Հինգշաբթի, 28 Նոյեմբեր 2024, 04:58



Ողջույն Guest | Խումբ "Հյուրեր"

Կայքի մենյու
Փնտրել
Գլխավոր էջ » 2010 » Հունիս » 26 » ՀՆԴԿԱՑՈՐԵՆՈՎ ՍՆՆԴԱԿԱՐԳ
12:24
ՀՆԴԿԱՑՈՐԵՆՈՎ ՍՆՆԴԱԿԱՐԳ

ՀՆԴԿԱՑՈՐԵՆՈՎ  ՍՆՆԴԱԿԱՐԳ

Հնդկացորենով դիետան բարդ է, բայց շատ արդյունավետ, քանի որ կարելի է նիհարել 3-10 կգ: Պետք է ուտել միայն հնդկացորեն և պատրաստել տարբեր բաղադրատոմսերով:

Առաջարկում ենք մի քանի բաղադրատոմս.

1. ՙՄեկշաբաթյա՚ հնդկացորենով սննդակարգ.

Այս սննդակարգը տևում է մեկ շաբաթ: Հնդկացորենը չպետք է եփել, այլ պետք է եռացրած ջուրը լցնել հնդկացորենի վրա ու թողնել ողջ գիշեր: Առավոտյան շիլան պատրաստ է: Դրա հետ մեկտեղ երեկոյան վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց 3-4 ժամ առաջ:

2. Կեֆիրով ու հնդկացորենով սննդակարգ.

Բացի վերոնշյալ հնդկացորենի շիլայից, կարող եք օրվա մեջ խմել մինչև 1 լիտր անյուղ, 1%-ոց կեֆիր: Այն հեշտությամբ լուծվում է հնդկացորենի հետ, նպաստում է օրգանիզմից շլակների հեռացմանն ու ճարպերի քայքայմանը: Այս դեպքում վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց 6 ժամ առաջ:

3. Բուժիչ հնդկացորենով սննդակարգ.

Նույնպես տևում է 1 շաբաթ, բայց, ի տարբերություն նախորդների, սա ուղղված է ոչ միայն քաշի անկմանը, այլև նյարդային համակարգի ամրացմանն ու օրգանիզմի մաքրմանը: Չնայած առանց դժվարության կարող եք կորցնել 2-3 կգ:

Նախաճաշ. հնդկացորենի շիլա` առանց աղի, շաքարավազի, համեմունքի, 150գ անյուղ կաթնաշոռ, 100գ յոգուրտ, մի քանի կտոր պանիր:

Ճաշ. կաղամբով աղցան, կանաչիով աղցան, 100գ խաշած հավի կրծքամիս կամ անյուղ հորթի միս:

Ետճաշիկ. 125գ բնական յոգուրտ և 1 միրգ (բացի բանանից):

Ընթրիք. հնդկացորենով շիլա ու խաշած բանջարեղեն` առանց աղի ու համեմունքի:

4. Բեռնաթափում հնդկացորենով սննդակարգ.

Ընդհանուր տևողությունը 1 օր է, ընդմիջում` 2-3 օր: Այն շատ լավ մաքրում է օրգանիզմը: Ողջ օրը պետք է ուտել միայն հնդկացորենով շիլա` նրա մեջ ավելացնելով մի քիչ մեղր, ձիթապտղի կամ արևածաղկի յուղ: Աղ ու շաքարավազ չի կարելի ավելացնել: Կարող եք խմել առանց շաքարի կոմպոտ և չգազավորված մաքուր հանքային ջուր:

Ինչպես բոլոր սննդակարգերը, սա նույնպես պահանջում է զգույշ մոտեցում, հակառակ դեպքում նորից կվերականգնեք կորցրած կիլոգրամները: Ինչ վերաբերում է սննդին, կարող եք ուտել ամեն ինչ` առանց նորման անցնելու: Այս սննդակարգին կարելի է հետևել ամիսը մեկ անգամ: Դիետայից հետո պետք է ևս 10 օր սահմանափակ սնվել: 
Դիտումներ: 1461 | Ավելացրեց: karoline2010 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Copyright Menua © 2024
Ստեղծել անվճար կայք с uCoz