Բաղադրությունը` >պատրաստի
բլիթներ, >300 գ հավի ֆիլե, >300 գ շամպինյոն, >100 գ պինդ
պանիր, >մայոնեզ, >1 գլուխ սոխ, >կանաչ սոխ
Պատրաստման եղանակը`
Հավի ֆիլեն կտրտել ոչ մեծ կտորներով, աղ ու պղպեղ ցանել և տապակել բուսական յուղի մեջ` մի փոքր կարմրացնելով: Շամպինյոնները կտրտել, թավայի մեջ գոլորշիացնել ամբողջ հեղուկը, ավելացնել կարագը, աղ ու պղպեղ ցանել: Կարմրացնել: Գլուխ սոխը մանր կտրտել ու կարագով տապակել: Միսը, սունկը, սոխը խառնել իրար: Ավելացնել քերած պանիրն ու մի քիչ մայոնեզ: Թխել ջեռոցում մինչև պանրի հալչելը: Պատրաստի ժուլյենը փաթաթել բլիթների մեջ, կանաչ սոխով կապել պարկի նման: Մատուցելուց առաջ կարելի է մի փոքր տաքացնել ջեռոցի մեջ: Մատուցել թթվասերով:
ԽՈԶԻ ՌՈՒԼԵՏ Բաղադրությունը` > 1 կգ խոզի կրծքամիս, > 50 գ սև սալորաչիր, > 100 գ սունկ, > 1 ձու, > 1 խնձոր, > համեմ, > աղ, > պղպեղ Պատրսատման եղանակը Խոզի
կրծքամիսը լվացեք և վրան երկարությամբ կտրվածք արեք: Մեջտեղից հանեք մսի
մի մասը, վրան պղպեղ և համեմ ցանեք ու մեկ ժամով դրեք սառնարանը: Հանած
միսը աղացեք մսաղացով: Խնձորներն ու սալորաչիրը մանր կտրտեք ու ավելացրեք
աղացած միսը ձվի հետ: Սունկը մանր կտրտեք, տապակեք ու լցրեք մսի մեջ:
Ստացված զանգվածը լավ խառնեք: Սառնարանից հանեք կրծքամիսը, լցոնեք այն ֆարշով ու թելով ամուր կապեք: Թխեք ջեռոցում 180 աստիճանով մոտ 1-1,5 ժամ: Խոզի ռուլետը սառեցրեք և բաժանեք հավասար մասերի: Ծանոթագրություն. խոզի միսը կարելի է փոխարինել հավի մսով, իսկ սև սալորաչիրը` բալով: