|
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » ԻՆՉՈՒ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂՈՎ
19:20 ԻՆՉՈՒ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂՈՎ |
ԻՆՉՈՒ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂՈՎ
Գիտնականները
հետազոտել են հարյուրավոր մումիաներ` չարորակ ուռուցքների հետքերը գտնելու
անհաջող փորձերով: Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ
քաղցկեղը ժամանակակից հիվանդություն է, որն առաջանում է աղտոտված միջավայրի
և սխալ սնվելու պատճառով: Դրանց նախորդել են երկար տարիների
հետազոտությունները. գիտնականներն ուսումնասիրել են հին Եգիպտոսի և
Հարավային Ամերիկայի 3 հազար տարվա հնություն ունեցող բազմաթիվ մումիաներ:
Եվ չեն գտել ուռուցքի ոչ մի ակնհայտ ախտանիշ: Միայն մեկ եգիպտական մումիայի
մոտ իբր հայտնաբերել են հաստ աղիքի քաղցկեղ: Եթե հավատանք
գիտնականներին, ապա գրական աղբյուրների մեջ, այդ թվում ` հնադարյան գրավոր
վկայություններում, չկա ոչ մի ակնարկ այդ հիվանդության մասին:
Հիվանդություն, որը հազարամյակներ անց դարձել է Երկրագնդի վրա գրեթե
ամենազանգվածայինը, իսկ սրտանոթային հիվանդություններից հետո քաղցկեղը
զբաղեցնում է երկրորդ տեղը: Գիտնականներից մեկն ասում է, որ չարորակ
ուռուցքների հյուսվածքները ավելի լավ են պահպանվում, քան առողջ
հյուսվածքները: Քաղցկեղով մումիան անհնար կլիներ չնկատել, և քանի որ
Եգիպտոսում վիրաբուժությունը ցածր մակարդակի վրա էր գտնվում, ոչ ոք չէր
համարձակվի հեռացնել ուռուցքը: Այդպես էլ չգտնելով քաղցկեղի ախտանիշերը`
գիտնականները համարում են, որ հնում մարդիկ ընդհանրապես չգիտեին այդ
հիվանդության մասին: Իսկ եթե հիվանդությունն այնուամենայնիվ ի հայտ էր
գալիս, ապա դա լինում էր շատ հազվադեպ, քանի որ բնության մեջ բացակա են
ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները: Իսկ
այժմ մարդկության կողմից ստեղծվում են բարենպաստ պայմաններ այդ
հիվանդությունը զարգացնելու համար` սխալ կենսակերպ ու սննդակարգ, միջավայրի
աղտոտում: Սակայն այդ կարծիքին հակառակ` Ուռուցքի հետազոտման կենտրոնի
ուռուցքաբան Կետ Առնին կարծում է, որ, այնուամենայնիվ, բնության մեջ
գոյություն ունեն քաղցկեղածին գործոններ: Վերցնենք, օրինակ,
ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի դրանից` բնական ռադիացիան, որոշ
վիրուսներ, որոնք նպաստում են արգանդի ու լյարդի ուռուցքաբանական
հիվանդությունների զարգացմանը: Կետի կարծիքով, հին ժամանակներում մարդիկ հազվադեպ էին ապրում 50 տարեկանից ավել, և քաղցկեղը պարզապես չէր հասցնում զարգանալ: Ֆրանսիացի
ուռուցքաբանի խոսքերով, մարդու տարիքը ուռուցքի զարգացման ամենագլխավոր
պատճառն է: Հիվանդության դեպքերի 90 տոկոսն արձանագրվում է հիսունն անց
մարդկանց մոտ: Այս հարցն այդպես էլ մնում է բոլոր ժամանակների և
ժողովուրդների գաղտնիքներից մեկը, և ուռուցքաբանական հիվանդությունների
բնության խնդիրը մինչ այժմ անհայտ է
|
Դիտումներ: 838 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Դեկտեմբէր 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|