ՇՐՋՈՂ ՀՈԳԻ
Ուրալի քաղաքներից մեկում կա ռադիոների թանգարան: Այն գտնվում է այն տանը, ուր ապրել է ռադիոն հնարող Ալեքսանդր Պոպովը: Այստեղ տեղի էր ունենում մի առեղծվածային երևույթ, որը հանգիստ
չէր
տալիս
թանգարանի
աշխատակիցներին
ու
այցելուներին:
Բոլորը
կարծում
էին,
որ
այդտեղ
թափառում
է
Մարիա
Լևիցկայի
հոգին:
Նա
Ալեքսանդր
Պոպովի
ավագ
քույրն
է,
որը
նույնիսկ
այդկերպ
պահպանում
է
իր
տունը:
Մարիան ամուսնացած էր, բայց նա, ցավոք, երկար չապրեց. մահացավ 20 տարեկանում: Հետո 10 տարի անց ինչ-որ մեկը նրանց տանից աղմուկ լսեց: Նա շրջվեց և աչքին երևաց Մարիան: Աղջիկը ձեռքը թափահարեց ու գնաց: Այդ պահից սկսած` կարծում էին, որ այդտեղ թափառում է վաղամեռ աղջա հոգին:
Իսկ 20 տարի անց Պոպովի քրոջ թոռնուհին որոշում է, որ տունը պետք է դառնա թանգարան: Նա բերում է տանտերերի հին նկարները: Աչքի էր ընկնում հատկապես Մարիա Լևիցկայի դիմանկարը: Նա նայում էր խիստ ու խեթ-խեթ հայացքով, և որ անկյունից էլ, նայեիր, նա իր հայացքով ուղեկցում էր քեզ: Նրա ժպիտը նույնպես արտասովոր էր. մեկ թվում էր, թե նա դժգոհ է, մեկ էլ կարծես ուրախ ժպտում էր: Հանկարծ թանգարանի այցելուները լսում էին կիսաշրջազգեստի շրշյուն: Իսկ աշխատակիցներից
մեկը
պատմում
է.
ՙՄի
երեկո,
երբ
այցելուներն
արդեն
գնացել
էին,
և
մենք
պատրաստվում
էինք
դուռը
փակել,
հանկարծ
աղմուկ
լսվեց:
Շուրջն
ամեն
ինչ
կարգին
էր,
միայն
ապակյա
ձողերն
էին
պակասում:
Փնտրեցինք,
բայց
չգտանք:
Կես
տարի
անց
միայն
այդ
ձողերը
հայտնվեցին:
Ամենատարօրինակն
այն
էր,
որ
դրանք
ընկած
էին
հատակին`
կարծես
հենց
այդտեղ
էլ
եղել
էին
այդքան
ժամանակ՚:
Եվս մի հետաքրքիր դեպք էր կատարվել մանկական մի խաղալիքի հետ, որն աշխատում էր մարտկոցով: Որպեսզի այն շարժվեր, պետք էր հեռակառավարման վահանակի կոճակը
սեղմել:
Այն
ինքն
իրեն
չէր
շարժվում:
Բայց
մի
օր
հայտնաբերեցին,
որ
խաղալիքը
իր
սովորական
տեղում
չէ:
Փնտրեցին
ու
գտան,
որ
այն
հայտնվել
էր
ցուցադրանմուշների
մեջտեղում:
Վերցրեցին
և
դրեցին
իր
տեղը:
Մի
քանի
շաբաթ
անց
այդ
ամենը
նորից
կատարվեց:
Բայց
երկու
դեպքում
էլ
հեռակառավարման
վահանակը
տեղից
չէր
շարժվել,
այն
պահարանի
վրա
էր...
Կարելի էր մտածել, որ երիտասարդ աշխատակիցները չար կատակ
էին
անում
մեծահասակների
հետ,
բայց
այն,
ինչ
կատարվեց
բոլորի
աչքի
առաջ...
Թանգարանում
աշխատում
էր
մի
կին,
որն
այնքան
էլ
բարյացակամ
ու
հարմարվող
չէր:
Մի
անգամ,
երբ
նա
դռնից
ներս
է
մտնում,
լամպն
ինքն
իրեն
պայթում
է
և
ընկնում
ուղիղ
նրա
գլխին:
Ի՞նչ է կատարվում: Զարմուհին ասում էր, որ հավանաբար Մարիայի հոգին է, որ իր տունը և իրենց պաշտպանում է և’ չար մարդկանցից, և’ տհաճ իրավիճակներից: Սակայն աշխատակիցները
դա
կատակի
չվերածեցին
և
հրավիրեցին
նկարների
մեկնաբանին:
Նա
բացատրեց,
որ
նկարի
մեջ
ոչ
մի
առեղծված
էլ
չկա:
Բնական
է,
որ
եթե
դիմանկարն
ուղիղ
է,
բոլոր
անկյունից
էլ
նայելիս
հայացքը
քեզ
կուղեկցի:
Իսկ
ինչ
վերաբերում
է
շուրթերի
անկյուններին,
ապա
դա
միայն
դիտողի
էմոցիոնալ
վիճակից
է
կախված:
Բայց
եթե
իսկապես
նկարը
արված
է
որոշ
նկատառումներով,
ապա
ինչերի
ասես,
որ
չի
հանգեցնի:
Վերջում քահանան առաջարկեց օրհնել այդ շենքը, իսկ մարդիկ, որոնք աշխատում կամ այցելում են այնտեղ, պետք է հաճախ աղոթեն: Այդպես էլ արեցին: Իհարկե, այս առեղծվածին դեռևս գիտությունը չի կարող պարզ բացատրություն տալ: Թանգարանում
աշխատում
են
արդեն
ծեր
մարդիկ,
որոնք
հնարավոր
է,
տեսողության
ու
լսողության
հետ
կապված
խնդիրներ
ունենան:
Այնպես
որ,
չի
բացառվում,
որ
նաև
հարուստ
երևակայությունն
իր
դերը
կարող
է
ունենալ
այս
պատմության
մեջ:
|