«ԽՈԴԱԿԱ ՄԱՑՈՒՐԻ»
Տուր քո մեղքերը Բամբուկե
փախուստին
Մինչև հիմա Ճապոնիայում չկա միակրոնական հասկացություն: Այնտեղ գոյություն
ունեն
բազմաթիվ
տոների
տարբերակներ
և
բնիկների
յուրահատուկ
ծեսեր:
Ինացավա
քաղաքում
ամենահայտնի
տոնը
համարվում
է
Խոդակա
Մացուրին:
Այն
ամեն
տարի
երկրի
տարբեր
վայրերից
կանչում
է
իր
հավատացյալներին,
վերջին
շրջանում`
նաև
օտարերկրյա
զբոսաշրջիկներին:
Ուրիշների համար տանջվելը ար-տահայտված է շատ կրոնների ծեսերում: Այն կա նաև Խոդակա Մացուրիում: Այս ծիսական արարողակարգին մասնակցում են միայն
տղամարդիկ,
որոնց
անվանում
են
ՙանձրևի
շիթեր՚:
Կրոնական
համայնքը
ընտրում
է
Բամբուկե
փախուստը,
այլ
կերպ
ասած`
Մերկ
մարդուն:
Նա
երիտասարդ,
ուժեղ
տղամարդ
է,
որը
չի
արատավորվել
ոչ
անձնական,
ոչ
հասարակական
կյանքում:
Նրա
առաջադրանքն
այն
էնրանում
է,
որ
տոնի
ժամանակ
պետք
է
մերկ
վիճակում
քայլի
փողոցով
և
մտնի
մատուռ:
Բոլոր
մասնակից
տղամարդիկ
ջանում
են
դիպչել
Բամբուկե
փախուստին,
որպեսզի
նրա
մարմնին
հանձնեն
իրենց
բոլոր
անհաջողությունները:
Ըստ
հավատքի,
ում
կհաջողվի
դիպչել
Մերկ
մարդուն,
նա
այդ
տարի
չի
հիվանդանա
և
նրա
ընտանիքի
հետ
ոչ
մի
դժբախտություն
չի
պատահի:
Սովորաբար ծեսին մասնակցում է 10.000 տղամարդ և նույնքան էլ հանդիսատես: Տոնը սկսվում է երթով քաղաքի փողոցներում: Առջևից քայլում
են
թմբկահարները,
իսկ
մասնակիցները
տանում
են
ծաղիկներով
երկար
ձողեր
զարդարված`
հաջողության
մաղթանքներով:
Նախորդ օրը նրանք հատուկ լոգանք են ընդունում` երկար նստելով տակառի մեջ և աղոթում են հոգու մաքրության համար: Տղամարդիկ քայլում են մերկ` սպիտակ կոնքագոտիներով, որոնք ծածկում
են
աճուկային
հատվածը:
Ի
դեպ,
այս
ամենը
տեղի
է
ունենում
ձմռան
սկզբին,
երբ
հաճախ
սառնամանիք
է
լինում,
այնպես
որ,
Խոդակա
Մացուրին
թույլ
նյարդեր
ունեցողների
համար
չէ:
Առավոտ շուտ տղամարդիկ խմում են սակե և ճանապարհին երգում են իրենց ավանդական կրոնական երգերը: Հասնելով տեղ` նրանք նետում են իրենց ձեռքի բամբուկե ցողունները մատուռի պատերի վրա: Այդ ժամանակ Մերկ մարդը մատուռի ներսում պատրաստվում է դուրս գալ: Անցյալ տարի Բամբուկե փախուստի դերը կատարում էր Նարիխիտո Կատոն, նա չամուսնացած ծրագրավորող է, հայտնի իր բացառիկ բարեպաշտությամբ: Ոչ ոք չգիտի,
թե
փողոցի
որ
մասում
և
երբ
կհայտնվի
նա:
Հանկարծ
հայտնվում
է
նա.
բոլոր
հավատացյալները
շարժվում
են
առաջ,
քանի
որ
բոլորն
էլ
ուզում
են
նրան
հանձնել
իրենց
մեղքերը:
Տղամարդիկ հարվածում են նրա ոտքերին, մատները մոտեցնում են նրա աչքերին և ծեծում ձեռքերով ու ոտքերով: Եղել են դեպքեր, որ Բամբուկե փախուստը (հենց այդ մարդը) չի կարողացել դիմանալ և տեղում մահացել է: Երբեմն մահանում են նաև մասնակից տղամարդիկ: Կատոն ցավ էր զգում, նրա մարմնից արյուն էր հոսում: Տեսնելով անկառավարելի իրավիճակը` նրա օգնականները
սառը
ջուր
են
լցնում
տղամարդկանց
վրա,
որպեսզի
ազատեն
հատակին
ընկած,
համարյա
ուշագնաց
Կատոյին:
Ամբոխը
գոռում
էր.
ՙԿատո’,
վերցրու
մեր
մեղքերը՚:
Կատոյին կարողացան փրկել: Նա խորը վիրավորված էր, ողջ մարմինը` կապտուկների մեջ: Բարեբախտաբար, նրան կարողացան
փրկել,
և
մերկ
մարդը
անհետացավ
մատուռի
պատերից
այն
կողմ:
Սակայն
Բամբուկե
փախուստի
առաքելությունն
ավարտված
չէր,
ուստի
բժիշկները
8 ժամ
շարունակ
բուժում
էին
նրա
վերքերը,
և
կեսգիշերից
2 ժամ
անց
նա
նորից
գնում
է
մատուռ:
Կատոն
կանգնել
չէր
կարողանում,
բայց
քահանան
նրան
հուշեց,
որ
բերելու
են
բրնձե
կարկանդակը:
Համարվում
էր,
որ
Կատոյի
մարմնի
ողջ
անհաջողությունն
անցնում
էր
կարկանդակի
մեջ,
և
նա
պետք
է
այն
թաղեր,
դրա
հետ
մեկտեղ
`նաև
իր
համայնքի
բոլոր
անհաջողությունները:
Հաջորդ առավոտյան Կատոն նորից դարձավ սովորական մարդ և վերադարձավ տուն: Նա հազիվ էր կարողանում քայլել, ամբողջ մարմինը վիրակապերով էր պատված: Նա տառապում էր, բայց և շատ հպարտ էր, որ ինքը տանջվել է իր ողջ համայնքի փոխարեն և նրանց համար:
Այնուամենայնիվ, Խոդակա Մացուրիի ոչ բոլոր մասնակիցներին է ժպտում հաջողությունը, քանի որ նրանցից ոչ բոլորն են կարողացել դիպչել Կատոյին: Նրանք հիասթափված են, քանի որ կան տարեց մարդիկ, որոնք արդեն 40 տարի շարունակ մասնակցում են այդ ծեսին և այդպես էլ չեն կարողանում հասնել հաջողության: Ինչևէ, նրանք անպայման կփորձեն դա անել հաջորդ տարի:
|