|
Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբէր » 11 » Հանրահայտ հարցերի պատասխաններ
19:29 Հանրահայտ հարցերի պատասխաններ |
Հանրահայտ հարցերի պատասխաններ
Ամեն օր մենք բազմաթիվ հարցերի պատասխան ենք որոնում: Ահա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենատարածվածները:
Կապտուկների գաղտնիքը Կապտուկն
առաջանում է մաշկի տակ գտնվող արյան անոթների վնասվելու հետևանքով: Արյան
մեջ պարունակվող հեմոգլոբինից վնասվածքը դառնում է մուգ արնագույն:
Այնուհետև լեյկոցիտները շրջապատում են վնասվածքի տեղն ու վերացնում են
կարմիր արյան մարմնիկները, ինչը նպաստում է այն նյութերի առաջացմանը, որոնք
պատասխանատու են գույնի փոփոխության համար: Հետագայում քայքայվող նյութերը
հեռացվում են օրգանիզմից, ու երանգը վերանում է:
Ինչի՞ համար են մարդու հոնքերը Մեր
հոնքերի շնորհիվ մենք արտահայտում ենք մեր զգացմունքները: Հոնքերի դիրքը
մարդու դեմքին որոշակի արտահայտություն է հաղորդում, ինչից հնարավոր է
լինում գուշակել մարդու տրամադրությունը: Նման երևույթը գոյություն ունի
նաև կենդանական աշխարհում` տարբեր ազդանշաններ հաղորդելու համար:
Որքա՞ն երկար կապրի մարդը միայն գարեջուր խմելով Դարեր
շարունակ գարեջուրը համարվում է որպես սննդամթերք` հեղուկ հաց: Հին
Եգիպտոսում բանվորի աշխատանքը վարձատրվում էր գարեջրով: Անգլիայում 1492
թվականին ծովայիններից յուրաքանչյուրը օրական մեկ գալոն գարեջուր էր
ստանում: Գարեջրում պարունակվում է B9, B6 և B2 վիտամինների օրական
չափաբաժնի 5%-ը: Ճիշտ է A, C և D վիտամինները գարեջրում չկան: Իհարկե,
բարոյական իմաստով սխալ է համարվում պարզել, թե որքան կապրի մարդը միայն
գարեջուր խմելով: Մինչդեռ Յոթնամյա պատերազմի ժամանակ անգլիական
նավատորմում ծառայող բժիշկ Ջոն Կլեֆանը մի բժշկական փորձ էր անցկացրել:
Երեք նավ Անգլիայից ուղևորվել էր Ամերիկա: Յուրաքանչյուր նավակողին կար
ոգելից խմիչքի որոշակի քանակ, սակայն ՙGrampus՚ նավում այդ քանակությունը
գերազանցում էր խմիչքի օրական չափաբաժինը: Վատ եղանակի պատճառով
նավարկությունը երկարաձգվել էր, և այդ անսովոր ճամփորդության վերջում
պարզվել էր, որ ՙGrampus՚ նավի ծովայինները գրեթե չեն ունենցել որևէ
բժշկական օգնության կարիք, ինչը չէր կարելի ասել մյուս երկու նավերի
անձնակազմի մասին: Սակայն, ինչ էլ որ ասեն գարեջրային դիետաների մասին,
ակնհայտ է, որ միայն գարեջրով սնվելը սխալ ռազմավարություն է կյանքի առողջ
ապրելակերպ վարելու համար: Որքա՞ն գեր պետք է լինի մարդը, որպեսզի անխոցելի դառնա գնդակների համար Հաշվի
առնելով մարդու օրգանիզմի հյուսվածքային հատկությունները, ինչպես նաև
մարմնի երևացող անդամները` ձեռքերը, ոտքերը, աչքերը, ականջները, տղամարդու
սեռական օրգանները, կարելի է վստահությամբ ասել, որ մարդու մարմինը չի
կարող անխոցելի լինել գնդակների համար: Նույնիսկ եթե մաշկը բավականին հաստ է
գնդակների համար, ապա միայն հարվածային ուժը բավական է ներքին օրգաններին
լուրջ վնասվածքներ հասցնելու համար: Ենթամաշկային ճարպի քաշը որոշելու
համար հարկավոր է հաշվարկել օրգանիզմի մակերևույթի մակերեսը առանց ճարպի:
Օրինակ` 175 սմ հասակ ու 75 կգ քաշ ունեցող մարդու մարմնի մակերևույթի
մակերեսը հավասար է 1,91 մ2: Այսպիսով, որպեսզի ամբողջ այդ մակերեսը ծածկվի
30 սմ հաստությամբ և 1 գր/սմ3 խտությամբ ճարպի շերտով, մարդը պետք է լինի
573 կգ: Դրան գումարենք օրգանիզմի քաշը (առանց ճարպի), կստացվի, որ
գնդակադիմացկուն մարդու քաշը պետք է լինի 650 կգ:
Ինչո՞ւ ֆիզիկական աշխատանքից հետո ոտքերն սկսում են ավելի շատ ցավել երկու օր անց Մկանային
ուշացող ցավերը դրանցում բազմաթիվ պատռվածքների արդյունք են: Ձգտելով
որքան հնարավոր է ճիշտ կատարել վարժությունը, մենք չափից դուրս լարում ենք
մեր մկանները, ինչի պատճառով մկանային հյուսվածքներում առաջանում են
պատռվածքներ: Առաջին օրը ծանր աշխատանքից հետո մենք միայն թեթև ցավ ենք
զգում մկաններում: Մինչդեռ եղած պատռվածքների տեղում գոյանում են նոր
մկանային հյուսվածքներ, որոնք հոջորդ ֆիզիկական լարվածության ժամանակ
նույնպես պատռվում են: Հենց այս նոր հյուսվածքների վնասումը իրեն զգացնել է
տալիս հետագայում:
Ինչի՞ համար է կույրաղիքը Կենդանական
աշխարհում կույրաղիքը է բուսական սնունդով օրգանիզմ մտնող բարդ ածխաջրերը
վերածում յուղային թթուների, այնուհետև դրանք կլանում է որպես էներգիայի
աղբյուր: Խոշոր եղջերավոր անասունների մոտ այդ գործառույթները կատարում է
ստամոքսը, այդ պատճառով էլ նրանք կախում չունեն կույրաղիքից: Առաջ կարծում
էին, որ կույրաղիքը չունի ոչ մի առաջնային նշանակություն և այն համարում
էին էվոլյուցիոն վերապրուկ: Սակայն այսօր այդ կարծիքը հնացել է: Կույրաղիքի
կարևորագույն գորրծառույթն է զարգացող սաղմի իմունիտետի ապահովումը:
Սակայն այդ օրգանը շարունակում է կատարել իր խնդիրները նաև հասուն
օրգանիզմում: Չնայած նրան, որ կույրաղիքը անփոխարինելի չէ: Ըստ երևույթին,
կույրաղիքի օգնությամբ իմունոցիտները հայտնաբերում են աղիքում գտնվող
մանրէների ու այլ մարմինների հակագենները: Դրա շնորհիվ իմունային համակարգը
տարբերում է ՙմերոնց՚ ՙթշնամուց՚ ու չի քայքայում այն մանրէները, որոնք
բարեհաջող գոյակցում են օրգանիզմի հետ: Ի դեպ, վիրաբույժները
կույրաղիքը օգտագործում են որպես անձնական ՙպահեստային նյութ՚: Օրինակ`
կույրաղիքի հյուսվածքն օգտագործում են միզապարկի վերականգնողական
վիրահատությունների ժամանակ` վստահ լինելով, որ օրգանիզմը պոկում չի
առաջացնի:
Ի՞նչ է ցելյուլիտը Այն
կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որը հանգեցնում է ենթամաշկային
ճարպային հանգույցների փոփոխությունների: Պարզելու համար՝ սպառնո՞ւմ է ձեզ
ցելյուլիտը, թե՝ ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե
մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Ցելյուլիտն
այսօր մեծ սպառնալիք է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Այն
սկսել է ավելի հաճախ ի հայտ գալ նաև երիտասարդ աղջիկների մոտ: Պետք է
գիտակցել, որ ցելյուլիտը ոչ միայն մաշկի գեղագիտական դեֆեկտ է, այլեւ այս
կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետեւանք:
Նախնական շրջանում այն կարող է հանգեցնել միայն շարակցական ու ճարպային
հյուսվածքի աննշան փոփոխությունների, որոնք, սակայն, զարգանալով՝ վերածվում
են ավելի բարդ խնդիրների: Ցելյուլիտը բուժող բոլոր ՙկախարդական՚
միջոցները պարզապես խաբեություն են: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել
միայն ճիշտ կենսակերպով: Օրինակ` մարմնամարզությունը նպաստում է մկանային
գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության բարելավմանը, հետեւաբար՝
նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը: Ցելյուլիտի կանխարգելման նպատակով
անհրաժեշտ է կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ
օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային
հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած
սննդամթերքից:
Որքա՞ն ժամանակ է գործում մարդու գիտակցությունը գլխատվելուց հետո Ֆրանսիայում,
գիլյոտինի իշխանության օրոք, որոշ մահապարտյալներին խնդրում էին աչքերը
թարթել մինչև այն պահը, քանի դեռ գիտակցությունը գործում էր դանակը
իջնելուց հետո: Ինչպես պարզվել էր, գլխատվելուց հետո մարդկանց
գիտակցությությունը չէր լքում մոտավորապես 30 վայրկյան: Չնայած այդ
թարթումը կարող էր լինել նյարդային ռեֆլեքս, այլ ոչ թե դատապարտյալի
գիտակցված վարք
|
Դիտումներ: 942 |
Ավելացրեց: karoline2010
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Օրացույց |
|
| « Դեկտեմբէր 2010 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
| |
|