Կիրակի, 24 Նոյեմբեր 2024, 11:48



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ԿԱՊԻՏԱՆ ՆԵՄՈ
11:57
Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ԿԱՊԻՏԱՆ ՆԵՄՈ

 ՙ1866 թվականը նշանավորվեց զարմանալի իրադարձությամբ, որը, հավանաբար, շատերի համար էր հիշարժան: Բանն այն է, որ որոշ ժամանակից ի վեր նավերը ծովում սկսեցին հանդիպել ինչ-որ երկար, ֆոսֆորափայլ, իլիկաձև առարկայի, որը վաղուց գերազանցում է կետին ինչպես չափսերով, այնպես էլ շարժումների արագությամբ՚:

Այս հաղորդագրությամբ էլ Ժյուլ Վեռնը սկսում է իր ՙՔսան հազար լյո ջրի տակ՚ գիրքը (լյո-ֆրանսիական երկարության չափ = 4.5 կմ):

 Հայտնի է, որ Ժյուլ Վեռնը շատ տարիներ առաջ հավաքում էր տարբեր փաստերի ու իրադարձությունների արխիվ, որոնք նա դուրս էր գրում գրքերից ու ամսագրերից: Այդ նյութերը դարձան անփոխարինելի օգնականներ, երբ գրողն սկսեց իր երկրորդ գիրքը: Նա աշխատում էր շատ, և սիրավեպը պատրաստ եղավ 1868 թ. ամռանը: ՙՔսան հազար լյո ջրի տակ՚ գիրքը արագ հայտնի դարձավ Փարիզում:

Տարիներ առաջ գրողի ստեղծագործություններն ուսումնասիրող ամերիկացի Մեչեմն այն տեսակետն առաջ քաշեց, որ նրա արկածային վեպի հիմքում ընկած է ՙԱբրահամ Լինկոլնի՚ ռազմական նավի հետ կատարված դեպքը, որը ուղևորության էր դուրս եկել գաղտնի իրը որոնելու: Սակայն նավն անհետացավ Բերմունդյան կղզուց ոչ հեռու, ավելի ճիշտ` ՙեռանկյան՚ մոտ: Երկար ժամանակ նավից ոչ ոք լուր չստացավ և այն նույնպես հայտնվեց կորած նավերի ցանկում: Միայն երկու ուղևոր փրկվեց` պրոֆեսոր Ժյուլ Օպոնակն ու նրա նեգր ծառա Թենին: Նրանց գտել էին ձկնորսները, բայց փրկվածները ֆիզիկապես ի վիճակի չէին որևէ բան պատմելու:

Մեչեմը հաստատում է, որ Ժյուլ Օպոնակն ու ՙՔսան հազար լյո ջրի տակ՚ գրքի հերոս պրոֆեսոր Արոնակսը նույն մարդն են, և նաև համոզված է, որ Ժյուլ Վեռնին հաջողվել է գտնել փրկված պրոֆեսորին և հարցուփորձ անել: Նա կարծում էր, որ գրողը իր հարազատներին հավատացրել է, թե գնում է հանգստանալու, այնինչ նա գաղտնի ճանապարհորդում էր երկրով մեկ:

Մի անգամ էլ, երբ Ժյուլ Վեռնը օդապարիկով թռչում է լուսանկարչի, լրագրողի և օդագնացի հետ, ուժեղ քամի է բարձրանում, և օդապարիկը թեքվում է դեպի Ատլանտյան օվկիանոս: Թե ինչ եղավ հետո, պատմում է ՙԳաղտնի կղզի՚ վեպը, որտեղ հենց ինքը` Ժյուլ Վեռնը, հանդես է գալիս Սիթի դերում:

Սակայն նշենք, որ նրա ստեղծագործություններն ուսումնասիրող Մեչեմն իր հավաստիացումները գործնականում փաստերով չի ապացուցում: Հայտնի է միայն, որ Ժյուլ Վեռնի գրքի հերոսները հաճախ իրենց նախատիպերն են ունեցել: Դրանց թվում է նաև ռոմանտիկ կապիտան ՆԵՄՈՆ` նորարար-գիտնական, ուժեղ ինժեներ և հանելուկային անձնավորություն, որը մշտապես խզում էր իր կապը հասարակության հետ: ՙՆաուտիլուս՚ նավի ղեկավար կապիտան Նեմոն, գրողի կամքով, դարձավ խոր օվկիանոսի բնակիչ:

Առաջին տարբերակում Նեմոյի ձեռագիրը մահացավ, բայց նրա կերպարը շարունակեց անհանգստացնել գրողին: Եվ քանի որ ընթերցողները պահանջում էին ՙՆաուտիլուս՚ նավի մասին շարունակություն, ի վերջո Ժյուլ Վեռնը ՙԳաղտնի կղզի՚ գրքում բացահայտեց կապիտան Նեմոյի գաղտնիքը: Նրա անունը արքայազն Դակար է: Նա ծնվել էր Հնդկաստանում և մանկուց ատում էր անգլիացիներին, որոնք ստրկացրել էին իր հայրենիքը: Նրանց դեմ պայքարում նա տվեց իր ողջ կարողությունը, բայց անգլիական բանակը ջախջախեց ըմբոստներին: Արքայազն Դակարը մենակ մնաց իր սակավաթիվ հավատարիմ ընկերների հետ: Այդ ժամանակ էլ արքայազնը գնաց ծով, որտեղ իրեն կարող էր ազատ զգալ: Կապիտան Նեմոյի խոսքերով`. ՙծովում իսկական անկախություն է. այստեղ չկա բռնապետ. այստեղ ես ազատ եմ՚:

Ընդհանուր առմամբ, Ժյուլ Վեռնը գրել է մոտ 70 վեպ: Նրանցում նա գիտական բացահայտումներ է կատարել և տարբեր բնագավառների հայտնագործություններ, այդ թվում`  սուզանավերի, հեռուստատեսության և տիեզերական թռիչքների մասին:                            

Դիտումներ: 1141 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz