Սուրբծննդյան
տոնի ավանդական գույները կարմիրն ու կանաչն են: Դրանք մշտականաչ
սուրբծննդյան եղևնու և օջախում վառվող կրակի գույներն են:Շվեցարիայում
Սուրբ Ծննդի նախօրեին լուրջ աշխատանք է ծավալվում: Տղամարդիկ ցախ են
կոտրում, կանայք մաքրում են սպասքը, սենյակները, սեղանների վրա կախում են
ծղոտե թագերը, հատակը ծածկում են եղևնու թարմ ճյուղերով: Սեղանի զարդարանքն
է խաշած լեզուն և խոզի տապակած գլուխը, գարեջուրը: Տոնական ընթրիքին
մատուցում են խնձորով և սալորով սագ, խոզի տապակած միս, շոգեխաշված
կարտոֆիլ, դդմիկներ, մրգերով թխվածք:
Իտալիայում
Սուրբ Ծննդից առաջ տանը մեծ մաքրություն է սկսվում: Իսկ տոնական
գիշերը` ուղիղ կեսգիշերին, սկսվում է Սուրբծննդյան
ժամերգությունը: Այն տևում է մեկ ու կես ժամ: Վատիկանում
պատարագը մատուցում է Հռոմի Պապը: Յուրաքանչյուր տաճարում
տեղադրում են մանուկ Հիսուսի արձանիկով փոքրիկ մսուրը:
Ավանդույթի համաձայն` պատարագին պետք է մասնակցեն ընտանիքի
բոլոր անդամները:
Տանը ընթրիքին օրհնած սագ են մատուցում:
Սեղանին անպայման պետք է լինի ոսպ, սպիտակ լոբի, թուրքական ոլոռ,
կաղամբ, սարդինով մակարոն: Նվերները բաժանում են դեկտեմբերի
25-ի առավոտյան:
Գերմանիայում նախաամանօրյա հանդիսությունները
սկսվում են Ամանորից շատ առաջ: Ըստ ավանդույթի, նոյեմբերի վերջում
քաղաքներից գրեթե 200-ը սուրբծննդյան տոնավաճառներ են կազմակերպում:
Միջնադարյան գեղագիտական հագուստներով վաճառականները խաղալիքներ, նվերներ,
իմբիրի հաց, տաք գինի և տապակած շագանակներ են վաճառում:
Սեղան նստելուց
առաջ երեխաները կատարում են սուրբծննդյան երգը: Իսկ ընթրիքը շատ առատ է`
տապակած սագ և ընկույզով, չամիչով, մարցիպանով թխվածք:
Չեխիայում
եղևնիները զարդարվում են հատկապես մանրակրկիտ, սովորաբար դեկտեմբերի 24-ի
երեկոյան: Սկզբում լավ տրամադրության համար մարդիկ միմյանց նվերներ են
տալիս և միայն դրանից հետո ամբողջ ընտանիքով հավաքվում են տոնական սեղանի
շուրջ:
Սեղանի կենտրոնում դրվում է չամանով խորոված ծածանը: Իսկ
ընթրիքից հետո զբաղվում են գուշակությամբ: Գուշակության ամենասիրված ձևը
խնձորներով գուշակությունն է: Խնձորը կիսում են մեջտեղից, եթե կիսելուց
հետո խնձորի մեջ աստղիկ է երևում, ուրեմն տարին երջանիկ է լինելու: Ոմանք
սիրում են ջրի մեջ վառված մոմերով ընկույզի կեղև դնել: Եթե մոմը չխորտակվի,
ապա այդ տարի հաջողություն կսպասվի:
Իսպանիայում
Սուրբ Ծնունդը նույնպես ուրախ են նշում: Բնակչության մեծ մասը շքեղ
տոնական հագուստներով դուրս է գալիս փողոց, բոլորը երգում ու պարում են:
Հրուշակեղենի խանութները շարունակում են իրենց աշխատանքը ողջ գիշեր, քանի
որ տոնը պետք է լինի ոչ միայն ուրախ, այլ նաև քաղցր:
Հունգարիայում հունգարացի կաթոլիկների սուրբծննդյան ճաշացանկը զգալիորեն տարբերվում է հունգարացի բո-
ղոքականների
ճաշատեսակից: Ի տարբերություն բողոքականների, կաթոլիկները պահպանում են
հստակ հաջորդականությունը ինչպես կերակուրը մատուցելու, այնպես էլ
կերակրատեսակի բազմազանության մեջ:
Ընթրիքը սկսում են նրանից, որ մի
կտոր հացի հետ ուտում են սխտորի մեկ պճեղ, այնուհետև` մեկ ընկույզ և խնձորի
մի փոքր մաս: Հաջորդ կերակուրը փլավն է, կարագով լոբի, կաթնաշոռի բլիթներ,
քաղցրավենիք և վերջում կաղամբով կամ լոբիով ապուր: Սեղանի ամենակարևոր
կերակուրը խոճկորն է, որը, ըստ հավատալիքների, երջանկություն է բերում:
Շվեյցարիայում
հատուկ սեղանի վրա դնում են ճյուղերից և ծաղիկներից ծաղկեփունջը և ամեն
կիրակի այդ ծաղկեփնջի վրա մեկ մոմ են դնում: Չորրորդ մոմի առկայությունը
հուշում է Սուրբ Ծննդի մոտալուտ լինելը: Տոնական սեղանին` ավանդական սաղմոն
և յուրահատուկ տապակած միս:
Շոտլանդիայում
Սուրբ Ծննդին թխում են հին կելտական ուտեստը` վարսակաձավարով բարակ և կլոր
բլիթներ: Դրանք բաժանվում են վաղ առավոտյան ընտանիքի բոլոր անդամներին,
որոնք կարելի է ուտել միայն ընթրիքի ժամանակ: Բլիթները հարկավոր է ամբողջ
օրը ձեզ մոտ պահել: Եթե դուք ջարդեք կամ մի փոքր ուտեք այն, ապա մյուս տարի
կպատժվեք, իսկ եթե անվնաս պահեք այն, ապա լավ նորություններ կլսեք: Եվ
իհարկե սեղանին` տապակած սագ: