ հզոր: ՙԵրբ ես ընկղմվեցի այդ լույսի մեջ, ես համակվեցի խաղաղության ու անխռովության զգացումով: Շատ հրեշտակներ հայտնվեցին, ովքեր սլանում էին դեպի ինձ ու լցնում էին ինձ բուժիչ լույսով՚: Իհարկե, Տեռոդիին թվում էր, որ նա արդեն մեռած է: Սակայն նա մի ձայն է լսում, որն ասում է նրան. ՙԴու դեռ գործեր ունես անելու: Քեզ հարկավոր է վերադառնալ՚: Ձայնը լսվում էր մի հսկա հրեշտակի կողմից, որը շատ արագ անհետանում է: Այդ դեպքից հետո կնոջ մոտ մնաց լավ ինքնազգացողության զգացումը: ՙՀրեշտակները բուժեցին ինձ: Նրանք վերադարձրեցին ինձ, որպեսզի ես նկարեմ նրանց՚, - պատմում էր Դոննան: Այդ ժամանակից ի վեր նա իրեն նվիրել է գեղանկարչությանը և հարյուրավոր հրեշտակներ է նկարում բաց երանգներով: Նրա կարծիքով, այդ նկարները սփոփում են մարդկանց և օգնում են շփվել հրեշտակների հետ: Ովքեր են հրեշտակները Ըստ քրիստոնեական հավատքի, հրեշտակը ոչ մարդկային էակ է` կատարյալ, բարոյապես մաքուր և անմահ: Ավանդաբար համարվում է, որ բոլոր հրեշտակները ստեղծված են եղել Աստծո կողմից, դեպի Իր մոտ տանող ուխտագնացության երկար ճանապարհին մարդուն օգնելու համար: Նրանց աշխատանքն է լուսավորել այդ ուղին, և այդ պատճառով հրեշտակները համարվում են սուրհանդակներ, ուղեկիցներ, մարդու ու Աստծու միջև օղակ: Իրենց բնույթով նրանք զրկված են մարմնից, թեև երբեմն նրանց կարելի է տեսնել, երբ նրանք հայտնվում են մարդու կերպարանքով:
1994թ.` հրեշտակներ անտառապետի համար
Այս դեպքը պատահել է Գարի Կորների հետ, որը երեք կամավորների հետ գնացել էր ժայռից կախված ժայռագնացին փրկելու: Գարին ընկել էր ժայռի հարթ մակերևույթից 27 մ բարձրությունից: Սակայն, երբ մինչև հողը նրան մնացել էր 9-12 մ, նա հանկարծ դադարել էր ընկնելուց և կպել էր սարի ժայռոտ պատին: ՙԱնշուշտ, դա եղել է Աստծո ձեռքը կամ մի հրեշտակի ձեռք,– ասում է Կորները:– Կրծքավանդակումս ես զգում էի այն անհավատալի ուժը, որն ինձ հետ էր մղում: Հանկարծ իմ սրտում ես զգացի մի մեծ ջերմություն, կարծես ինձ գրկախառնվել էր հենց ինքը` սերը՚: Կորները ինքնուրույն կարողացավ հասնել լեռան գագաթին: Մինչդեռ տանը Կորների կինն այդ պահին մի մեղմ ձայն էր լսել, որն ասում էր, որ Գարին ընկել է, բայց իր հետ ամեն ինչ կարգին է: Տարեց հրեշտակը Մի օր հանրախանութում 85-ամյա Ելիզաբեթը մեծ դժվարությամբ սայլակի մեջ էր դասավորում մթերքը: Հանկարծ իր կողքին մի ծեր կին է կանգնում և առաջարկում է նրան տուն ուղեկցել: Տիկին Ելիզաբեթն ընդունում է նրա առաջարկը և նույնիսկ թույլ է տալիս, որ անծանոթ օգնականը հետևի ապրանքին մինչև նա կրպակից թերթ գնի: Վերադառնալուն պես նա հստակ իր մտքում լսում է հետևյալ բառերը. ՙՆա կանի այնպես, որ նրա հրեշտակները հոգ տանեն քո մասին՚: Այդ պահին նա տեսնում է, թե ինչպես է իր օգնականը մի պահ վերածվում մի մեծ փայլուն հրեշտակի: Տարեց կինը բարյացակամորեն ուղեկցում է Ելիզաբեթին ավտոկայանատեղի, որտեղ նրանց սպասում է մի տղամարդ: Այդ տղամարդը տիկին Ելիզաբեթին մեքենայով տուն է տանում առանց հարցնելու, թե որտեղ է նա ապրում: Նրանք օգնում են ապրանքը խոհանոց տեղափոխել, բայց երբ Ելիզաբեթը շրջվում է շնորհակալություն հայտնելու համար, օգնականներն արդեն անհետացած են լինում: Տիկին Ելիզաբեթը գտնում է, որ Աստված հրեշտակներին ուղարկել էր իրեն օգնելու համար: Չնայած այս բոլոր պատմություններին, կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հրեշտակների տեսիլքները որոշակի տեսողական խաբկանքի արդյունք են, որոնք հավանաբար սեփական մշակույթի և համոզմունքների արգասիք են հանդիսանում: Եվ քանի որ անձնական փորձը հնարավոր չէ գիտականորեն ապացուցել, որոշ ՙփորձագետներ՚ կարծում են, որ ավելի լավ է նշել բոլորը: Իսկ մյուսները կարծում են, որ եթե մարդու հետ ինչ-որ ճակատագրական դեպք է պատահել, հարկավոր է խոսել այդ մասին: Դուք նույնպես կարող եք գրել մեզ, պատմել Ձեզ հետ կատարված արտասովոր դեպքերի մասին: Եվ մենք միասին կքննարկենք այն մասնագետների հետ:
|
Դիտումներ: 929 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Հունվար 2011 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|