ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տղամարդը, որը չի զգում ցուրտը
Դեվիդ Բլեյնը չի հասնի հոլանդացի Վիմ Հոֆին, որն ընդհանրապես չի զգում ցուրտը: Ընդ որում, իր օրգանիզմն ամենևին էլ չի տանջվում դրանից նույնիսկ ծայրահեղ պայմաններում: Օրինակ, նա շատ անգամ նվաճում էր սարերի բարձունքները կամ պառկում էր սառույցին միայն կիսավարտիքով: Բժիշկների անցկացրած թեստերի շնորհիվ պարզվեց, որ նրա օրգանիզմը ցրտից ոչ մի փոփոխության չի ենթարկվում:
Ջրային ալերգիայով օրիորդը
Ավստրալիացի օրիորդ Էշլի Մորիսը տառապում է բավականին հազվադեպ հիվանդությամբ` ջրային ալերգիայով: Պատկերացրեք, որ նա տանջվում է նույնիսկ քրտնելուց, էլ չենք խոսում լոգանքի մասին: Չգիտենք, թե ինչ է անում Էշլին մաքուր մնալու համար, բայց դա հավանաբար բավականին բարդացնում է իր կյանքը: Իսկ ի՞նչ է նա խմում: Այդ հիվանդությունն առաջին անգամ արտահայտվել է այն ժամանակ, երբ Էշլին դեռ 14 տարեկան էր: Այս հիվանդության անվանոմն է Aquagenic Urticaria.
Երաժիշտը, որը մշտապես զկրտում է
Կրիս Սանդսը արդեն 24 տարեկան է: 24 տարի շարունակ նա չի դադարում զկրտալ` յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ, նույնիսկ քնած վիճակում: Նա բազմաթիվ բուժումներ է անցել, ընդ որում յոգա ու հիպնոզ, սակայն այդպես էլ չի կարողացել ազատվել այդ երևույթից: Բժիշկները գտնում են, որ զկրտոցը ստամոքսի փականի խափանման արդյունք է:
Օրիորդը, որը կարողանում է միայն Tic Tac ուտել
Ոչ, նրա ուղեղը ոչ մի խնդիր չունի, խնդիրը ստամոքսի մեջ է, որն ընդունում է միայն Tic Tac-ի հատիկները: Մնացած բնական սնունդն ուղղակի ցավ է պատճառում օրիորդին, ում ստամոքսը պարզապես դուրս է շպրտում ցանկացած ուտելիք: Այս երևույթը աճող օրգանիզմը զրկում է սննդարար նյութերից, այդ պատճառով էլ բժիշկներն օրիորդին կերակրելու մեկ այլ միջոց են գտել` յուրահատուկ խտածո սննդամթերք, որը ստամոքս է լցվում հատուկ ձողով:
Օրիորդը, որը ծիծաղելիս ուշաթափվում է
Նա ուշաթափվում է ոչ միայն ծիծաղելիս, այլ նաև երբ զայրանում է, վախենում կամ զարմանում է: Նա պատմում է, թե ինչպես է մեկ օրում ուշաթափվել 40 անգամ: Դրան գումարվում է նաև նարկոլեպսիան` հիվանդություն, որն արտահայտվում է հանկարծակի քնով: Օրվա ցանկացած ժամին Կեյ Անդերվուդը կարող է խոր քուն մտնել: Միայն Մեծ Բրիտանիայում 30 հազար մարդ հիվանդ են նարկոլեպսիայով:
Տղան, որը չի քնում
3 տարեկան Ռետ Լամբը ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Սակայն բացի նրանից, որ չի քնում, նա ընդհանրապես չգիտի քնել: Տղան օրը 24 ժամ արթուն է, իսկ բժշկական հետազոտություններն օրգանիզմում որևէ շեղվածություն չեն արձանագրում:
Առողջ, կենսուրախ երեխա, որը չի քնում: Միայն վերջին խորացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղայի նյարդային համակարգն ունի հատուկ կառուցվածք, իսկ ուղեղի յուրօրինակ հատկություններն այնպես են գործում, որ Ռենը պարզապես չի կարողանում քնել: Բժիշկներին դա չի զարմացնում: Զարմացնում է այն, որ այս երևույթը ոչ մի հետևանք չի թողնում տղայի առողջության վրա:
Կինը, որը ոչինչ չի մոռանում
Նման մարդիկ անշուշտ կան, սակայն 40 տարեկան այս կինն իսկապես զարմացնում է իր ունակություններով: Օրինակ, եթե հարցնենք, թե ինչ էր անում նա 1978 թվականի ապրիլին, կինը ամբողջը կպատմի այնպիսի մանրամասնություններով, կարծես թե այդ ամենը եղել է հինգ րոպե առաջ: Նա հիշում է, թե ինչ է կարդացել, հիշում է բոլոր խոսակցությունները, բոլոր իրադարձությունները: Նա ամեն ինչ հիշում է
|