Բուտերբրոդը վնասում է սիրտըՄեզանից յուրաքանչյուրը նախաճաշին սիրում է համեղ երշիկով բուտերբրոդ կամ ապխտած մսով ձվածեղ ուտել: Սակայն ոչ բոլորն են մտածում այն մասին, թե ինչպես է նման նախաճաշը ազդում առողջության վրա: Հարվարդի գիտնականները հայտնաբերել են, որ մշակված մսամթերքը, որին աղ ու քիմիական նյութեր են ավելացնում, սրտի հիվանդություններ ու նույնիսկ շաքարախտ է առաջացնում:
Կատարյալ նախաճաշի պարզագույն բաղադրատոմսՆախաճաշին հավի ձվի կանոնավոր օգտագործումը ձեզ ամբողջ օրվա ընթացքում եռանդի լիցքեր կհաղորդի, ինչպես նաև կօգնի պահպանել առողջությունն ու վայելուչ կազմվածքը:
Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս օրը սկսել համեղ ու օգտակար սպիտակուցային նախաճաշից: Վերջին հետազոտությունների ժամանակ նրանք պարզել են, որ ձուն ցանկացած վիճակում պահպանում է իր սննդարար հատկությունները և չի ավելացնում քաշը, քանի որ ունի ցածր կալորիականություն ու հարուստ է А, D, Е և B12 վիտամիններով: Դիետոլոգների կարծիքով նախաճաշի 2 ձուն բավարար են ամսվա վերջում ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Ի դեպ, ձուն չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը և 97-98%-ով յուրացվում է օրգանիզմի կողմից:
Սթրեսը կօգնի երիտասարդ մնալՙԱմեն ինչ չափի մեջ՚ արտահայտությունը մինչև հիմա էլ չի զրկվել իր արդիականությունից: Դա ապացուցել են Կալիֆորնիայի բժշկական համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով, սթրեսը փոքր դոզաներով դանդաղեցնում է ծերության ընթացքը: Այդ գործին մասնակցում են որոշակի սպիտակուցներ` սեստրինները, որոնք արտադրվում են այն ժամանակ, երբ մարդն ընկնում է թեթև սթրեսային վիճակի մեջ:
Ստեղծագործող մարդկանց հարկավոր է քիչ քնել Ինչպես ցույց են տվել անգլիացի ու ամերիկացի մասնագետների հետազոտությունները, ստեղծագործող մարդկանց պարզապես հակացուցված է երկար քնել, նրանք պետք է միշտ զգան քնի պակասը: Պարզվում է` որքան քիչ են նրանք քնում, այդքան որակով է աշխատում նրանց ուղեղը: Գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ կարճատև քնի փուլը խթանում է մտավոր գործունեությունը ու թույլ է տալիս ավելի ճիշտ կատարել ընտրությունը: Եթե ստեղծագործող մարդն իրեն զրկի անկողնում ևս մեկ ժամ անցկացնելու հաճույքից, նրա պոտենցիալը կհասնի չտեսնված բարձունքների:
Սխտորը կպաշտպանի քաղցկեղիցՍխտորը հարբուխի ու մրսածության դեմ պրոֆիլակտիկայի ամենալավ միջոցն է: Սակայն դրանով իր օգտակար հատկությունները չեն վերջանում: Պենսիլվանիա նահանգի բժիշկ-ուռուցքաբանների կատարած հետազոտությունների համաձայն`սխտորի ամենօրյա օգտագործումը (նույնիսկ մի քանի գրամ) կարող է կանխել ուռուցքային հիվանդությունների զարգացումը: Սխտորի օգտակար ազդեցությունն օրգանիզմի վրա պայմանավորված է նրանով, որ նրանում պարունակվող նյութերը արգելակում են ազոտային թունավոր միացումների ձևավորումն ու կուտակումը:
Հեռուստացույց` որպես վտանգավոր գործոնՀեռուստացույցի դեմ երկար նստելը կրճատում է մարդու կյանքը: Մելբուրնի Սրտային հիվանդությունների ինստիտուտի հետազոտողների տվյալներով, հեռուստացույցի դեմ անցկացրած յուրաքանչյուր լրացուցիչ ժամ մեծացնում է վաղաժամ մահի վտանգը 18%-ով: Սակայն վնասում է ոչ թե հեռուստացույցը, այլ անշարժությունը: Նման ազդեցություն ունի նաև օֆիսային աշխատանքը սեղանի ու համակարգչի առջև: Մարդու մարմինը ստեղծված է շարժվելու համար, սակայն գիտատեխնիկական առաջխաղացման ժամանակակից ձեռքբերումները հանգեցրին նրան, որ մարդիկ ավելի քիչ են օգտագործում իրենց մկանները: Շատերը օրերով մի բազկաթոռից տեղափոխվում են մյուսը: Մասնագետների խորհուրդը` ուզում եք երկար ապրել` պոկվեք այդ մոգական ՙարկղից՚:
Վիտամին D-ն կբարձրացնի տրամադրությունը Տարվա ցուրտ եղանակներին, երբ մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք փակ տարածքներում, բոլորս զգում ենք արևի ջերմության պակասը: Ավելի ճիշտ` վիտամին D-ի, որն արտադրվում է օրգանիզմում արևի շողերի ազդեցության շնորհիվ: Չիկագոյի Լոյլո համալսարանի գիտնականները վիտամին D-ն համարում են որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Վիտամին D-ի պակասը հատկապես ազդում է շաքարախտով հիվանդ կանանց վրա: Բանը նրանում է, որ տղամարդկանց համեմատ կանանց օրգանիզմն ավելի վատ է վերահսկում արյան մեջ շաքարի մակարդակը, և այդ պատճառով էլ կանայք ավելի շատ են հակված դեպրեսիաների: Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ոչ միայն սննդի հետ ստանալ ՙարևային՚ վիտամինի դոզան, այլ նաև հաճախ զբոսնել:
Բարեկազմության գաղտնիքը թեյի բաժակի մեջԱվելորդ քաշը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում, օրինակ` երկրորդ տեսակի շաքարախտ ու սրտանոթային հիվանդություններ: Գիրությունը կրճատում է նաև մարդու կյանքի տևողությունը: Վնասակար կիլոգրամների դեմ պայքարի արդյունավետ միջոցը սպիտակ թեյն է: Այն խոչընդոտում է յուղային նոր բջիջների առաջացումը և նպաստում է յուղի ակտիվացմանը հասուն բջիջներում` դրանով իսկ պայքարելով գիրության դեմ: Սպիտակ թեյը նիհարելու ամենակատարյալ բնական միջոցն է:
Շաքարը կմեղմացնի ցավըՆոր ՙքաղցր՚ միջոց է հայտնաբերվել անդուր պրոցեդուրաների ժամանակ մանուկների մոտ ցավը մեղմացնելու համար: Տորոնտոյի համալսարանի գիտնականները որոշել են բուսաշաքարը (սախարոզա) օգտագործել որպես ցավազրկող: Ուսումնասիրությունների ընթացքում ապացուցվել է, որ, օրինակ, սրսկումներից հետո բավական է երեխային մեկ-երկու կաթիլ շաքարաջուր տալ, և ցավը կմեղմանա:
Զբոսանքը կբուժի արտրիտըԿվինսլենդ համալսարանի գիտնականները պնդում են, որ արտրիտից ազատվելու համար, բացի դեղորայք ընդունելուց, հարկավոր է ակտիվորեն քայլել: Փորձագետները 6 շաբաթվա ընթացքում այդ հիվանդությամբ տառապող մարդկանց հետ քայլելու պարապմունքներ են անցկացրել: Պարզվել է, որ քայլելը ոչ միայն լավացրել է մարդկանց ֆիզիկական վիճակը, այլ նաև գրեթե վերացրել է ցավը: Դրական արդյունքին հասնելու համար հարկավոր է զբոսանքի ընթացքում 3 հազար քայլ անել: Այս գյուտը հատկապես կօգնի 75 տարեկանից բարձր ծեր մարդկանց, որոնց 85%-ը հիվանդ է արտրիտով:
Սև հաղարջը` ամենաօգտակար հատապտուղըՇոտլանդական ագրարային ինստիտուտի մասնագետները հատապտուղների համային և օգտակար հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում սև հաղարջը համարել են ամենաօգտակարը առողջության համար: Գիտնականների խոսքերով, սև հաղարջը վիտամինների քանակով ու խտությամբ գերազանցում է բոլոր մնացած հատապտուղներին: Այդ հատապտուղը հակազդում է ուռուցքային հիվանդություններին, կանխում է դիաբետի զարգացումը: Այն նաև պաշտպանում է մարդու սրտանոթային համակարգն ու կանխում է ծեր մարդկանց մտավոր ունակությունների թուլացումը:
Միսն ու կարտոֆիլը լավացնում են հիշողությունըԻրվինի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ մսի, ձկան ու կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B3-ը նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդությամբ հիվանդանալու վտանգը և նպաստում է հիշողության զարգացմանը:
Սպորտը օգտակար է միայն երեկոյանՕրվա ցանկացած ժամին սպորտով զբաղվելու օգտակարության մասին կարծրատիպը վերջերս լիովին փշրվեց: Ինչպես հայտնում են Առողջության, ֆիզկուլտուրայի ու հանգստի ասոցիացիայի գիտնականները, սպորտի ցերեկային պարապմունքները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Մասնավորապես, մարդու մոտ կարող են քնի հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Անցկացված ուսումնասիրությունների համաձայն` այն մարդիկ, որոնք զբաղվում էին ֆիտնեսով ցերեկային ժամերին, 42 րոպե պակաս էին քնում: Բժիշկները խորհուրդ են տալիս մարզվել քնելուց 2-3 ժամ առաջ: Այս դեպքում միայն սպորտն իսկապես օգտակար կլինի:
Եթե բարկանաս, ավելորդ քաշ կհավաքեսԱյն տղամարդիկ, որոնք թշնամաբար են վերաբերվում շրջապատող մարդկանց, կանգնում են գիրանալու վտանգի առջև: Hopital Paul Brousse (Ֆրանսիա) կլինիկայի բժիշկները հետազոտություն են կատարել տարբեր տարիքի ու սոցիալական վիճակի 6500 տղամարդկանց շրջանում: Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր կանոնավոր կերպով փչացնում էին շրջապատող մարդկանց տրամադրությունը, բավականին արագ ավելորդ քաշ էին հավաքում: Ընդ որում, ընդգծում են հետազոտողները, նման երևույթը գրանցվում էր միայն տղամարդկանց մոտ. վատ տրամադրությունը կանանց քաշի վրա ամենևին էլ չէր ազդում: