Հինգշաբթի, 18 Ապրիլ 2024, 07:47



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ. «Երբ հեռանում եմ, չեմ վերադառնում...»
16:56
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ. «Երբ հեռանում եմ, չեմ վերադառնում...»

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ. «Երբ հեռանում եմ, չեմ վերադառնում...»

– Հաճա՞խ ես տխրում:
– Բնույթով ուրախ մարդ եմ, բայց տխրելու առիթներ շատ են լինում, չեմ կարող թաքցնել, ամենաչնչին բանից իմ տրամադրությունը կարող է փչանալ: Շատ զգացմունքային մարդ եմ:
– Վրեժխնդրության զգացումը ծանո՞թ է քեզ։
– Նայած` ինչի համար, նայած` թե ինչ աստիճանի եմ վիրավորված, նայած` թե ում են վիրավորել: Բնույթով խաղաղ մարդ եմ, բայց եթե խոսքը վերաբերում է իմ հարազատներին, իմ մորը, ես շատ անհավանական արարքների եմ ընդունակ հանուն նրանց:
– Սիրո՞ւմ ես կյանքը:
– Նայած ժամանակ։ Պատահում է, որ վատ հոգեվիճակի մեջ եմ լինում, սկսում եմ դժգոհել...
– Հենց հիմա ինչպե՞ս ես քեզ զգում:
– Շատ ուրախ եմ, շատ լավ եմ ինձ զգում: Բայց լինում են շրջաններ, երբ կյանքն ինձ գարշելի է թվում, «հավեսովե չեմ ապրում:
– Կարողանո՞ւմ ես մեկ ամբողջ օր տանն անցկացնել:
– Լինում են օրեր, երբ տանն եմ լինում: Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել, բայց կան մարդիկ, ովքեր ասում են, որ հանգստանալու ժամանակ չունեն... Իրականում միշտ ամեն ինչ հասցնում է այն մարդը, ով ամենազբաղվածն է: Անգործ մարդը միշտ ինչ-որ բան չի հասցնում: Ես միշտ էլ ժամանակ գտնում եմ իմ սիրելի մարդկանց համար, միշտ այցելում եմ նրանց, դրա հետ մեկտեղ հասցնում եմ աշխատել: Լինում են օրեր, երբ ոչ մի բան չեմ ուզում անել, 24 ժամ տանն եմ մնում, բազմոցից վեր չեմ կենում:
– Մե՞ծ տեղ ես տալիս նյութականին:
– Չգիտեմ, սիրում եմ հարմարավետությունը, սակայն դրա հետ մեկտեղ ճոխություն չեմ սիրում, պարզության և հարմարավետության կողմնակից եմ: Բնականաբար, հարմարավետ պայմանների մեջ մարդը ավելի լավ է կարողանում հանգստանալ, դա բնական է. Չեմ կարող ասել, որ նյութականին շատ մեծ տեղ եմ տալիս, իմ կյանքում կան բաներ, որ նյութականից առավել մեծ արժեք ունեն: Իմ դրամապանակում պահված նամակներ կան, դրանք իմն են, ինձ համար են գրվել, դրանք ինձ համար աշխարհում ամեն ինչից թանկ են:
– Ի՞նչը կամ ո՞վ քեզ կարող է ստիպել ապրել:
– Երևի առաջին և կարևոր մարդն իմ մայրն է, ով կարող է ստիպել ինձ ապրել: Ուզում եմ այնպես ապրել, որ ինձ վատ բան չպատահի, որ մայրիկս չտխրի: Կյանքում պետք է ունենալ մի քանի վստահելի, հարազատ մարդ, ում վրա յուրաքանչյուր պահին կարող ես հույս դնել։ Եվ շատ ցավոտ է, երբ նրանք դադարում են քո կողքին լինելուց...
– Երբ զգում ես, որ քո կողքին կեղծավոր անձնավորություն է հայտնվել, ինչպե՞ս ես վարվում:
– Երբ զգում եմ՝ հեռանում եմ: Շատ համբերատար եմ, երկար եմ սպասում, բայց երբ հեռանում եմ, չեմ վերադառնում:

Աղավնի Մանուկյան
Դիտումներ: 937 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: Kristine, Pepelyan, Քրիստինե Պեպելյան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz