Կիրակի, 01 Դեկտեմբեր 2024, 01:58



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հոկտեմբեր » 10 » Օգտակար խորհուրդներ կնոջը
16:48
Օգտակար խորհուրդներ կնոջը

Օգ­տա­կար խոր­հուրդ­ներ կնո­ջը

Հիասքանչ, առողջ ու կենսուրախ լինելու համար գիտնականները սահմանել են մի քանի հիմնական կանոն, որոնց հետևելով` կինը միայն կշահի: Ուրեմն`

1. Սև թեյ խմեք: Պարզվում է, որ սև թեյը կանխում է մանրէների զարգացումը բերանի խոռոչում, ինչպես նաև պաշտպանում է ձեր սիրտը:

2. Պաշտպանվեք: Բժիշկ-գինեկոլոգներից շատերը հանգում են այն եզրակացության, որ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելն ամենալավ միջոցն է անցանկալի հղիությունից պաշտպանվելու ու առողջ լինելու համար: Այդ դեպքում 15-20 տոկոսով նվազում է ձվարանի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, իսկ դեղի ազդեցության ժամկետը կուրսն ընդունելուց հետո տևում է նույնիսկ 30 տարի:

3. Հետևեք հիգիենային, բայց չափավոր: Անշուշտ, հիգիենան ամենակարևոր ու անհրաժեշտ բանն է, սակայն ծայրահեղ մաքրասիրությունը իդեալական առողջություն ունենալու ոչ արդյունավետ միջոց է: Օրինակ, եթե կինը սովորական օճառի փոխարեն մշտապես օգտագործում է հակաբակտերիալ օճառը, ապա նա ավելի շատ է վնասում առողջությանը, քանի որ վնասակար մանրէների հետ միասին նա ոչնչացնում է նաև մեր ՙբարեկամ՚ օգտակար մանրէներին:
4. Կոլա մի խմեք: Ձեզ թվում է, որ դիետիկ կոլա խմելիս պետք չէ անհանգստանալ առողջության համար: Պարզվում է, որ, կալորիականությունից անկախ, այս տեսակի բոլոր ըմպելիքները պարունակում են համային ուժեղարար (E388), որն օրգանիզմից դուրս է հանում կալցիումը:

5. ...ալկոհոլային ըմպելիքներ: Նարկոլոգները պնդում են, որ ալկոհոլի ոչ մեծ դոզաներնայն ուռուցքաբանները կտրականապես դեմ են ալկոհոլ պարունակող ըմպելիքի նույնիսկ մեկ կաթիլին: Նրանց կարծիքով, ալկոհոլն առաջացնում է տարբեր տեսակի ուռուցքաբանական հիվանդություններ:

6. Ո ՜չ ծխելուն: Իհարկե, ոչ մի նոր բան այս դեպքում հնարավոր չէ ավելացնել: Կարելի է միայն ասել, որ ծխող կանայք 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում արգանդի ուռուցքով:

7. Ֆոլաթթու: Այս թթուն կնոջ համար 6 ամենակարևոր նյութերից մեկն է: Նախ` այդ նյութի պակասը, հատկապես հղիության ժամանակ, կարող է երեխաների մոտ բնածին արատների պատճառ դառնալ: Երկրորդն` ֆոլաթթվի բավարար քանակը կանխում է բջջանյութի արատը ծերության ընթացքում:

8. Զգուշացեք հորմոններից: Բժիշկներից շատերը դաշտանադադարի ժամանակ նշանակում են հորմոնալ թերապիա` որպես օստեոպորոզը, աղիքի ուռուցքը, խոցը և սրտանոթային համակարգի խանգարումները կանխող միջոց: Սակայն այդ հորմոնների համակցումը կարող է վնասել մարդու առողջությանը:

9. Նիհարեք չափավոր: Վաղուց հայտնի է, որ այն կանայք, որոնց մարմնի ցուցանիշը 18-ից ցածր է, բեղմնավորման բարդություններ են ունենում ու հակված են օստեոպորոզի: Ինչպես հաշվարկել այդ ցուցանիշը: Բաժանեք ձեր քաշը (կիլոգրամներով) հասակի վրա (մետր քառակուսի): 165 սմ հասակ ունեցող 30 տարեկան կինը պետք է մոտավորապես լինի 63-65 կգ, համապատասխանաբար իր մարմնի ցուցանիշը հավասար է 24-ի:
10 . Ծննդաբերեք մինչև 30 տարեկանը: Պարզվում է, որ ծննդաբերությունը 20-ից մինչև 30 տարեկան հասակում, ինչպես նաև կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

11. Բանաններ: Յուրաքանչյուր միջին տարիքի չորրորդ կին տառապում է դեպրեսիայով կամ այլ հոգեկան հիվանդություններով: Հիվանդության պատճառներից մեկը տրիպտոֆան ամինաթթվի պակասն է, որով հարուստ են բանանը, հնդկահավը, կաթնաշոռն ու սալորը:

12. Հաճախեք սոլյարի: Ձվարանի պոլիկիստոզ ախտորոշումով կանանցից շատերն ունեն վիտամին D-ի պակաս: Արևի պակասի դեպքում հաճա
խեք սոլյարի, սակայն մինչ այդ անպայման խորհրդակցեք բժիշկների հետ: Կամ էլ գոնե 20 րոպե զբոսնեք արևի տակ:

13. Զգուշությամբ ընդունեք դեղամիջոցները: Որոշ դեղամիջոցներ մաշկը դարձնում են շատ զգայուն: Վտանգի այդ խմբին են պատկանում հակաբիոտիկները, ինչպես նաև հիպերտոնիայի դեմ, խոլեստերինը իջեցնող միջոցները, որոշ հակաբեղմնավորիչներն:

14. Հետևեք ստամոքսին: Ոչ բոլորն են ուշադրություն դարձնում որովայնի փքումներին: Սակայն պետք չէ անտեսել ախտանիշները, դրանք կարող են ձվարանների ուռուցքի նշան լինել:

15. Մի հրաժարվեք սեքսից: Սա ամենաբնական միջոցն է իմունիտետը բարձրացնելու համար: Կանոնավոր սեքսով զբաղվելիս դուք ավելի երիտասարդ, աշխույժ ու կենսուրախ կլինեք:

16. Զբաղվեք սպորտով: Կանանցից շատերը տառապում են մեջքի ցավերից: Այս դեպքում ձեզ կօգնեն ուժային վարժությունները, որոնք ամրացնում են մկանները և օգնում են տափակ փորիկ ու գեղեցիկ կազմվածք ունենալ:

Եղեք առողջ ու հետևեք ձեզ:Եղեք առողջ ու հետևեք ձեզ:

Դիտումներ: 2821 | Ավելացրեց: karoline2010 | Տեգեր: կին, խորհուրդներ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz